«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ո՞ւմ կարող եք բացահայտել դիմակների ներքո այս եթերաշրջանում․ «Դիմակահանդես»-ի երաժշտական պրոդյուսերն ու Իվետա Մուկուչյանը հետաքրքիր մանրամասներով են կիսվել

21:05, 4 նոյեմբերի

Առաջին ալիքը եւս մեկ եթերաշրջան հեռուստադիտողին կպահի առեղծվածի մեջ․ մի քանի շաբաթ է՝ եթերում է «Դիմակահանդես» շոուն, որի երկրորդ եթերաշրջանը պակաս ինտրիգային ու տպավորիչ չէ։ Հեռուստադիտողն արդեն ծանոթ է նախագծի բոլոր հերոսներին՝ Սարդին, Ջոկերին, Պանդային, Վիշապին, Մանչուկին, Մեդուզային, Մումիային, Միաեղջյուրին, հասցրել է բացահայտել Թութակին, Շուրթերին, Տոնածառին եւ Պարոն Պինգվինին, որոնց ներքո, համապատասխանաբար,  թաքնված էին Վարդան Բադալյանը, Տոմա Պետրոսյանը, Ռոլանդ Գասպարյանն ու Արամ Նիկոլյանը։ Իսկ թե որ հայտնիներին են թաքցնում մնացած կերպարները, պետք է պարզել՝ փորձելով կռահել մասնակցի շարժումներից, ձայնային տեմբրից ու արտաքին առանձնահատոկություններից։ Սա, սակայն, հեշտ փորձություն չէ, քանի որ դիմակների ներքո ամեն բան հնարավորինս քողարկված է։ 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում նախագծի երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը խոստացավ՝ «Դիմակահանդես»-ի երկրորդ եթերաշրջանն էլ ավելի հետաքրքիր ու ինտրիգային է լինելու։ Եթե նախորդ եթերաշրջանում դիմակների ներքո հիմնականում երգիչներ ու դերասաններ էին, այս անգամ հեռուստադիտողը հնարավորություն կունենա ծանոթանալու ամենատարբեր ոլորտների հայտնիների ձայնային ու արտիստիկ կարողություններին․

310066613_181370407753004_8353224487482335392_n.jpg (208 KB)

«Շատ երկար ենք մտածել «Դիմակահանդես»-ի երկրորդ եթերաշրջանը պլանավորելուց առաջ, քանի որ գիտեինք, որ այս տարին մեզ համար շատ ծանր է լինելու՝ մի շարք հաղորդումներ են ավելացել եթերում, բացի այդ՝ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլն» ենք հյուրընկալում Հայաստանում․․․ Բայց ես շատ ուրախ եմ, որ Առաջին ալիքի թիմը գնաց այդ ռիսկին ու Factory ընկերության հետ համատեղ որոշեց իրականացնել «Դիմակահանդես»-ի նոր եթերաշրջանը, որը շատ սպասված էր հեռուստադիտողի կողմից։ Դատելով  արձագանքներից՝ կարող եմ ասել, որ այս եթերաշրջանը եւս բավական ինտրիգային է ստացվել»,-ասաց նա։ 

Անուշիկը նշեց, որ մասնակիցներին իրենք դժվարությամբ չեն ընտրել, բայց եղել են արտիստներ, որոնք հասկացել են, որ այդքան էլ չեն համապատասխանում նախագծի ձեւաչափին եւ հրաժարվել են ռիսկի դիմելուց։ 

311482602_182861764270535_104251970063189931_n.jpg (288 KB)

«Հեշտ չէ այն առումով, որ նրանք պետք է շատ երկար մնան հագուստի մեջ, երկար ժամեր անցկացնեն ձայնագրման ստուդիայում, եւ այն դեպքում, երբ մենք եւ տվյալ մասնակիցը վստահ ենք լինում, որ կարող ենք դա իրականացնել, նոր միայն վերջնական պայմանավորվածություն ենք ձեռք բերում։ Կան մասնակիցներ, որոնց մասնակցությունը ինչ-ինչ պատճառներով չէր ստացվել առաջին եթերաշրջանում, բայց այս անգամ նրանք ընդգրկված են»։

311007507_181247834431928_138941357654141459_n.jpg (223 KB)

Անդրադառնալով երգերի ընտրությանը՝ Անուշիկը նշեց, որ ավելի լավ ծանոթանալով նախագծի ձեւաչափին ու նպատակին՝ այս եթերաշրջանում շատ փոխզիջումների չի գնում․ ընտրվում են այնպիսի երգեր, որոնք, գուցե, տվյալ արտիստը չկատարեր նախագծից դուրս, բայց այն համահունչ է հենց իր ներկայացրած կերպարին․

«Կարեւոր է, որ մասնակիցը գիտակցի, որ ինքը հենց տվյալ կերպարն է, ոչ թե դրա ներսում թաքնված արտիստը։ Այս առումով տարաձայնություններ չեն լինում, բայց լինում են քննարկումներ, քանի որ բնական է՝ ամեն երգ չի կարող ստացվել այնպես, ինչպես պատկերացնում ենք, եւ այդ դեպքում, իհարկե, հաշվի ենք առնում նաեւ արտիստի կարծիքը։ Ասեմ, որ մեր մասնակիցներն անում են առավելագույնը։ Երբեմն ժամանակի սղության պատճառով այնպես է ստացվում, որ երգերը ձայնագրվում են նկարահանումից անմիջապես առաջ, ինչն ավելի է բարդացնում նրանց աշխատանքը, բայց բոլորը պատրաստակամ են ու պրոֆեսիոնալ։ Ամեն անգամ նորովի եմ բացահայտում մեր արտիստներին։ Հեռուստադիտողը էկրանից այն կողմ տեսնում է նրանց ուրախ կերպարները, բայց չեք կարող պատկերացնել, թե որքան դժվար է ժամեր շարունակ լինել այդ հագուստով, երգել ու պարել դրանով»։

