«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կաջակցի լսողական խնդիրներ ունեցող երեխաներին

18:26, 27 հունվարի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գործունեության ընթացքում մշտապես հանդես է եկել տարբեր բարեգործական ծրագրերով՝ աջակցություն ցուցաբերելով հանրության տարբեր խմբերին ու հասարակական նախաձեռնություններին։ 

Իր 17-ամյակին նվիրված համերգին նվագախումբն ազդարարեց նոր նախաձեռնության մասին. աջակցել լսողական խնդիրներ ունեցող երեխաներին՝ բացահայտելու կամ վերագտնելու հնչյունների կախարդական աշխարհը։ Նվագախումբը տոմսերի վաճառքի հասույթից պարբերաբար հատկացումներ է կատարելու երեխաների համար լսողական սարքերի ձեռքբերման կամ բուժման նպատակով։ Բարեգործական այս ծրագիրը կյանքի կոչելու համար նվագախումբը միավորել է ջանքերը «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության հետ։ «Հավատը» գործում է 1996թ.-ից և անգնահատելի մեծ փորձ ու ներդրում ունի լսողական խնդրով երեխաների կրթական, առողջապահական, սոցիալական կարիքների բավարարման, իրավունքների պաշտպանության գործում:

324547792_1338101157035642_2798134067299944893_n.jpg (107 KB)

Երաժիշտների համար անփոխարինելի է աշխարհի լսողական ընկալումը, նրանք կոչված են հնչյունների միջոցով հուզել, ամոքել, գեղեցիկ ապրումներ հաղորդել մարդկանց, և նվագախումբը կանի հնարավորը՝ օգնելով երեխաներին լսել, ընկալել ու գնահատել գեղեցիկը:  Այս նպատակին հասնելու համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունի նաև հանրության աջակցության կարիքը։ Ուստի Սիմֆոնիկը կոչ է անում հաճախել համերգների` այդպիսով միանալով երեխաների կյանքը վերափոխելու ջանքերին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search