Արքայազն Հարրին իր «Spare» հուշագրության թողարկմանն ընդառաջ հարցազրույց է տվել ITV-ին, որի ամբողջական տարբերակը հանդիսատեսը կտեսնի հունվարի 8-ին։
Հարցազրույցի պրոմո տեսահոլովակը պարունակում է լրագրող Թոմ Բրեյդիի հետ Հարրիի զրույցից մի հատված, որում Չարլզ III թագավորի կրտսեր որդին ասում է, որ ցանկանում է «վերադարձնել» հորն ու եղբորը, սակայն նրանք ցանկություն չեն հայտնում հարաբերություններ հաստատել իր հետ։ Սասեքսի դուքսի խոսքով՝ թագավորական ընտանիքի համար ձեռնտու է, որպեսզի նա եւ կինը՝ Մեգան Մարքլը «չարագործների» դերում լինեն։
Հարրին նաեւ նշել է, որ ինքը «ընտանիք է ուզում, ոչ թե պետական հաստատություն», եւ կրկին մեղադրել է հարազատներին, որ պաշտպանում են միայն նրանց, ում պետքական են համարում։ «Վերջին վեց տարիների ընթացքում մեզ ասում էին. «Մենք չենք կարող հայտարարություններ անել ձեր պաշտպանության համար», բայց դա արվել է ընտանիքի մյուս անդամների համար։ Ի վերջո՝ լռությունը հավասարազոր է դավաճանությանը։
Արքայազն Հարրիի եւ նրա ընտանիքի հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ նա եւ Մեգան Մարքլը հրաժարվեցին թագավորական լիազորություններից ու 2020 թվականին տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ։ Դրանից հետո Սասեքսի դուքսերը բազմիցս խոսել են Բուքինգհեմյան պալատում իրենց նկատմամբ անարդար վերաբերմունքի եւ թագավորական ընտանիքի անդամների կողմից ռասիզմի դրսեւորումների մասին։ Օփրա Ուինֆրիի հետ նրանց հարցազրույցը, որում հնչել են այս պնդումները, առաջացրել է հասարակական լայն արձագանք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին