Հանի’ր բարձրակրունկները եւ մի կողմ թող սեքսուալ հագուստը
Ցանկացած անհարմար հագուստ եւ կոշիկ նշան է, որ աղջիկը փորձում է դառնալ մեկը, ինչպիսին երբեք չի եղել: Սակայն շատերը տառապում են՝ այդ սարսափելի բարձրակրունկներով մի կերպ քայլելով մերկասառույցի վրայով: Հավատացե՛ք, տրամաբանական 4-5 սմ բարձրությամբ կրունկները կամ մարզակոշիկները չեն սպանի ոտքերի գեղեցկությունը: Իսկ շրջազգեստի երկարությունն ու դեկոլտեի խորությունը վճռորոշ դեր չեն խաղա: Հակառակը, որքան խորը դեկոլտեն ասի՝ «Նայի՛ր ինձ, ես հիասքանչ եմ, վերցրո՛ւ ինձ», այնքան մեծ է հավանականությունը, որ ձեր հարաբերություններն ամենեւին էլ այն չեն լինի, ինչի մասին երազել եք:
Մի՛ ձգտիր դուր գալ
Ժամադրության ժամանակ, ամուսնության մասին մտածելիս, մարդու հետ ապրելիս. երբեք մի՛ փորձիր դուր գալ այնպես, որը հակասում է քեզ: Այսինքն՝ եթե ամբողջ կյանքում հարեւան սրճարանից պիցցա ես պատվիրել, իսկ նա համեղ խոհանոց է սիրում, գազօջախի մոտ մի՛ կանգնիր եւ խոհարարական գրքեր մի՛ գնիր: Նա համեղ խորտիկնե՞ր է սիրում: Հրաշալի է, թող ինքը պատրաստի քեզ համար:
Մոռացի՛ր պլաստիկ վիրահատության մասին
Նեւրոզի եւ ինքդ քո հանդեպ սիրո բացակայության առաջին նշանն արտաքինը շտկելու ցանկությունն է: Խոսքն ակնհայտ ֆիզիկական թերության մասին չէ, որը քեզ նույնպես դուր չի գալիս: Բայց ո՛չ կուրծքը մեծացնելը, ո՛չ ազդրերը փոքրացնելը, ո՛չ է փքված այտոսկրերը քեզ չեն երջանկացնի: Պարզապես կայլանդակես արտաքինդ, քանի որ ինքնատիպ ես ստեղծվել, բայց «ստանդարտ» կդառնաս. փոքրիկ քիթ, փքված շուրթեր... դրա համար չեն քեզ սիրում կամ չեն սիրում:
Եթե նա քեզ լարվածության մեջ է պահում, պարզապես բաժանվիր
Մի՛ վախեցիր միայնակ մնալ: Ոչ մի տղամարդ չարժե, որպեսզի ճկվես նրա տակ, անտեսես սեփական ցանկություններդ ու պահանջներդ: Աշխարհում ոչ մի տղամարդ:
Մի՛ մտածիր, որ սա վերջին սերն է քո կյանքում
Եթե անգամ ձեր հարաբերությունները նման չեն նախորդներին, եթե անգամ հիմա հիշում ես միայն ուրախ պահերն ու կարոտում ես ձեր միջեւ եղած ամեն լավ բանի, մի՛ մտածիր, որ այլեւս երբեք ոչ ոքի չես հանդիպի: Քանի տարեկան էլ լինես, ինչպիսի բնավորություն էլ ունենաս, ամեն ինչ կլինի: Նույնիսկ ավելի լավ կլինի: Եթե սովորես...
Մի՛ լուծվիր տղամարդու մեջ
Որքան էլ մտերիմ լինեք, դու պետք է քո անձնական կյանքն ու հետաքրքրություններն ունենաս: Մի՛ փորձիր կյանքդ կառուցել՝ ըստ նրա հարմարության, եթե անգամ քեզ թվում է, որ դա այնքան էլ դժվար չէ, իսկ նրան հաճելի է: Եթե նա քեզ սիրում է, նրա համար հաճելի կլինի քեզ բազմակողմանի եւ հետաքրքիր տեսնել, որը ժամանակ է տրամադրում իրեն ու իր հետաքրքրություններին:
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»