Red Hot Chili Peppers-ի նախկին թմբկահար եւ Dead Kennedys հարդքոր փանկ խմբի անդամ Դի Էյչ Պելիգրոն (իսկական անունը Դարեն Հենլի) մահացել է 63 տարեկանում իր տանը պատահական վայր ընկնելուց հետո: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Դեպքի վայրում գտնվող ոստիկանները պարզել են, որ երաժիշտը մահացել է պատահական վայր ընկնելու հետեւանքով գլխի վնասվածքից։
«Շնորհակալ ենք ձեր մխիթարական խոսքերի համար։ Խնդրում ենք հարգել ընտանիքի անձնական կյանքն այս դժվարին պահին»,- գրել են Dead Kennedys-ի պաշտոնական էջում։
Երաժիշտ Դի ԷյչՊելիգրոն եղել է Dead Kennedys խմբի մշտական անդամը 1980-ականների սկզբից: 1986 թվականին խումբը բաժանվեց եւ վերամիավորվեց միայն 2001 թվականին։ Այժմ խումբը նոր է վերադարձել ԱՄՆ՝ եվրոպական շրջագայությունից հետո։ Պելիգրոն միացավ Red Hot Chili Peppers-ին 1988 թվականին եւ օգնեց գրել երգեր խմբի չորրորդ ալբոմի համար։ Նա ազատվել է աշխատանքից 1988 թվականի նոյեմբերին թմրանյութերի եւ ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով։ Դրանից հետո նա նվագել է այլ խմբերում ու նույնիսկ զբաղվել սոլո աշխատանքով, մինչեւ վերադարձել է Dead Kennedys։
Լուսանկարը՝ DeadKennedys/Twitter
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»