312613300_185848137305231_2224109892200464484_n.jpg (300 KB)

Թե ովքեր են թաքնված այս կամ այն դիմակի ներքո, հեռուստադիտողը փորձում է պարզել հաղորդման «հետախույզների» հետ միասին։ Այս եթերաշրջանում նրանց դերում են՝ Գարիկ Պապոյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սոնան եւ Իվետա Մուկուչյանը։ 

Երգչուհի Իվետա Մուկուչյանն արդեն փորձառու հետախույզ է, բայց խոստովանում է՝ ամեն նկարահանումից հետո չի դադարել զարմանալ ու չի կարողացել թաքցնել էմոցիաները․

311456593_182632810960097_7709426360965469663_n.jpg (244 KB)

«Նախորդ եթերաշրջանի փորձն, իհարկե, օգնում է, քանի որ առաջին հերթին սովորում ես ավելի մանրամասնորեն ուսումնասիրել մասնակիցներին: Ինչ խոսք, երբ ամեն բան նոր էր, այնքան տպավորված էի, որ հետո ինքս էլ զարմանում էի՝ ինչպես կարող եմ ակնհայտորեն սխալ անուն նշել: Այս անգամ էլ պակաս տպավորված չեմ, քանի որ հաղորդման թիմն ամեն ինչ արել է, որ մենք կրկին հայտնվենք հեքիաթային աշխարհում, ինչպես նաեւ նորովի բացահայտենք մեր գործընկերներին: Ուրախ եմ նաեւ, որ գրեթե հետախուզական նույն կազմով ենք. մեր ընտանիքին նոր անդամ է միացել՝ Ռաֆայել Երանոսյանը, ով իր կատակներով կարողացել է շոուն միայն ավելի հետաքրքրացնել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Իվետան, ով, սակայն, դժվարացավ առանձնացնել այս եթերաշրջանի ֆավորիտ կերպարին․

311320414_181249237765121_4431859705723103139_n.jpg (179 KB)

«Չեմ ցանկանում հեռուստադիտողների ուշադրությունը կենտրոնացնել մեկ մասնակցի վրա: Ես ամեն անգամ զարմանում եմ, թե «Դիմակահանդես»-ի թիմը որքան մանրամասնորեն է աշխատել յուրաքանչյուր կերպարի վրա: Պարզապես ուշադրություն դարձրեք յուրաքանչյուրի հագուստի դետալներին․․․ Ամեն կերպարի հետեւում մի մեծ աշխատանք է: Ի դեպ, ես էլ ամեն թողարկման համար իմ թիմի հետ հատուկ կերպարներ եմ ստեղծել: Այս կամ այն բանից ոգեշնչվել եմ, կիսվել թիմիս հետ, ապա անցել ենք գործի՝ իրականացնելով մեր համարձակ մտքերը: Վերադառնալով ֆավորիտին՝ պարզապես հիշեցնում եմ, որ նախորդ եթերաշրջանի իմ ֆավորիտը շոուն հաղթող Այլմոլորակայինն էր»:

Երգչուհին հավելեց, որ նախագիծը հետաքրքիր է ոչ միայն յուրահատուկ հերոսներով, այլեւ՝ իր գործընկերներին նորովի բացահայտելու հնարավորությամբ․

311573078_184195780803800_7546424330173313249_n.jpg (218 KB)

«Ես ամեն անգամ նրանց ելույլթներից հետո զարմանում, հաճախ փշաքաղվում եմ, քանի որ հասկանում եմ, որ տարիներ է, ինչ միասին աշխատում ենք, սակայն միմյանց բոլոր շերտերը բացահայտված չեն: Կարծում եմ՝ դա պայմանավորված է վախով․ մեր արտիստները հաճախ վախենում են փորձարկումներից՝ մտածելով ներկայանալ այնպես, ինչպես սովոր ենք նրանց տեսնել: Այս նախագիծը եւ հեռուստադիտողներին է տպավորում, եւ մասնակիցներին է նորովի բացահայտում՝ տալով նրանց համարձակ փորձարկումների լայն հնարավորություն»,-ասաց նա։

«Դիմակահանդես»-ի մասնակիցներին դիմակազործելու նպատակով, կարող եք դիտել շոուն ամեն կիրակի՝ 21:50-ին, Առաջին ալիքի եթերում։

311713284_183511357538909_9105272132118327536_n.jpg (214 KB)

312491611_184105957479449_6926228469770997716_n.jpg (208 KB)

311919634_184194297470615_4987031494600884901_n.jpg (171 KB)

311925332_185434357346609_5854686745440585297_n.jpg (236 KB)

311986422_185434430679935_6974087780319759838_n.jpg (179 KB)

311997729_185434387346606_5095655798959792126_n.jpg (202 KB)

312120154_184193594137352_1150559209720845049_n.jpg (270 KB)

312286692_184196640803714_7040483305679727976_n.jpg (247 KB)

312378034_185693163987395_2420125455185981396_n.jpg (256 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ «Դիմակահանդես»-ի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել