1. Հապճեպ եզրակացություններ անելու սովորությունը։ Հաճախ մեզ թվում է, որ մենք նախօրոք գիտենք, թե ինչ ու ինչպես է տեղի ունենալու, եւ սկսում ենք առաջնորդվել ապագայի մասին մեր սխալ պատկերացումներով։ Իրականում կյանքը սիրում է մեզ անակնկալներ մատուցել, որոնց մասին բարդ է կռահել, դրա համար էլ չարժե ապավինել հապճեպ որոշումներին։ Սխալ է նաեւ կարծել, թե մենք գիտենք մարդկանց արարքների ու նրանց հետագա քայլերի դրդապատճառները։ Դա շատ սխալ է ու դառնում է հարաբերություններում գժտությունների ու թյուրըմբռնումների պատճառ։
2. Իրադարձությունները ողբերգականացնելու սովորությունը։ Չարժե ողբերգականացնել փոքր անհաջողությունները, վշտանալ մանրուքների համար։ Նման վարքագծի դեպքում մեզ մոտ առաջանում է տագնապ, որը թույլ չի տալիս կյանքում հաջողակ լինել։
3. Կարծրատիպեր ստեղծելու ու պիտակներ կպցնելու սովորությունը։ Երբ մենք փորձում ենք մեկընդմիշտ սահմանել այս կամ այն երեւույթի բացատրությունը, մենք կարող ենք սաստիկ մոլորվել։ Իրականում աշխարհում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է, քան կարող է թվալ առաջին հայացքից, դրա համար էլ չարժե ամեն ինչ փորձել տեղավորել նեղ շրջանակներում։
4. Ամեն ինչ սեւ-սպիտակի բաժանելը։ Իրականում կյանքի գունավոր ներկապնակում գոյություն ունեն հազարավոր տարբերակներ ու «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը հանգեցնում է նրան, որ մենք այդ տարբերակները պարզապես չենք նկատում։ Չե՛ն լինում իդեալական աշխատանք, ընկերներ, հարաբերություններ։ Մեծ արվեստ է՝ կարողանալ ուրախանալ նրանով, ինչ ունես։
5. Ընդհանրացնելու սովորությունը։ Հաճախ մենք փորձում ենք ընդհանուր միտում գտնել մեր հաջողությունների ու ձախողումների շարանում։ Իրականում մի քանի անգամ կրկնող իրավիճակները դեռ ոչնչի մասին չեն վկայում։ Յուրաքանչյուր իրադարձություն առանձին ընդունեք ու գնահատեք։
6. Ամեն ինչ սրտին մոտ ընդունելու սովորությունը։ Չարժե ծանր ապրումներ ունենալ հեռուստաեթերից լսած նորությունների, ձեր հարեւանուհու հիվանդությունների մասին պատմությունների կամ ձեր գործընկերոջ կյանքում տեղի ունեցած անախորժ դեպքի պատճառով։ Կարեկցե՛ք, օգնե՛ք, բայց սրտին մոտ մի՛ ընդունեք ուրիշի խնդիրները։
7. Զգացմունքներին վստահելու սովորությունը։ Ձեր զգացողությունները ցույց են տալիս ձեր սուբյեկտիվ աշխարհընկալումը, որը ոչ միշտ է ճիշտ լինում։
8 Թախծոտ ու անտարբեր լինելու սովորությունը։ Հաջողակ լինելու համար պետք է լավատես լինել։ Սպասեք, որոնեք, հավատացեք հաջողությանը, ու դուք կստանաք այն։ Բացասաբար տրամադրված մարդիկ նույնիսկ չեն նկատում այն հնարավորությունները, որոնք կարող էին նրանց հաջողություն բերել։
9. Ամեն ինչ ըստ կանոնների անելը։ Հաճախ ենք մենք մեզ համար որոշակի կանոններ, սահմաններ գծում,որոնք բարդություններից ու նյարդայնությունից բացի ոչ մի օգուտ չեն տալիս։ Չարժե ստեղծել ավելորդ խոչընդոտներ այնտեղ, որտեղ դրանք չկան։
10. Անցյալը փորփրելու սովորությունը։ Ավելի լավ է անցյալը հանգիստ թողե՛ք, ներե՛ք բոլոր վիրավորանքները ձեզ ու ուրիշներին, մաքուր սրտով շարունակեք ձեր կյանքը։ Չարժե սրտում պահել անցյալի անհաջողություններն ու հիասթափությունները։ Շարունակեք ապրել՝ հավատալով հաջողությանն ու ապագայի հանդեպ լիահույս։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»