Սասեքսի դուքս Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հուշերի գրքի վերնագիրը, որը պետք է վաճառքի հանվի 2023 թվականի հունվարի 10-ին, վախեցրել է թագավորական ընտանիքին, հայտնում է Daily Mirror-ը։
416 էջանոց գիրքը, որը արքայազնի եւ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ջոն Մեհրինգերի համատեղ աշխատանքն է, կոչվում է Spare, որը կարելի է թարգմանել որպես պահեստային։ Վերնագիրը կարող է խոսել այն մասին, որ արքայազն Հարրին Չարլզ III-ի կրտսեր որդին է եւ գահի ժառանգորդության շարքում գտնվում է արքայազն Ուիլյամից եւ նրա երեք երեխաներից հետո: Ըստ հրատարակիչների՝ Սասեքսի դուքսի հուշերը «դաժան ճշմարտության» մասին են։
Հրատարակության բարձրաստիճան աղբյուրը գրքի վերնագիրն անվանել է նոր հարձակում թագավորական ընտանիքի վրա։
«Անկասկած, պալատի իրավաբանները նոր տարում լիակատար զգոն կլինեն՝ սպասելով հուշագրության հրապարակմանը», - ասել է ինսայդերը՝ հավելելով, որ եթե արքայազն Հարրիի նախորդ հարձակումները կարելի է համարել «սահմաններից դուրս», ապա այս դեպքում խոսքը իսկական «միջուկային պայթյունի» մասին է։
Թագավորական ընտանիքի հայտնի փորձագետ, Չարլզ III-ի մասին կենսագրական գրքի հեղինակ Թոմ Բաուերը հոկտեմբերի 31-ին տված հարցազրույցում ասել է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին օգտագործում են իրենց դիրքը՝ փող աշխատելու եւ թագավորական ընտանիքին վնասելու համար։ Բացի այդ, Բաուերն ասել է, որ հուշերի իրական հեղինակը, իբր, Մեգան Մարքլն է, եւ կոչ է արել նրան զրկել տիտղոսից։
Արքայազն Հարրիի ինքնակենսագրական գրքի առաջիկա հրատարակության մասին հայտնի է դարձել 2021 թվականի հուլիսին։ Մեկ ամիս անց նա ավարտել է իր հուշերը գրելը։ Դրանց հնարավոր բովանդակության շուրջ բազմաթիվ խոսակցություններ ու շահարկումներ են եղել։ Us Weekly-ի աղբյուրը պնդում է, որ թագավորական ընտանիքը ցնցված է այս գրքից։ Metro-ն գրել է, որ Սասեքսի դուքսի հուշերը հարված կլինեն Չարլզ III թագավորի կնոջը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը Սուրբ Ծննդին թագավորական ընտանիք այցելել չեն պատրաստվում։ Ըստ ինսայդերների՝ Սասեքսի դուքսի եւ նրա ընտանիքի հարաբերությունները Մեծ Բրիտանիայում «ամենացածր մակարդակի վրա են»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից12:07, 23 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է իր ֆիրմային մանիկյուրից հանուն նոր տրենդի. կարմիր եղունգները թանկ և նրբագեղ տեսք ունեն11:38, 23 հոկտեմբերի
Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո11:18, 23 հոկտեմբերի
Փիթբուլը բացահայտել է Ջենիֆեր Լոպեսի հետ իր վիրուսային լուսանկարի գաղտնիքը10:51, 23 հոկտեմբերի
«Դու կործանում ես իմ կյանքը». Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ՝ Քորթնիի հետ գաղտնի հարսանիքի պատճառով10:23, 23 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ. նրա դեմ հայտարարություն է տվել հարազատ որդին09:00, 23 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 22 հոկտեմբերի
Dior-ը՝ 800 դոլարով, Maison Francis Kurkdjian-ը՝ 1200 դոլարով. 2026 թվականի ամենաշքեղ ադվենտ օրացույցները22:18, 22 հոկտեմբերի
Անհասանելի շքեղությունը վրդովմունք է առաջացնում. Ինչու են Dior-ի և Hermes-ի խանութները թալանվել Ֆրանսիայում21:33, 22 հոկտեմբերի
Շքեղ զբոսանավեր, գաղտնի պալատներ և որսորդական տարածքներ. ինչպես են հանգստացել աշխարհի ամենադաժան բռնապետերը20:26, 22 հոկտեմբերի
68-ամյա Շերոն Սթոունը 34 տարի անց վերստեղծել է «Հիմնական բնազդ» ֆիլմի պաշտամունքային տեսարանը19:39, 22 հոկտեմբերի
Bugatti-ն 5 միլիոն դոլարով վերականգնել է եզակի Veyron-ը՝ հղկված ալյումինե թափքով