Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գործունեության ընթացքում մշտապես հանդես է եկել տարբեր բարեգործական ծրագրերով՝ աջակցություն ցուցաբերելով հանրության տարբեր խմբերին ու հասարակական նախաձեռնություններին։
Իր 17-ամյակին նվիրված համերգին նվագախումբն ազդարարեց նոր նախաձեռնության մասին. աջակցել լսողական խնդիրներ ունեցող երեխաներին՝ բացահայտելու կամ վերագտնելու հնչյունների կախարդական աշխարհը։ Նվագախումբը տոմսերի վաճառքի հասույթից պարբերաբար հատկացումներ է կատարելու երեխաների համար լսողական սարքերի ձեռքբերման կամ բուժման նպատակով։ Բարեգործական այս ծրագիրը կյանքի կոչելու համար նվագախումբը միավորել է ջանքերը «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության հետ։ «Հավատը» գործում է 1996թ.-ից և անգնահատելի մեծ փորձ ու ներդրում ունի լսողական խնդրով երեխաների կրթական, առողջապահական, սոցիալական կարիքների բավարարման, իրավունքների պաշտպանության գործում:
Երաժիշտների համար անփոխարինելի է աշխարհի լսողական ընկալումը, նրանք կոչված են հնչյունների միջոցով հուզել, ամոքել, գեղեցիկ ապրումներ հաղորդել մարդկանց, և նվագախումբը կանի հնարավորը՝ օգնելով երեխաներին լսել, ընկալել ու գնահատել գեղեցիկը: Այս նպատակին հասնելու համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունի նաև հանրության աջակցության կարիքը։ Ուստի Սիմֆոնիկը կոչ է անում հաճախել համերգների` այդպիսով միանալով երեխաների կյանքը վերափոխելու ջանքերին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով