Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ոճային ու բնական կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրում դերասանուհին ծաղկավոր պրինտով տաբատ է կրում, որը համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Նրա մազերը հավաքված են, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել է Անրի Թրուայային՝ գրելով․ «Կինն այս կամ այն չափով միշտ այն տղամարդու անդրադարձումն է, որին նայում է»։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Մարջանը կրում էր սեւ գույնի զգեստ։ Նրա մազերը հավաքված էին, նախապատվությունը տվել էր նվազագույն շպարի։ Նրա կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել էր Հրաչյա Սարուխանին․ «ՀԱՅԱՍՏԱՆ, դու իմ հետադարձ հասցեն ես միակ Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը… Անկրկնակոշիկ Համապատմության Սայթաքումները մեզ աղավաղել Եվ թաց երգերս փակ վերքերիս մեջ Սատանայաբար փորձել են թաղել։ Որպեսզի դառնամ թափառող ծրար՝ Չունենամ նույնիսկ հասցե, Բայց մենք վերստին փարվել ենք իրար Ու հուսաբանել՝ Տեր մի արասցե… Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Իմ անկրկնելի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք