Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Կենդանակերպի նշանները՝ կորպորատիվ երեկույթների ժամանակ

21:12, 10 դեկտեմբերի

Այծեղջյուր

Այծեղջյուրները գալիս են կորպորատիվ երեկույթների, որպեսզի մի լավ լիցքաթափվեն՝ հարբեն, պարեն եղևնու շուրջ, Ձյունանուշի հետ․․․ Հրաշալի պլաներ, որոնք, սակայն, չեն իրականանա, որովհետև մինչ Այծեղջյուրը նստած է անկյունում և սպասում է, թե երբ կարելի է թռչել սեղանի վրա և մեկ շիշ շամպայնը լցնել ստամոքսը, զուգարանից դուրս կթռչեն անհանգստացած Կշեռքները և կասեն, որ Երկվորյակներն իրենց լավ չեն զգում։ Բայց Երկվորյակներն իրենց լավ է զգում, նույնիսկ շատ լավ․․․ Իսկ Այծեղջյուրն արդեն վերադարձել է իր կյանքի սովորական առաքելությանը, և լավ է, որ կա մեկը, ով երեկույթի վերջում բոլորին ապահով տաքսիով տուն կճանապարհի։

Ջրհոս

Ջրհոսները գալիս են այս երեկույթներին, որպեսզի վայելեն խառը զգացմունքները։ Մի կողմից սա խնջույք է, իսկ զվարճանալ Ջրհոսները սիրում են։ Մյուս կողմից էլ սա անիմաստ և ձանձրալի երեկույթ է՝ հին հիթեր, հիմար մրցույթներ, հարբած հյուրեր և անհամ սնունդ։ Դրա համար էլ Ջրհոսը վերցնում է բաժակը և շրջում դահլիճում՝ կողմնակիցներին հավաքագրելու։ Եվ քանի որ Ջրհոսները աներևակայելի հմայիչ են, բոլոր նրանք, ովքեր դեռ կարողանում են կանգնել ոտքի վրա, համաձայնվում են նրա գիշերային արկածների հերոսը դառնալ։ 

Ձկներ

Ձկները կորպորատիվ երեկույթի գնալիս հագնում են իրենց ունեցած ամենալավ բոլոր զգեստները միանգամից, զարդարվում ադամանդներով և մի կլորիկ գումար թողնում գեղեցկության սրահում։ Որովհետև եկել է այն օրը, երբ աշխարհը կլինի հենց այնպիսին, ինչպիսին Ձուկն է ուզում այն տեսնել։ Բոլորը գեղեցիկ են, երջանիկ և անհոգ, ձանձրալի կանայք վերածվում են շլացուցիչ լեդիների, իսկ անշուք տղամարդիկ՝ իսկական ջենթլմենների։ Մեկ բաժակ շամպայնը համտեսելուց հետո նա դեռ մոտ 15 րոպե այդպես է մտածում, իսկ հետո, զզվելով անցնելով հատակին ընկած հարբած մի խոչկորի վրայով, վեհ լքում է հավաքույթը՝ շշով վիսկիի ընկերակցությամբ լացելու զուգարանում։

Խոյ

Խոյը ժամանում է կորպորատիվ երեկույթի մի լավ սնվելու համար, իսկ սնունդն այնտեղ, ինչպես հայտնի է, օղին է։ Հենց սրանով է զբաղվում Խոյը առաջին 30 րոպեների ընթացքում. ի դեպ, եթե սա կորպորատիվ երեկույթ է, ապա անում է դա այնպես, ինչպես աշխատում է՝ համարձակ և մեծ խանդավառությամբ։ Ինչից հետո վերածվում է քնքուշ մի էակի, իր երախտագիտությունը հայտնում բոլորին բեղմնավոր աշխատանքային տարվա համար, պարգևատրումներ խոստանում և առաջարկում կրկնել կորպորատիվը արձակուրդներին։ Իհարկե, ընկերության հաշվին։

Ցուլ

Ցուլը բառի բուն իմաստով հերոսաբար սեղմում է ատամները և ուղևորվում խանութ ՝ երեկոյան զգեստ գնելու։ Ոչինչ չի սազում, իսկապես ոչինչ։ Մի կերպ անցնելով դժոխքի առաջին փուլը, Ցուլը խորասուզվում է իր մտքերի անդունդը «Իսկ եթե ես ստիպված լինեմ բեմ բարձրանալ, իսկ ես այս հիմար կապույտ, փայլուն  զգեստով եմ»։ Մի խոսքով կորպորատիվը անխուսափելի  է։ Ամեն դեպքում Ցուլը հենց այդպես է մտածում։

Երկվորյակներ

Երկվորյակները կորպորատիվ երեկույթի ժամանակ պատռում են իրենց դիմակները և վերջապես ցույց են տալիս իրական դեմքը։ Այդպես մեզ է թվում։ Որովհետև չենք հասկանում, թե ինչպես կարելի է միաժամանակ զվարճանալ կարևոր նշանակություն ունեցող բոլոր վայրերում՝ ֆիզիկապես չբաժանվելով մի քանի տաղանդավոր անհատականությունների։ Երկվորկյակները գալիս են մի մեծ պարկը ձեռքին, բոլորին երկիմաստ նվերներ բաժանում, հարբեցնում հաղորդավարին և խորդանոցում կողպում, վռնդում բարմենին և շռայլորեն հյուրասիրում բոլորին իրենց ֆիրմային կոկտեյլները։

Խեցգետին

Որպես կանոն, Խեցգետնի հայտնվելը կորպորատիվ երեկույթին բոլորին ցնցում է՝ կոլեգաները նախանձով լցված խոսում են միմյանց հետ, իսկ հարևան բաժինների աշխատակիցները սկսում են քծնել, շամպայն, խորտիկներ և մոտակա 10 տարվա աշխատանքային պլան առաջարկել Խեցգետնին։ Որովհետեւ կորպորատիվ երեկույթի գալիս է բոլորովին կերպարանափոխված Խեցգետին՝ արքայական կեցվածք, դեմքի արհամարհական արտահայտություն, խորը դեկոլտե․․․ Ի դեպ, դա հաջողվում է նույնիսկ այն Խեցգետնին, որն արդեն մեկ տարի է որպես կրտսեր սրբագրիչ է աշխատում, և ոչ ոք չգիտի նրա անունը։

Առյուծ

Առյուծն՝ ի տարբերություն բոլորին, գալիս է երեկույթի ոչ թե անվճար խավիարի համար, այլ կարիերայի հաջողությունների։ Մինչ բոլոր հիմարիկները պարում են տոնածառի շուրջ, Առյուծը անկաշկանդ զրույցի կբռնվի ղեկավարության հետ, կհմայի բաժնետերերին և անպայման աշխատավարձի բարձրացում կստանա։ Իսկ հետո կբացի իր նոթատետրը  և կգրանցի ամենակարևոր իրադարձությունները՝ ով էր պարում բարի վրա, ով էր համբուրվում քարտուղարուհու հետ մութ անկյուններում, ով փսխեց զուգարանում, ով գողացավ սեղանից վիսկիի դեռ չբացված շիշը։ Եվ Աստված չանի, եթե Դուք էիք այդ մեկը, և Առյուծին հենց նոր ձեր բաժնի ղեկավար նշանակեցին։

Կույս

Ամանորի կորպորատիվ երեկույթին Կույսը գալիս է միայն պարտքի զգացումից ելնելով։ Դա անհրաժեշտություն է, և Կույսը դա կանի։ Սակայն ամեն կերպ կփորձի փչացնել այդ զզվելի հավաքույթը՝ կժամանի  գորշ շագանակագույն հանդերձանքով և սպորտային կոշիկներով՝ դրանով իսկ փչացնելով խնջույքը, հատկապես Ձկների տրամադրությունը․ Ձկներին այդ պահին թվում է, թե իրենց վրա գոմաղբ թափեցին։ Որպես կանոն Կույսը սկսում է զվարճանալ, այնուհետև գողանում սեղանից մեկ շիշ կարմիր գինի, նստում անկյունում և՝ մտքում բոլորին անպատվելով, հետևում իրադարձություններին։

Կշեռք

Կշեռքները կորպորատիվ երեկույթին սրտանց և անկեղծորեն զվարճանում են։ Զարմանալի է, բայց Կշեռքներին հաջողվում է իրենց մանկական ուրախությամբ վարակել բոլորին, նույնիսկ Առյուծներին։ Կշեռքը մրցույթում կարմիր գլխարկի և արծաթագույն փուչիկի արժանանալով, լիովին երջանիկ հեռանում է խնջույքից։ Իսկ բոլոր մնացածը մտախոհ նայում են հետևից՝ զարմանալով, թե ինչու էր նա այդպես ուրախ։

Կարիճ

Ամանորյա կորպորատիվը Կարիճի ամենասիրած տոնն է, որովհետև միայն Կարիճի մոտ է այդ օրը գալիս Ձմեռ Պապը և թաքուն շշնջում՝ «Ահա և ամենալավ նվերն իմ կողմից՝ հիմա բոլորը կհարբեն, և դու կկարողանաս ամեն բան իմանալ իրենցից»։ Ըստ էության Կարիճը հենց դրանով էլ զբաղվում է՝ հեշտությամբ խմեցնում է, իսկ հետո իմանում կոմերցիոն գաղտնիքները, բամբասում և մեծ սկանդալ հրահրում։ Ինչից հետո մի պահ հեռանում է՝ ինչ-որ մեկին գայթակղելու, հետո երջանիկ ու բավարաված ուղևորվում է անկյունում նստած Կույսի մոտ՝ հաճելի մարդու ընկերակցությամբ կարմիր գինի խմելու։

Աղեղնավոր

Աղեղնավորներն Ամանորի կորպորատիվից սպասելիքներ չունեն, որովհետև Աղեղնավորն այս կարգի խնջույքներ ամեն ուրբաթ իր տանը  կազմակերպում է։ Նրա համար սա պարզապես մսուր մանկապարտեզի հանդես է։ Կարևոր է այդ պահին հանգիստ թողնել Աղեղնավորին և չհարցնել, թե ինչով են իր տան խնջույքները կորպորատիվ հավաքույթներից լավը։ Թե չէ նա իրականում ցույց կտա, թե ինչով է այն լավը, և կոլեկտիվ տոնը կվերածվի այլասերված մի խնջույքի։




Աղբյուրը ՝ Cosmo.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել