Այս հոդվածը ձեզ ցույց կտա, թե կանայք ինչպես են քայքայում իրենց երջանկությունը եւ թե ինչպես պահպանել այն երջանիկ պահերը, որ կային ձեր կյանքում:
Գոյություն ունի 4 սխալ, որոնք կանայք թույլ են տալիս ընտանեկան հարաբերություններում.
1.«Ես ամեն ինչ ինքս կանեմ»
Շատ հաճախ երիտասարդ կանայք իրենց ամուսիններին պաշտպանում են չափից շատ աշխատելուց: Իբրեւ թե, նրանք կյանքում աշխատելու դեռ շատ առիթներ կունենան, իսկ այժմ, քանի դեռ կինը կարող է, ինքը գլուխ կհանի: Բայց կանայք մոռանում են, որ տղամարդիկ սովորում են նման դրվածքին: Եվ ամենապատասխանատու պահին, երբ կինն օգնության կարիք ունի, տղամարդը չի կարող օգնել նրան, որովհետեւ սովոր չէ դրան: Ահա թե ինչու շատ կանայք սկսում են անընդհատ քննադատել իրենց ամուսիններին ու սղոցել նյարդերը: Բայց դրանով նրանք սխալ են թույլ տալիս: Ոչ մի մարդ չի ցանկանա իր կամքով փոխել իր կենսակերպը միայն նրա համար, որ ինչ-որ մեկը դժգոհ է դրանից: Խորհուրդ ենք տալիս. համատեղ կյանքի հենց առաջին օրերից ձեր ամուսնուն սովորեցրեք օգնել ձեզ: Չնայած կարող եք ամեն ինչ ինքներդ անել, բայց տղամարդը թող հասկանա, որ այնպիսի գործեր կան, որոնք իրենից բացի, ոչ մեկը չի անի:
2. «Նա պիտի ինքը գլխի ընկնի»
Տղամարդը ոչ մի բան էլ չպիտի գլխի ընկնի. չէ՞ որ դուք էքստրասենսի հետ չեք ամուսնացել: Երբ այդպես եք մտածում, միայն խնդիրներ եք ունենում: Եթե ձեր տղամարդը գերբնական կարողությունների չի տիրապետում, չի կարող գլխի ընկնել, թե դուք ինչ եք ուզում իրենից: Դուք վիրավորվում եք՝ վեճի նորանոր առիթներ գտնելով: Բայց երբվանի՞ց են վեճերը ընտանիքի երջանկության գրավականը դարձել: Ի վերջո ձեր ամուսնու կողմից սոսկ հիասթափություն եւ ատելություն եք ստանում: Խորհուրդ ենք տալիս. եթե ձեզ ինչ-որ բան է պետք ձեր ամուսնուց, նրան անմիջապես ասեք դա: Թող որ ոչ միանգամից, բայց քիչ ուշ նա կատարի ձեր խնդրանքը: Կարեւորը՝ նա տեսնի, որ իրենից բացի ոչ մեկը դա չի անի:
3. «Իսկական տղամարդը միշտ այս ու այն է անում»
Անմիջապես հարց է ծագում. «Իսկ դուք որտեղի՞ց գիտեք, թե իսկական տղամարդիկ ինչ են անում»: Եթե այն մարդը, որը ձեր կողքին է, իսկական տղամարդ չէ, ինչո՞ւ եք ամուսնացել հետը: Կինը մեծ սխալ է թույլ տալիս` ենթադրելով, թե ինչպիսին պիտի լինի եւ ինչ պիտի անի իդեալական զուգընկերը: Հեքիաթներով, սիրային սերիալներով ու ռոմանտիկ պատմություններով սնված կինը ենթադրում է, թե գիտե, թե ինչպիսին է իսկական տղամարդը: Բայց հաճախ ուժեղ սեռի պատկերացումները բոլորովին այլ են: Եվ երբ կինը ցանկալիի եւ իրականի անհամապատասխանություն է տեսնում, սկսում է սկանդալներ սարքել: Խորհուրդ ենք տալիս. ընտրեք, թե ինչ եք ուզում. ապրել իդեալական տղամարդու հետ, բայց իրական կյանքում միայնակ լինել, թե ապրել իրական տղամարդու հետ` ազատվելով գոյություն չունեցող իդեալական կերպարից: Ձեր ամուսինը իրական մարդ է: Ձեր ընտանիքը երջանիկ կլինի այն ժամանակ միայն, երբ դադարեք երազել իդեալական տղամարդու մասին եւ տեսնեք ձեր իրական ամուսնուն:
4. «Նա պիտի անի այն, ինչ ասել եմ»
Շատ կանանց մեղքն այն է, որ չեն ընդունում իրենց ամուսինների արածը: Կինը ամուսնուն խանութ է ուղարկել հաց գնելու, իսկ նա բուլկիներ է բերել` իր արածը փաստարկելով նրանով, որ հաց չկար: Կինը, ասես չլսելով, թե ամուսինն ինչ է ասում, սկսում է քննադատել նրան` ամուսնուն զրկելով որեւէ բան անելու ցանկությունից: Արդյունքում նա այնպիսի ամուսին է ունենում, որն ընդհանրապես չի ուզում խանութ գնալ որեւէ բան գնելու: Ընդունեք այն ամեն լավը, որ ձեզ համար անում է ամուսինը: Միայն այդպես նրան հասկացնել կտաք, որ նրա արարքները ընտանեկան կյանքում նշանակություն ունեն: Այս 4 խորհուրդը կատարելով` դուք ձեր ընտանիքում կպահպանեք այն երջանկությունը, որ ստեղծել էիք դեռեւս ամուսնությունից առաջ: Չէ՞ որ հաճախ ամուսինների կարեւոր անելիքը արդեն ստեղծվածը պահպանելն է:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար