Համեղ դիետաների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում «շոկոլադե դիետան է»: Քաղցրակերները կարող են ուրախանալ, պետք չէ տանջել ձեզ եւ զոհողությունների գնալ:
Այս մոնոդիետայի հիմքում դառը շոկոլադն է: Ցանկության դեպքում այն կարելի է կաթնայինով փոխարինել, խիստ պահպանելու դեպքում արդյունքը նույնն է: Տեւողությունը 7 օր է: Այդ ընթացքում, ինչպես վստահեցնում են, կարելի է 6 կգ կորցնել: Շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է օրական 100 գրամ դառը շոկոլադ ուտել, խմել առանց շաքարավազի սուրճ, թեյ կամ ջուր: Ինչպես յուրաքանչյուր դիետայի դեպքում, հեղուկը պետք է 2 լիտրից պակաս չլինի: Անհրաժեշտ է մնացած բոլոր մթերքները բացառել, այդ թվում՝ մրգերը, բանջարեղենը, ինչպես նաեւ շաքարավազն ու աղը: Սեւ դառը շոկոլադի մեջ կալորիան քիչ է, սակայն շատ օգտակար նյութեր կան, օրինակ՝ հակաօքսիդանտներ ու ֆլավինոիդներ (հոգ են տանում մազանոթների համար եւ հանգստացնող ազդեցություն ունեն), կալցիում, սպիտակուցներ, երկաթ, մագնեզիում եւ վիտամիններ: Բացի այդ, այն հիանալի ճնշում է քաղցի զգացողությունը:
Այս դիետան հակացուցված է բոլոր նրանց, ովքեր շաքարախտ ունեն, լյարդի հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա, ինչպես նաեւ շոկոլադից ալերգիա:
Ցանկում հաջորդը «ձմերուկի դիետան է»: Հիմքում շատերի կողմից սիրված պտուղն է: Ձմերուկի դիետայի գլխավոր առավելությունը նրա թեթեւությունն է՝ առանց սովի զգացողության: Սակայն ձմերուկի դիետան ծանր է համարվում: Դրանով է պայմանավորված նրա կարճ տեւողությունը՝ 5 օրից ոչ ավելի: Կերակրացանկի հիմնական պահանջը հետեւյալն է. 10 կգ մարմնի քաշին, մեկ կգ ձմերուկ (եթե ձեր քաշը 80 կգ է, ապա կարելի է մեկ օրում 8 կգ ձմերուկ ուտել): Բոլոր մյուս մթերքներն արգելվում են: Դիետայի մյուս տարբերակում, յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելիս կարելի է 2 կտոր տարեկանի հաց ուտել: Այս դեպքում, դիետայի տեւողությունը կարելի է երկարացնել մինչեւ 10 օր:
Այս դիետայի դրական կողմը համարվում է կարճ ժամանակահատվածում բարձր արդյունավետությունը (ավելորդ հեղուկի կորստի հետ, ինչպես նաեւ նյութափոխանակության կարգավորման, օրգանիզմը մաքրվում է տոքսիններից, խարաններից ու ճարպից):
Այս դիետան հակացուցված է այն մարդկանց, ովքեր տառապում են երիկամների, միզասեռական օրգանների հիվանդությամբ, երիկամների քար, պիելոնեֆրիտ, շաքարային խանգարում ունեն եւ այլն: Երիկամների վրա է ընկնում դիետայի ընթացքում օրգանիզմը խարաններից մաքրելու ամբողջ ծանրությունը:
Իտալական մակարոնի դիետան նիհարելու հնարավորություն է տալիս՝ առանց քաղցի զգացողությունից տանջվելու: Այս դիետայի գլխավոր նախապայմանն այն է, որ մակարոնեղենը պետք է լինի բացառապես ցորենի կարծր տեսակից: Այս դիետայի կողմնակիցն է իտալական դերասանուհի Սոֆի Լորենը: Նա հավատացնում է, որ իր կառուցվածքի համար պարտական է «ծնողներին ու սպագետիին»: «Ես իմ կյանքն առանց մակարոնեղենի չեմ պատկերացնում, ուտում եմ ամեն օր եւ ընդհանրապես չեմ գիրանում»,- ասում է դերասանուհին:
Այս դիետայի ընթացքում պետք է հրաժարվել մսից, հացաբուլկեղենից, շաքարավազից եւ կոնսերվանտներ պարունակող մթերքներից (ներառյալ կետչուպ, երշիկեղեն եւ այլն): Սակայն մակարոնեղեն եւ ծովամթերք կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ: Կարծր տեսակի ցորենից պատրաստված մակարոնեղենը պահպանում է հացահատիկի ուժեղ կողմն ու իրենից բարդ ածխաջուր է ներկայացնում (շուրջ 70%): Այս մակարոնը կարելի է դիետիկ մթերք համարել: Մեկ ափսե մակարոնը 200 կկալ է պարունակում, 40 գրամ ածխաջրեր, 1 գրամից պակաս ճարպ եւ 1 գրամ աղ: Մակարոնին կալորիականություն են հաղորդում կարագը, քերած պանիրը, մայոնեզը եւ այլն: Հետազոտությունների համաձայն, ավելի դյուրին է նիհարել բարդ ածխաջրերով հարուստ դիետայով, քանի որ դրանք մարում են քաղցը, էներգիա են հաղորդում եւ հրաշալի այրվում են օրգանիզմում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը