Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին ցանկանում են պահպանել իրենց եւ զավակների թագավորական տիտղոսները։ Այս մասին հայտնում է Express-ը։
Թագավորական գործերով փորձագետ Նիլ Շոնը լրագրողներին ասել է, որ Մեգան Մարքլն արքայադուստրեր Բեատրիսի եւ Եվգենիայի հետ զրուցելուց հետո փոխել է իր կարծիքը թագավորական տիտղոսների մասին։
«Նախկինում Մեգանը դա առանձնապես չէր կարեւորում եւ բոլորովին չէր մտածում իր ու իր երեխաների տիտղոսների մասին։ Բայց նա տեսավ, թե որքան օգտակար են տիտղոսները արքայադուստրեր Եվգենիայի եւ Բեատրիսի համար։ Այժմ նա մտադիր է դրանք նույնպես պահել», - բացատրել է Շոնը:
Նա պարզաբանել է, որ Մեգան Մարքլը գնահատում է տիտղոսների կարեւորությունը, քանի որ գիտակցում է՝ դրանք կօգնեն իրեն, իր ամուսնուն՝ Հարրիին եւ նրանց երեխաներին «պտտվել ճիշտ շրջանակներում, ինչպես նաեւ նրանց առջեւ ավելի շատ հնարավորություններ կբացվեն»։
«Հարրին եւ Մեգանը շատ են ցանկանում պահպանել այս թագավորական տիտղոսները: Նրանց համար սա հնարավորություն է։ Սա միակ պատճառն է, թե ինչու նա չի ցանկանա կորցնել այն», - հավելել է նա:
Այս տեղեկությունը հայտնվել է լրատվամիջոցներում այն լուրերի ֆոնին, որ Չարլզ III-ը կարող է իր կրտսեր որդուն եւ նրա ընտանիքին զրկել թագավորական կոչումներից՝ արքայազն Հարիի հուշերի պատճառով։
Լուսանկարը՝ Getty images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը