Չուլպան Խամատովան դարձել է Լատվիայի «Ночь лицедеев» ազգային թատերական մրցանակի դափնեկիր՝ «Տարվա դերասանուհի» անվանակարգում։ Մրցանակը նրան բերել է «Post Scriptum» անհատական շոուն, որը ներկայացվել է Նոր Ռիգայի թատրոնի բեմում։ Այս լուրը ոչ բոլորին է գոհացրել. թե՛ Ռուսաստանում, թե՛ Լատվիայում վիճում են մրցանակաբաշխության արդարության շուրջ։
Post Scriptum ներկայացման մեջ Խամատովան խաղացել է միանգամից մի քանի դեր՝ քահանա, ուսուցիչ, փոքրիկ աղջիկ եւ նույնիսկ բռնաբարող։ Պիեսը հիմնված է լրագրող Աննա Պոլիտկովսկայայի հրապարակումների, ինչպես նաեւ Ֆյոդոր Դոստոեւսկու «Бесы» վեպից մի հատվածի վրա։ Ռեժիսոր Ալվիս Հերմանիսի մտահղացման համաձայն՝ ներկայացումը բացահայտում է «Ռուսաստանի գիտակցության, խղճի եւ ենթագիտակցության թեմաները վերջին իրադարձությունների համատեքստում»։
Երբ հայտնի դարձավ Չուլպանի պարգեւատրման մասին, համացանցում քննարկումներ սկսվեցին այն մասին, թե արդյոք նա արժանի է այդ կոչմանը։ Լատվիացի շատ մեկնաբաններ դժգոհ են այն փաստից, որ մրցանակը տրվել է ոչ Լատվիացի արտիստի։ Պրոդյուսեր Յուրգիս Լիեպնիեկսը Twitter-ում տարակուսանք է հայտնել, որ երկրի լավագույն դերասանուհին դառնում է «Պուտինի երկարամյա աջակից Չուլպան Խամատովան»։ Ովքե՞ր են այդ ժյուրիի կազմում։ Ինչպե՞ս դա բացատրենք մեր ուկրաինացի ընկերներին», - բորբոքվել է նա։
Աղբյուրը՝ Spletnik
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը