1. «Իհարկե, սիրելիս, այս զգեստը հրաշալի տեսք ունի»
Ինչո՞ւ է տղամարդն այդպես ասում. որպեսզի խուսափի խնդիրներից:
Տղամարդիկ այդ ներելի ստերին դիմում են ոչ միայն քեզ չնեղացնելու (Ո՛չ, ո՛չ, այս զգեստը քեզ չի չաղացնում), այլեւ իրենց կյանքն ավելի հեշտացնելու համար (Այս ջինսերը հրաշալի տեսք ունեն), ինչպես նաեւ անախորժություններից խուսափելու համար (Սինդի Քրոուֆորդն ամենեւին էլ իմ ճաշակով չէ):
2. «Ես կարող եմ սարքել դա»
Ինչո՞ւ է տղամարդը նման բան ասում. սեփական արժանապատվության զգացումից դրդված:
Իհարկե, սանտեխնիկայի կամ էլեկտրականության վերանորոգման համար հատուկ մասնագետներ կան, սակայն նրանց դիմելը նշանակում է պաշտոնապես ընդունել, որ դու չես կարող անել դա: Ահա թե ինչու են այդքան շատ վաճառքի մենեջերներ ամեն տարի կտրում իրենց մատները, երբ փորձում են կառավարել էլեկտրասղոցը:
3. «Ոչինչ չի պատահել»
Ինչո՞ւ է տղամարդն այդպես պատասխանում. որպեսզի ինքնուրույն հաղթահարի իր խնդիրները:
Տղամարդիկ չեն ցուցադրում իրենց զգացմունքները, որպեսզի թույլ չթվան: Նրանք նախընտրում են մենակ հաղթահարել իրենց խնդիրները՝ ձեւացնելով, որ ոչինչ չի պատահել ու փորձելով անտեսել քո հարցերը:
4. «Իմ հեռախոսին ինչ-որ բան է պատահել»
Ինչո՞ւ է տղամարդն այդպես ասում. ինքնապաշտպանության համար
Ոչ ոք չի ուզում, որ կանայք հիասթափվեն իրենցից: Դրա համար էլ երբ դու բարկանում ես, որ նա քեզ չի զանգում, նա փորձում է քեզ հակառակը համոզել՝ ապացուցելով, որ իր մտադրությունները մաքուր էին, բայց հանգամանքներն էին իր դեմ:
5. «Ես լավագույնն եմ, սիրելիս»
Ինչո՞ւ է նա նման բան ասում. որպեսզի դու եւս մեկ անգամ ուրախանաս, որ ճիշտ ընտրություն ես կատարել
Գրեթե բոլոր տղամարդիկ չափազանցնում են իրենց սխրանքները, որպեսզի շեշտեն իրենց քաջությունն ու ուժը: Ու որպեսզի հիշեցնեն քեզ, թե ինչ հրաշալի տղայի հետ ես դու ամուսնացել: Ու կրկին շոյեն սեփական ինքնասիրությունը:
6. «Իմ նախկի՞նը: Նա ...սովորական էր»
Ինչո՞ւ է տղամարդն այդպես ասում. դու ես ստիպում:
Դու նրան հարցնում ես, թե քանի կանանց հետ է նա քնել: Լա՞վ էր արդյոք զգացել նրանց հետ: Դավաճանե՞լ է արդյոք: Ինչպիսի հիմարություններ: Գուցե ինքդ փորձես կռահել, թե ինչ պատասխաններ է նա քեզ տալու: Դու ինքդ ես ստիպում, որ քեզ խաբեն, որպեսզի չվիրավորեն քո զգացմունքները:
7. «Ես քեզ չեմ դավաճանել»
Ինչո՞ւ է տղամարդն այդպես ասում. ինքնապաշտպանական բնազդ է:
Երբ տղամարդը ինչ -որ բան է անում, ինչը սպառնում է ընտանիքին, նա նախընտրում է ստել՝ ընտրելով չարյաց փոքրագույնը: Մեղքի զգացումով ապրելն ավելի լավ է, քան ընտանիքը քանդելը՝ խոստովանելով իր դավաճանությունը: Իսկ դու իրո՞ք կցանկանայիր լսել, որ նա մի անգամ դավաճանել է քեզ, ու որ նման բան երբեք չի կրկնվի:
8. «Ես երբեք քեզ չեմ ստի»
Ինչո՞ւ է նա այդպես ասում. որպեսզի երկար ու երջանիկ ապրի
Իրականում, այս արտահայտությունն այդքան էլ կատեգորիկ չէ: Ժամանակը ցույց կտա: Նա երբեւէ կստի՞, կշեղվի՞ կամ կխորամանկի՞: Անպայմա՛ն: Բայց նա ուզո՞ւմ է արդյոք երջանիկ լինել: Անկասկա՛ծ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը