«Միսս Տիեզերք 2022» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ, գեղեցկուհի Քրիստինե Այանյանն անդրադարձել է հայկական տարազով իր ելույթին։
View this post on Instagram
«Որպես «Միսս Տիեզերք Հայաստան» իմ ազգային տարազը կրում էր «Հայաստանը՝ հանուն ապրելու իրավունքի» խորագիրը:
Սա Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության զոհերի պատմությունից բխող ուղերձ էր․ ցեղասպանության հետեւանքները զգացել է իմ ընատնիքը։
Արցախում այսօր շարունակվում է հայ ժողովրդի դեմ ցեղասպանությունը։ Այս տարազը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող ԱՐՑԱԽԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ կոչն է: Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ պատճառ դառնալով ՍՆՆԴԻ, ԴԵՂՈՐԴԻ եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաների պակասի: Գազն ու հոսանքը անջատված են, դպրոցները՝ փակ, իսկ ընտանիքները բաժանված։ Սա հումանիտար ճգնաժամ է եւ Ադրբեջանի կողմից հայերին իրենց պատմական հողերից բնաջնջելու հերթական ցեղասպանական փորձը:
Ես դա ընդունում եմ որպես պատասխանատվություն իմ բոլոր նախնիների հանդեպ, ովքեր պայքարել են՝ հայերին հնարավորություն տալով ունենալ կյանք, ինքնություն եւ նպատակ:
Իմ ազգային տարազը ցուցադրում է Հայաստանում հնագույն ձեռագործ գորգագործական արհեստը: Հայկական գորգերի յուրահատկությունը դրանց հյուսքի ձեւն է․ կրկնակի հանգույցներն աշխարհին հայտնի են որպես «Հայկական հանգույց»:
Տարազի ճակատային մասը պատրաստվել է արցախյան գորգի «Արեւագորգ» ավանդական դիզայնի կրկնօրինակմամբ եւ ձեռագործ է՝ պատրաստված Հայաստանի Մեգերյան գորգերի գործարանում։ Այս գորգը խորհրդանշում է Վիշապների եւ Արծիվների Հավերժական Կռիվը հանուն ՏԱՆ խաղաղության եւ անվտանգության:
Սա է այն իրողությունը, որի առջեւ այսօր կանգնած է հայ ժողովուրդը՝ Հայաստանում եւ Արցախում ապրելու իրավունքի համար։
Ամբողջ աշխարհում կան ճնշված փոքրամասնություններ, ռասաներ եւ էթնիկ խմբեր, եւ ես հուսով եմ, որ այս ուղերձը կնպաստի ավելի խաղաղ եւ միասնական աշխարհի կառուցմանը», - ինստագրամյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է գեղեցկուհին։
Ավելի վաղ Քրիստինան հրապարակում էր արել՝ խոսելով մրցույթին Հայաստանի մասնակցոթյան մասին․ «...Բոլոր նկարահանումների, հարցազրույցների ընթացքում ինձ համար առաջնահերթությունը Հայկական հարցի, Արցախի ներկայիս շրջափակման մասին բարձրաձայնելն էր, մեր շարունակական պայքարի մասին՝ մեր պատմական հողերում ապրելու իրավունքի վերաբերյալ եւ աշխարհին հայ ազգի տոկունության մասին տեղեկացնելը: Մեզ տեսան եւ լսեցին, եւ դա ՀԱՂԹԱՆԱԿ է...»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ12:50, 28 օգոստոսի
«Միսս ԱՄՆ»–ի մասնակիցը պատմել է, թե ինչպես է նիհարել 77 կգ զվարճանքի այգում ամոթալի միջադեպից հետո