Ամերիկահայ երգչուհի Շերը եւ «Խոստումը» ֆիօլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը համատեղ հոդված են գրել Newsweek ամսագրի համար՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանն ու Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակին։
«Մեզ ջնջել չե՛ք կարող» խորագրով հոդվածում աստղերը նշել են, որ, որպես ամերիկահայեր, իրենց համար այս նոր սկսված տարում դժվար է հույսվ լինել, քանի որ Արցախի եւ ՀՀ քաղաքացիների համար դա դժվար է։
«Նրանք դիմանում են դժվար իրավիճակին, որն այս պահին սպառնում է 120 հազար տղամարդկանց, կանանց եւ երեխաների կյանքին եւ նրանք աշխարհի ուշադրության կարիքն ունեն՝ գորշելու եւ կյանքեր փրկելու համար։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի ադրբեջանական բարբարոսական շրջափակումը դադարեցրել է սննդի եւ առաջին անհրաժեշտության միջոցների մատակարարումը։ Էթնիկ զտումների եւ մշակութային ջնջման լկտի փորձերը բարբարոսություն են», - գրված է հոդվածում։
Շերն ու Էրիկ Էսրայելյանն անդրադարձել են Արցախի պատկանելությանն ու նշել, որ այն Խորհրդային Ադրբեջանի կազմում է հայտնվել միայն Խորհրդային քարտեզը հստակեցնելու ժամանակ։ Նրանք ընդգծել են, որ 2020 թվականին, երբ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ եւ այժմ վերահսկոմ է երկրի տարածքների մեծ մասին․ «Գերիները բռնության են ենթարկվել կամ սպանվել: Կրոնական վայրերը պղծվել եւ ամենօրյա աշխատանքի արդյունքում ոչնչացվել են, իսկ Ադրբեջանի ավազակապետ ղեկավարությունը խրախուսել եւ ուրախությամբ նշել է այդ խախտումները: Հայերի նկատմամբ ատելությունը տարածվում է պետության կողմից հովանավորվող լուրերով եւ սոցիալական ցանցերում, իսկ հակակրանքը Ադրբեջանում նույնիսկ պաշտոնապես են սովորեցնում երեխաներին: Վերջերս Ադրբեջանը պարբերաբար հարձակումներով ներխուժել է Հայաստանի անվիճելի սահմաններ։ Եթե համաշխարհային հանրության կողմից մի թիզ տրվի, ապա ադրբեջանական ներկայիս ղեկավարությունը կանցնի այնքան կիլոմետր, որքան կարող է` Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքերը, առեւտրային ուղիների եւ միջանցքների քողի տակ»։
Հոդվածում նշված է, որ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումն ու դրա հետեւանքով ՌԴ գազի եւ նավթի գնումների սահմանափակումները ավելի են քաջալերել Ադրբեջանին։ Հեղինակները նշել են, որ Ադրբեջանը մարդու իրավունքների եւ ազատության ամենավատ ցուցանիշներից մեկն ունի․ «Արցախը եւ Հայաստանը՝ տարածաշրջանի հազվագյուտ ժողովրդավարությունները, չեն կարող զոհաբերվել հարմարության կամ որեւէ մեկի քաղաքական նպատակահարմարության համար։
Մեն ի՞նչ կարող ենք անել։ Որպես տարբեր ոլորտներում ազդեցության որոշակի մակարդակ ունեցող ամերիկահայեր, մենք պետք է համագործակցենք կառավարության ղեկավարների հետ՝ օգտագործելով մեր քաղաքական կապիտալը, շարունակենք պատմել մեր պատմությունները ամենաբարձր մակարդակներում, ուղղորդել ռեսուրսները՝ պաշտպանելու հայերին միջազգային իրավական հանրության միջոցով, օգնենք Հայաստանին՝ զարգացնելու սեփական ուժը տարբեր տիրույթներում՝ ռազմավարական ներդրումների եւ մեր հավատքը, պատմությունը եւ մշակույթը պահպանելու համար տարվոր աշխատանքների միջոցով»:
Հոդվածի հեղինակները նշել են, որ նախկին Օսմանյան կայսրությունում ապրած հայերի, հույների, ասորիների եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների համար ցավը դեռեւս առկա է, քանի որ այս դաժան պատմության վրա կառուցված կառավարությունները եւ համակարգերը երբեք հաշվետու չեն եղել․ «Մենք պետք է շարունակենք լույս սփռել այս անարդարությունների վրա, մինչեւ պարկեշտ մարդիկ չսկսեն վերանայել իրենց ֆինանսական, քաղաքական եւ էմոցիոնալ գործընկերությունն այս ռեժիմների հետ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել