ԽՈՅԵՐ
Բավականին բարդ շաբաթ է ձեզ սպասվում: Ստիպված եք լինելու հանուն սիրելի անձնավորության դեմ գնալ սեփական սկզբունքներին: Ճիշտ է, ձեզ համար դժվար է համակերպվել դրան, սակայն ձեր հարաբերությունների դրական ընթացքն ավելի կարեւոր է ձեզ համար:
ՑԼԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս մոռանալ բոլոր կարծրատիպերի եւ նորմերի մասին ու ձեր սիրելի էակի հետ վարվել այնպես, ինչպես ճիշտ ու տեղին եք համարում: Անձնական հարցերում կարեւորեք ձեր, ոչ թե ուրիշների կարծիքը. չէ որ դա ձեր կյանքն է:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակներ, ձեզ մեծ հաջողություն է սպասվում: Հավանականությունը շատ մեծ է, որ գումար կամ թանկարժեք իր կգտնեք: Ձեր երջանկությանը սահման չի լինի: Աստղերը հուշում են ոչինչ չպլանավորել եւ միանգամից չծախսել գումարը: Խոսեք պատմեք այդ մասին ձեր ընտրյալին եւ միասին որոշեք, թե ինչպես եք ծախսելու այն:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր նախկին սիրեցյալը տեսնելու է ձեր ներկայիս ընտրյալին: Չնայած ձեզ այնքան էլ չի հետաքրքրում նրա կարծիքը, սակայն ստիպված եք լինելու լսել նրա տեսակետը: Բայց իհարկե, նախկին սիրելիի խոսքին եւ խորհուրդներին հետեւելը պարտադիր չէ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Դուք համոզված կլինեք, որ սխալվել եք ձեր երկրորդ կեսի ընտրության հարցում: Ձեզ դուր չի գա Նրա պահվածքը, խոսելաձեւը, եւ դուք կսկսեք հետեւություններ անել: Բայց արդյո՞ք դրանք կլինեն ճիշտ եզրակացություններ: Խորհեք:
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր սիրելի էակը շատ մեծ դժվարությամբ կհամոզի ձեզ, որ դուք հարկավոր եք իրեն այնպիսին, ինչպիսին կաք իրականում, ոչ թե ինչպիսին դուք ձեւացնում եք այժմ եւ ցանկանում եք լինել ապագայում: Փորձեք հասկանալ Նրան եւ ձեր անձնական կյանքն ավելի երջանիկ կլինի:
ԿՇԵՌՔՆԵՐ
Հիանալի շաբաթ է սիիրելիի հետ էքստրեմալ խենթություններ անելու համար: Դուք գրեթե ոչ մի ռիսկի չեք դիմում, ուստի հաճույք էլ չեք ստանում: Կարելի է թողնել ամեն ինչ եւ միասին ուրախ, անսովոր եւ հաճելի ժամանակ անցկացնել:
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր սիրելի էակը փոքր-ինչ տարօրինակ կլինի: Դա ոչ միայն ձեզ, այլեւ հենց իրեն դուր չի գա: Իրավիճակից դուրս գալու համար կարելի է խորհուրդներ ընթերցել գրքերից, խոսել մտերիմների հետ: Սակայն մի շտապեք հետեւել առաջին իսկ լսած խորհրդին՝ թեկուզ այն հաճելի լինի ձեզ: Հեշտ եւ արագ կայացարած որոշումները միշտ չէ, որ ճիշտ են լինում:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ստիպված չեք լինի բացատրել ձեր սիրելի անձնավորությանը, թե ինչու եք այսպես կամ այնպես վարվում, ինչ քայլեր եք ակնկալում Նրանից: Ձեր ընտրյալն ամեն ինչ առանց ակնարկների էլ կհասկանա: Աստղերը խորհուրդ են տալիս գնահատել այս պահը եւ ձեր ջերմությամբ եւ սիրով խրախուսել Նրան:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունը շատ մեծ դժվարությամբ կհամակերպվի ձեր վատ սովորություններից մեկին, եւ Նա կփորձի արհամարհել այն: Սակայն դա այնքան էլ լավ չի ստացվի իր մոտ եւ ժամանակ առ ժամանակ պոռթկումներ կլինեն:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր հարաբերություններում առկա խնդիրները ձեր երեւակայության արդյունքն են: Սակայն չի նշանակում, որ խնդիրներ ընդհանրապես չունեք, պարզապես լուն ուղտ եք դարձնում: Այսօր աստղերը հուշում են ավելի ադեկվատ լինել եւ խելամիտ որոշումներ կայացնել:
ՁԿՆԵՐ
Եթե դուք վաղուց էիք երազում օտարերկրացու հետ սիրավեպ սկսելու մասին, ուրեմն իմացեք՝ ժամանակն է: Ի դեպ, նույնիսկ եթե չեք երազել այս մասին, բայց ցանկություն ունեք, ուրեմն հիշեք, որ նպաստավոր ժամանակաշրջան է։ Մնում է ձեզ հաջողություն մաղթել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով