ԽՈՅԵՐ
Այսօր ձեզ կթվա, թե ձեր սիրելին, վերջապես, հասկացել է, թե ինչ եք նրանց ցանկանում։ Սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս այդ առումով հանգիստ լինել։ Մեկ անգամ էլ նրան բացատրեք ձեր միտքը, որպեսզի վստահ լինեք, որ նա ձեզ հասկացել է։
ՑԼԵՐ
Այսօր հրաշալի օր է խոստովանություններ անելու համար։ Կարող եք սեր խոստովանել, կամ պատմել ձեր գործած սխալների մասին։ Եթե անգամ ոչինչ չգտնեք պատմելու, հնարեք ինչ-որ բան։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք դժվարությամբ կհասկանաք, թե ձեր սիրելին ինչ է ցանկանում ասել իր այս կամ այն քայլով։ Դուք կփորձեք գուշակել, սակայն դժվար, թե կարողանաք հասնել արդյունքի։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ամեն ինչ կանի ձեզ ամաչացնելու համար, նա դա դիտավորյալ չի անի, սակայն դա նրա մոտ կստացվի։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ստիպված կլինի ընտրել ձեր եւ իր ընկերներից մեկի միջեւ։ Ինչպիսի ընտրություն էլ, որ նա կատարի, աշխատեք հասկանալ նրան եւ հարգել նրա որոշումը։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր շատ կցանկանաք պարել, ընդ որում՝ ոչ միայն ձեր սիրելիի հետ, այլեւ հակառակ սեռի այլ ներկայացուցիչների հետ։ Ձեր սիրելին կարող է ձեզ չխանդել, դա պարզապես փոքրիկ արկածախնդրություն է։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք շատ հանգիստ կլինեք, անգամ ամենասուր իրավիճաներում։ Սակայն հիշեք, որ ձեր սիրելիին դուք դուր եք գալիս ձեր խենթություններով հանդերձ։
ԿԱՐԻՃՆԵՐ
Պետք չէ շտապել, ձեր ճակատագիրը ձեզնից չի կարող փախչել։ Ավելին՝ անգամ, եթե քշեք նրան, նա ոչ մի տեղ չի գնա։ Համբերատար սպասեք ապագային։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Փորձեք հանդուրժել ձեր սիրելիի զայրույթը։ Չէ՞ որ, դուք նրան ամեն կերպ սիրում եք։ Բացի դա՝ հիշեք, թե որքան դրական հատկնիշներ նա ունի եւ ամեն բան իր տեղը կընկնի։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Չեք հավատա, բայց ձեր սիրելին ձեզ սիրում է հենց այնպիսին, ինչպիսին կաք, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին ցանկանում եք դառնալ հանուն նրա։ Փորձեք հավատալ նրան եւ ավելի թեթեւ ապրել։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեզ համար շատ հեշտ կլինի բացահայտել բոլոր գաղտնիքները։ Այնպես որ՝ եթե ինչ-որ մեկը ձեզանից ինչ-որ բաներ է թաքցնում, այսօր կկարողանաք բացահայտել դրանք։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա իրեն ազատ եւ անկախ զգալ, այդ թվում նաեւ ձեզանից։ Տվեք նրան այդ ազատությունը եւ ընդունեք, որ նա եւս անհատ է, որը իրավունք ունի կայացնել ինքնուրույն որոշումներ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը