ԽՈՅԵՐ
Սիրելի էակն անելու է այն, ինչ ընդհանրապես նրան դուր չի գա՝ չնայած ամեն ինչ կկատարի մեծ եռանդով։ Փորձեք նրա ջանքերն ու էներգիան օգտագործել ավելի նպատակահարմար եւ միասին ավելի օգտակար գործի արեք։
ՑԼԵՐ
Ձեր սիրելի էակն այնքան էլ շփվող չի լինի։ Նույնիսկ եթե փորձեք նրա հետ խոսել կամ անկեղծ զրուցել, դժվար թե ձեզ մոտ ստացվի։ Բայց մի անհանգստացեք, ամեն ինչ կկարգավորվի։ Փորձեք ավելի հանդուրժող լինել։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հետաքրքիր մարդիկ հետաքրքիր առաջարկներ կանեն, եւ դուք կսկսեք ընտրել։ Կարեւոր ու վճռական կլինի սիրելի անձնավորության խոսքը, քանզի նրա հստակ որոշումը կօգնի ընտրություն կատարել։ Դուք կհետեւեք նրա խորհրդին։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Երբեմն սիրելի անձնավորության հետ հարաբերություններում պետք է ավելի վճռական եւ անգամ խիստ լինել։ Դուք մեծ կարեւորություն կտաք դրան։ Այո, դժվար է խիստ լինել մեկի նկատմամաբ, ում սիրում ես, բայց երբեմն հանուն սիրո փրկության պետք է նաեւ նման քայլերի դիմել։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Պետք է փորձեք շատ հեռատես լինել ու հասկանալ, թե ինչպես կարող են իրադարձությունները զարգանալ, ինչ հետեւանքներ կլինեն, ինչ քայլեր կարող եք սպասել սիրելի էակից։ Զգոն եղեք, քանզի ձեր սիրելին կանգնած կարեւոր խնդրի առաջ, որի լուծումը դեռ չի գտել։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր ընտրյալը օգնության կարիք ունի։ Աստղերը հուշում են անպայման աջակցել սիրելիին՝ առանց երախտագիտության ակնկալիքի։ Թող ձեզ համար լավագույն «շնորհակալությունը» լինի սիրելիի խնդրի բարեհաջող լուծումը։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ուշադիր լսեք, թե ինչ է ասում սիրելի էակը՝ նույնիսկ եթե նա իսկապես շատ խոսի։ Միգուցե նրա մտքերի հոսքի մեջ գտնեք վաղուց ձեզ տանջող հարցի պատասխանը, որը կփոխի ձեր հարաբերությունների ընթացքը։
ԿԱՐԻՃՆԵՐ
Կարիճները ուրիշների անձնական խնդիրներով ավելի շատ են զբաղվելու, քան սեփականով։ Իհարկե, դա ունի եւ իր դրական, եւ բացասական կողմերը։ Հավանաբար, դուք լուրջ խնդիրներ չեք ունենա, այդ պատճառով տարված կլինեք մյուսներին օգնելով։ Դե ինչ, կարելի է շնորհավորել ձեզ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեզ կթվա, որ շատ ժլատ անձնավորություն է ձեր կողքին։ Սակայն միգուցե նա ոչ թե ժլատ է, այլ խնայող, ինչն այնքան էլ վատ չէ։ Քննադատելուց առաջ փորձեք ավելի անկեղծ ու անաչար լինել։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեզ անկրկնելի ու անփոխարինելի եք զգալու։ Բայց պետք չէ փորձել դա ապացուցել սիրելի էակին։ Հնարավոր է, որ ձեր խոսքերն այնքան հոգնեցնեն նրան, որ նա հակառակում համոզվի։
ՋՐՀՈՍՆԵՐ
Մի ամաչեք, ցույց տվեք ձեր զգացմունքները սիրելի էակին։ Ձեր անկեղծությունը կենսական կարեւորություն կունենա ձեր ընտրյալի համար։ Եվ ընդհանրապես ոչ միայն այսօր, անկեղծ ու բաց եղեք ձեր երկրորդ կեսի հետ։
ՁԿՆԵՐ
Սիրելի էակի համար շատ կարեւոր կլինի իմանալ, որ իր անկեղծությունը, զգացմունքները, հոգատարությունը իզուր չէ եւ գնահատվում է ձեր կողմից։ Արեք հնարավոր ամեն ինչ, որ ձեր սիրելի էակը զգա այդ ամենը եւ հասկանա, որ իր ջանքերը կարեւոր են ձեզ համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել