«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպիսին է ձեր կամքի ուժը

21:12, 8 հունվարի

Մարդու կյանքում նրա կամքի ուժը մեծ դեր ու կարեւորություն ունի։ Որքան էլ մարդը տաղանդավոր լինի, առանց կամքի ուժի նա ոչնչի չի կարող հասնել կամ միայն շատ մեծ դժվարություններ հաղթահարելով։ Ներկայացնում ենք մի հետաքրքիր հոդված, թե ինչ հիմնական սկզբունքների հիման վրա է կազմվում մարդու ինքնավերահսկողությունը։

1. Մշտական ջանքեր

Մարդու կամքի ուժը կարելի է համեմատել նրա մկանների հետ. մկանները կարող են հոգնել, բայց հանգստից ու դադարից հետո դրանք կրկին պետք է մարզել։ Պարզվում է, որ մարդու կամքի ուժը սահմանափակ է, եւ այն չի կարող բավականացնել ամեն ինչի համար։ Հետեւաբար, պետք է մշտապես ջանքեր գործադրել։ Օրինակ, եթե դուք փորձում եք թողնել ծխելը, ապա միգուցե սկսեք չարաշահել քաղցր ուտելը, սակայն դա նույնպես պետք է վերահսկել։

2. Վախ եւ մեղքի զգացում

Շատ հաճախ պատահում է, որ ինչ-որ մեկին օգնելու փոխարեն, մարդիկ փորձում են ճնշել նրան եւ մեղքի զգացում առաջացնել։ Սա շատ սխալ մոտեցում է, քանի որ մեղքի զգացումը միշտ սթրեսի է հանգեցնում։ Դրանից ազատվելու համար մարդու ուղեղը սկսում է այլ միջոցներ փնտրել, օրինակ՝ շատ ուտել, չարաշահել ալկոհոլի օգտագործումը, շոփինգի գնալ եւ այլն։ Նույնը վերաբերում է նաեւ վախի զգացմանը։ Գիտնականները կատարել են հետեւյալ փորձը։ Սննդի խանութի հաճախորդներին տվել են հետեւյալ առաջադրանքը. մտածել սեփական մահվան մասին։ Արդյունքում պարզ է դարձել, որ գնորդները սկսել են ավելի շատ գումար ծախսել՝ «սթրեսին հաղթելու համար»։

3. Անուշադրություն եւ ցրվածություն

Երբեք շատ արագ որոշումներ մի ընդունեք, քանի որ մեր ուղեղը ինքնաբերաբար ընտրում է  ամենահեշտ տարբերակը, ուստի՝ սխալը։ Ճիշտ որոշում կայացնելու համար պետք է կենտրոնանալ։ Եթե մարդն իր մտքերը լիարժեք չի հավաքել, նրան կարելի է հեշտությամբ շեղել, ինչի հետեւանքով նա չի կարող լավ արդյունքի հասնել. նա «տրվում է գայթակղությանը»։ Հենց այս փաստի վրա է հիմնվում գովազդը. ուղեղը շատ հեշտ ընկալում է այն, եւ մարդը «տրվում է գայթակղությանը»։

4. Բարի մտադրությունները

Գիտնականներին հետաքրքրել է մի շատ տարօրինակ վիճակագրություն. ՄաքԴոնալդսում բուրգերների պահանջարկն ավելի է մեծացել, երբ մենյուում հայտնվել են ավելի առողջարար սննդային առաջարկներ՝ աղցաններ։

Պարզվում է, որ մարդու մտածելակերպը միշտ չէ, որ ընդունում է նոր որոշումներն արդեն իսկ փորձված գործողությունների փոխարեն։

 5. Գլյուկոզայի պակաս

Հարավային Դակոտայի գիտնականները եկել են հետեւյալ եզրակացության. մարդու ուղեղը երբեմն չի վերահսկում իրավիճակը՝  էներգիա խնայելու համար։ Երբ ուղեղն էներգիայի պակաս չի ունենում, ապա այն էներգիան օգտագործում է հարկ եղածի չափով։ Իսկ էներգիայի պակասի դեպքում ուղեղը սկսում է խնայել եւ ավելի քիչ ծախսել։ Գիտնականներն այս եզրակացության են եկել՝ հիմնվելով հետեւյալ փորձի վրա։ Փորձի մասնակիցներին որպես մրցանակ առաջարկել են 120 դոլար, որը նրանք կարող էին վերցնել հենց այդ պահին, կամ 450 դոլար, որը կարող էին ստանալ մեկ շաբաթ անց։ Փորձից առաջ գիտնականներն արյան մեջ շաքարի մակարդակի հետազոտություն էին անցկացրել։ Առաջին փուլից հետո մասնակիցներին կոլա են առաջարկել՝ սովորական կամ դիետիկ։ Այն մասնակիցները, ովքեր նախընտրել են սովորական կոլա ըմպել, որոշում են կայացրել սպասել եւ ստանալ 450 դոլար։

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել