«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Իսկական սիրո 10 նախանշան

21:32, 9 նոյեմբերի

Վերլուծե՛ք ձեր անցյալ կամ ներկա հարաբերությունները, կարեւոր չէ, թե որքան են դրանք շարունակվել՝ 5 օր, թե 5 տարի։ Որպեսզի դրանք օր օրի ավելի ամուր եւ լավը լինեն, պետք է պարբերաբար մտածեք ձեր արարքների մասին։

Սեր չէ, եթե դուք

Վազում եք մեկի հետեւից, ով ձեր մասին լսել անգամ չի ուզում։

Թույլ եք տալիս ճնշել, նեղացնել եւ ստորացնել ձեզ։

Փորձում եք դավաճանել ինքներդ ձեզ եւ ներկայանալ որպես այլ մարդ։

Միշտ համաձայնվում եք ձեր զուգընկերոջ հետ եւ վարվում այնպես, ինչպես նա է ուզում։

Մշտապես ծայրահեղությունների գիրկն եք ընկնում։

Թույլ չեք տալիս ինքներդ ձեզ բաց լինել զուգընկերոջ առջեւ։

Հանդիպում եք ում հետ պատահի, միայն թե միայնակ չլինեք։

Խուսափում եք ինտիմ մերձեցումից։

Փորձում եք պահել մեկին ձեզ կողքին կամ ստիպում եք, որ ինչ-որ մեկը դա անի։

Սեր է եթե

Դուք թույլ եք տալիս զուգընկերոջը ճանաչել ձեր իրական եսը՝ ձեր բոլոր արժանիքներով եւ թերություններով։

Դուք պատրաստ եք ճանաչել նրան՝ նրա բոլոր արժանիքներով եւ թերություններով։

Դուք աճում եւ սովորում եք միասին։

Դուք հարգում եք միմյանց։

Դուք վստահում եք միմյանց։

Դուք միասին եք՝ չնայած բոլոր դժվարություններին։

Դուք կիսում եք ձեր վախերը, երազանքներն ու հույսերը։

Դուք պատասխանատու եք ձեր արարքների համար։

Նա ձեզ դուր է գալիս։

Դուք ընդունում եք նրան այնպիսին, ինչպիսին նա կա։

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search