«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ամուսիններն` ըստ Աստղագուշակի

21:12, 12 նոյեմբերի

Ինչի՞ վրա է պետք ուշադրություն դարձնել ամուսին ընտրելիս: Ինչպե՞ս իրեն կդրսեւորի այս կամ այն տղամարդն ընտանիքում: Այս հարցերի պատասխանները ձեզ կօգնի գտնել աստղագուշակը: Այսպիսով, ինչպե՞ս են Աստղագուշակի տարբեր նշանների տղամարդ ներկայացուցիչներն իրենց դրսեւորում ամուսնական կյանքում:

Խոյն ամուսնության մեջ՝ լավ հայր ու սիրեկան

Եթե Խոյը ամուսնության մեջ հանգիստ է ու ինքնավստահ, ապա նա կդառնա հուսալի պաշտպան, սիրող ու հավատարիմ ամուսին, հոգատար հայր ու լավ սիրեկան: Բայց Խոյերի հետ վիճել չի կարելի: Նրանք շուտ բռնկվում են ու շատ արագ հանգստանում: Այնպես որ ընտանեկան երջանկությունը հիմնականում նրանց կանանց համբերությունից ու նրբանկատությունից է կախված:

Ցուլ. Լավ տանտեր ու հավատարիմ ամուսին

Ցուլերն ընտանիքում ու ամուսնական կյանքում խաղաղասեր են, չեն սիրում վեճեր ու բղավոցներ: Երբեմն ծույլ են, համառ ու քմահաճ, բայց ընդհանուր առմամբ համբերատար են, զգույշ ու ենթարկվող: Միակ բանը, որը Ցուլերին հավասարակշռությունից կհանի ու կխախտի ընտանեկան անդորրը՝ կնոջ դավաճանությունն է, որը նրանք երբեք չեն ների:

Երկվորյակ տղամարդիկ՝ ընտանեկան հարաբերություններում

Երկվորյակը սառնարյուն նշան է: Արկածախնդրությունը նրանց դրդում է նոր սիրային հարաբերությունների, բայց հետո նրանք սկսում են ամեն ինչ վերլուծել, համադրել բոլոր պլյուսներն ու մինուսները, ծանր ու թեթեւ անել: Եվ եթե հանգեն այն եզրակացության, որ այդ ամենն իրենց ձեռնտու չէ, ապա նրանք անմիջապես կանցնեն նոր թիրախի: Դրա համար էլ պատանեկության տարիներին Երկվորյակ տղամարդիկ անկայուն են, իսկ հասուն տարիքում՝ հաճախ են ամուսնալուծվում:

Խեցգետին ամուսին. ամենագրավիչ, բայց խորհրդավոր տղամարդը

Խեցգետին տղամարդիկ շատ փոփոխական են, այսպես ասած՝ տրամադրության մարդիկ են: Արտաքին հրապույրի, մանկական միամտության ու ոգեւորության հետեւում սովորաբար թաքնված է պատվասեր, պահանջկոտ ու երբեմն էլ ագրեսիվ տղամարդ: Նրանք ստեղծված չեն ամուսնական կյանքի համար, քանի որ ձգտում են ճնշել շրջապատին:

Առյուծ ամուսին՝ հուսալի պաշտպանություն, երջանկություն ու բարեկեցություն

Առյուծները Արեւի ծնունդ են: Նրանց կարգախոսն է՝ ես մտադիր եմ ու անում եմ: Նրանց գործելակերպն է՝ տալ սերունդ, հարստություն, երջանկություն ու բարգավաճում:

Եվ Արեւը, եւ Առյուծը խորհրդանշում են առնական վարքագիծը, որը մագնիսի պես ձգում է կանանց:

Կույս ամուսին՝ գործնական, հուսալի ու մշտական, բայց ինչո՞ւ չեն բոլոր կանայք  գնահատում նրանց

Կույս ամուսինները ընտանիքում շատ կարգապահ են ու նույնն էլ պահանջում են տան անդամներից: Եթե կինը ուշադիր լինի նրա նկատմամբ ու բայրացակամ, Կույսը հրաշալի ամուսին կդառնա: Իսկ ահա կնոջ դավաճանությունը կարող է շրջել նրա բնավորությունը, ու սիրո ծարավը կվերածվի վրեժխնդրության ծարավի:

Կշեռք-ամուսին

Կշեռքները հրաշալի ամուսիններ են, որոնք ապահովում են ընտանիքին, ստեղծում համերաշխության մթնորորտ, լավ հայրեր են: Նրանք կայունության կարիք ունեն ու շատ հազվադեպ են ամուսնալուծվում: Միակ թերությունն այն է, որ շատ շուտ են հոգնում ֆիզիկական մտերմությունից: Եթե կինը Կշեռքի ամուսնուց չպահանջի կրքոտ սիրեկան լինել ու թողնի, որ նա ազատորեն զբաղվի իր հասարակական կյանքով կամ նախասիրություններով՝ ապա ընտանեկան խաղաղությունն ու կայունությունն ապահովված կլինեն:

Կարիճ ամուսին՝ ամենակրքոտ սիրեկանը

Կարիճները սովորաբար ընտրում են մտավոր ունակություններով իրենց հավասար կանանց: Ընտանիքը նրանց համար ամրոց է, բայցեւայնպես արտաամուսնական կապերը նույնպես նրանց համար խորթ չեն: Չնայած նրանք երբեք թույլ չեն տա, որ պատահական սիրային կապերը սպառնան իրենց ընտանեկան երջանկությանը եւ երբեք չեն ամուսնալուծվի:

Աղեղնավոր ամուսին՝ կրակում է բոլոր ուղղություններով

Սիրային հարցերում Աղեղնավորը արկածախնդիր են ու կրքոտ: Նրանք ամուսնանում են, երբ հանգում են այն եզրակացության, որ իդեալական հարաբերություններ չեն լինում, այդ իսկ պատճառով կնոջ մեջ նրանք գնահատում են մտավոր ունակությունները, համբերությունն ու ջերմությունը: Կինը պետք է ստեղծի հարմարավետության ու թեթեւության մթնորորտ, երբեմն էլ աչք փակի ամուսնու կողմնակի սիրային կապերի վրա:

Այծեղջյուր ամուսին՝ հուսալի եւ կայուն ընկեր

Այծեղջյուրներրը դժվարությամբ են սիրահարվում, բայց սիրում են խորը՝ չնայած չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները: Իրենց ընտրած կնոջն ամբողջ կյանքում հավատարիմ են ու դժվար թե երբեւէ ամուսնալուծվեն: Այծեղջյուր տղամարդիկ մինչեւ խորը ծերություն շատ գրավիչ ու թարմ տեսք ունեն, այնպես որ կանայք միշտ կարող են հպարտանալ նրանցով:

Ջրհոս ամուսին՝ ազատասեր ամուսին

Ջրհոսները հավատարիմ ու նվիրված ամուսիններ են: Ապահովում են ընտանիքի բարեկեցությունը, վիճելիս զիջումների են գնում, վստահում իրենց կանանց:

Բայցեւայնպես Ջրհոսները հաճախ են ամուսնալուծվում՝ ընդ որում կանանց նախաձեռնությամբ, որոնք համարում են, որ նրանք չափից եսասեր են ու փորձում են փոխել նրանց: Ջրհոսները երբեք չեն հանդուրժում պարտադրանք ու անազատ կյանք: Կյանքը ոսկե վանդակում նրանց համար չէ:

Ձուկ տղամարդիկ՝ զգայուն ու նվիրված ամուսիններ

Ձուկ տղամարդիկ կնամեծար են, սիրառատ ու զգայական: Նրանք պաշտում ու իդեալականացնում են իրենց ընտրյալին: Ձկների սերը կարող է կամ դրախտ լինել, կամ դժոխք: Դե ինչ աղջիկներ, պատրա՞ստ եք ռիսկի գնալ: Ուրեմն առաջ: Օգնեք, որ նա նվաճի ձեր սերը:

Աղբյուրը՝ Klubber.ua

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search