ԽՈՅԵՐ
Այսօր աստղերը Խոյ տղամարդկանց հուշում են լինել շատ ինքնավստահ ու ինքնուրույն, իսկ Խոյ կանանց՝ թույլ ու կանացի։ Հենց այս հատկանիշների շնորհիվ դուք կկարողանաք գրավել հակառակ սեռի ներկայացուցիչներին, քանզի դրանք ձեզ կդարձնեն ավելի գրավիչ եւ համակրելի։ Օգտագործեք ձեր «զենքերը»։
ՑԼԵՐ
Մտածել, թե ինչու ձեր սիրելի էակի բնավորության այս կամ այն գիծը ձեզ դուր չի գալիս։ Միգուցե այն կարելի է հեշտությամբ հանդուրժել՝ պարզապես փոխելով դրա անունը։ Օրինակ՝ ոչ թե շատախոս, այլ մարդամոտ ու շփվող կամ ստախոսի փոխարեն՝ վառ երեւակայության տեր, հնարամիտ։ Փորձեք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հիանալի հնարավորություն կտա ձեզ վերլուծել, թե ինչու եք այդպես վարվում սիրելի էակի հետ եւ ինչպես է նա ձեզ պատասխանում։ Սակայն պետք չէ երկար մտորել պատճառների մասին, կենտրոնացեք լուծումների վրա։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Սիրելի անձնավորությունը ձեզ անակնկալ (թեկուզ փոքրիկ) մատուցելու մեծ ցանկություն կունենա։ Օրինակ՝ միգուցե նա ցանկանա ձեզ կերակրել, կինոդիտման գնալ միասին կամ երգել հատուկ ձեզ համար։ Մի հրաժարվեք, տվեք նրան այդ հնարավորությունը եւ օրն անմոռանալի կանցնի։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հարաբերություններում ամեն ինչ փոխելու համար դեռ ուշ չէ։ Դուք ունեք մի ամբողջ օր, որպեսզի խորապես հասկանաք, թե ինչն է ձեզ խանգարում եւ խոչընդոտում անձնական կյանքում եւ ուղղեք բոլոր այդ թերությունները։ Այս օրը հենց դրան նվիրեք։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր փորձեք առավելագույնս անկեղծ եւ ազնիվ լինել սիրելի էակի հետ։ Ինչ-որ մի բան թաքցնելու ձեր փորձն անգամ կարող է խնդիրներ առաջացնել ապագայում։ Իհարկե, անկեղծանալը միշտ էլ դժվար է, բայց դրանից հետո դուք ձեզ թեթեւացած կզգաք։
ԿՇԵՌՔՆԵՐ
Կշեռքները, պետք է իմաստուն գործեն այսօր՝ շրջապատին պատմելով իրենց կենսափորձի մասին։ Այն իսկապես մեծ է եւ կարող է օգտակար լինել ոչ միայն ձեզ եւ ձեր մտերիմներին, այլեւ սիրելի էակին։ Նրա հետ նույնպես կիսվեք ու խորհուրդներ տվեք։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր սիրելի էակի եւ հարազատ մարդկանց գնահատականը շատ կարեւոր կլինի ձեզ համար։ Հենց նրանց շնորհիվ դուք կբացահայտեք ձեր դրական եւ բացասական կողմերը։ Սակայն եթե գնահատականները միայն դրական լինեն, մի շտապեք պարծենալ ձեզնով։ Ավելի ադեկվատ եղեք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Սիրելիի հետ վիճելու համար բոլոր պայմանները կլինեն այսօր։ Կարող եք մեկընդմիշտ, կարող եք ժամանակավոր հրաժեշտ տալ սիրելի էակին։ Գլխավորը՝ ձեր ընտրյալը հասկանա ձեր գործողությունների նպատակը եւ ճիշտ եզրակացություններ անի։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Սիրելիին կթվա, որ դուք այլեւս չեք սիրում նրան։ Փորձեք բոլոր հնարավոր եւ անհնարին խոսքերով հակառակը ապացուցել նրան։ Ասեք, որ սխալվում է եւ ձեր սրտում միայն նա է։ Դա ձեր ուժերի սահմաններում է։
ՋՐՀՈՍՆԵՐ
Հետաքրքիր հանդիպումներ, պատահական ծանոթություններ չեն սպասվում։ Օրը պետք է նվիրել ձեր սիրելիին եւ որքան հնարավոր է մեծ հաճույք ստանալ նրա հետ անցկացրած րոպեներից։
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելի էակի համար, չգիտես ինչու, դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք դուք ուզում։ Հետեւաբար, ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել։ Դե ինչ, ձեր տանջանքը կտա իր պտուղները, բայց թե ինչ տեսքով՝ հայտնի չէ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է