Արքայազն Հարրին, որը հունվարի 10-ին թողարկեց «Spare» ինքնակենսագրական գիրքը, խոստովանել է, որ երկու անգամ ավելի շատ նյութեր ուներ, բայց նա չի հրապարակել դրանք, որպեսզի իր հորը՝ Չարլզ III թագավորին եւ ավագ եղբորը վատ դրության մեջ չդնի։ Այս մասին հայտարարել է միապետի 38-ամյա կրտսեր որդին՝ The Telegraph-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ուրբաթ օրը։
«Նախնական տարբերակն այլ էր։ Այն ուներ 800 էջ, որն այժմ կրճատվել է մինչեւ 400-ի։ Կարող էր երկու գիրք լինել: Եվ այնտեղից ինչ-որ բան հեռացնելը բարդ խնդիր էր», - հայտնել է արքայազն Հարրին, որը կրում է «Սասեքսի դուքս» տիտղոսը: Հարցազրույցն ինքնին ձայնագրվել է մինչ նրա 415 էջանոց հուշերի հրապարակումը։
«Կան որոշ բաներ, որոնք տեղի են ունեցել, հատկապես հորս եւ եղբորս, որոշ չափով իմ ու եղբորս միջեւ, որոնց մասին ես չեմ ուզում ամբողջ աշխարհն իմանա», - ավելացրել է արքայազն Հարրին։ Պատասխանելով բրիտանական որոշ լրատվամիջոցների քննադատությանը, թե իր գիրքը խարխլում է միապետության հիմքերը, Սասեքսի դուքսն ասել է, որ ընդհակառակը, դա թելադրված է թագավորական ընտանիքի անդամների, հատկապես երեխաների հանդեպ մտահոգությամբ․ «Խոսքը միապետությունը ոչնչացնելու փորձի մասին չէ․ սա նրանց իսկ փրկելու փորձ է», - հայտարարել է նա:
«Երբ դու փորձում ես փոխել [միապետության] ամբողջ ինստիտուտը եւ, ամենակարեւորը, մեդիա դաշտը, դա փոքր խնդիր չէ: Այս մարտահրավերի մասշտաբները հսկայական են, եւ ես պետք է կարողանամ պաշտպանել ինձ՝ եւ՛ հոգեպես, եւ՛ էմոցիոնալ առումով այս գործընթացի ընթացքում»,- հավելել է թագավորի որդին։ Միեւնույն ժամանակ, արքայազն Հարրին վստահություն է հայտնել, որ ի վերջո ընտանիքը երախտապարտ կլինի իրեն նման դժվար բաների մասին այդքան բացահայտ խոսելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