ԽՈՅԵՐ
Ձեր սիրելին ձեզ համար անկանխատեսելի կլինի, ինչն էլ ավելի կընդգծի նրա հմայքը։ Հանուն ձեր հարաբերությունների՝ աշխատեք չկռահել նրա արարքների իմաստը։
ՑԼԵՐ
Առանց որեւէ դժվարության կկարողանաք հմայել հակառակ սեռի ինչ-որ ներկայացուցչի։ Ձեզ համար, սակայն, իսկապես դժվար կլինի նրան համոզել, որ դուք չեք այն միակը, որը պետք է լինի նրա կողքին։ Նա կտրականապես կհրաժարվի ընդունել ձեր ասածը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելին այնպիսին չէ, ինչպիսին դուք նրան պատկերացնում եք։ Անգամ, եթե նա ձեզ ամեն ինչ պատմում է, միեւնույն է կան բաներ, որոնք նա թաքցնում է ձեզանից։ Հաշվի առեք այս փաստը նրա հետ զրուցելիս։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին ստիպված կլինի բուժել ձեզ հոգեկան վերքերից։ Սա ձեզ համար լավագույն բուժումը կլինի։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հիանալի ժամանակ է ռոմանտիկ քայլեր կատարելու համար։ Գրեք նրան նամակ, բայց ոչ թե համակարգչով, այլ թղթի վրա եվ տեղադրեք նրա համար տեսանելի վայրում։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր սիրելին ձեզ իր անձնկան կյանքից մի պատմություն կպատմի, որը կապված կլինի իր երկրպագուներից մեկի հետ։ Աշխատեք չխանդել եւ միայն ուրախ լինել, որ նա այդքան անկեղծ է։
ԿՇԵՌՔՆԵՐ
Կզգաք, որ ձեր սիրելիով հետաքրքրված է եւս մեկը։ Աշխատեք ցույց չտալ, որ խանդում եք։ Լավ արտահայտվեք տվյալ անձնավորության մասին եւ այլեւս խանդելու առիթ էլ չեք ունենա։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր սիրելին ձեզ այնպես կվերաբերվի, ինչպես դուք էիք նրան վերաբերվում նախորդ մեկ ամսվա ընթացքում։ Արդյունքը, կարծես թե, կզարմացնի ձեզ․․․
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Եղեք ավելի ռոմանտիկ։ Ծաղկեփունջը կամ ռոմանտիկ ընթրիքն այդքան էլ թանկ հաճույք չեն։ Ձեր սիրելին շատ կուրախանա նման վերաբերմունքից։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Կհասկանաք, որ ձեր հարաբերություններն այնքան էլ լուսավոր չեն, ինչպիսին դուք էիք պատկերացնում։ Հիշեք, որ ամեն իրավիճակ կարելի է շտկել։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր նախկին սիրեցյալը կօգնի, որ կարգավորեք հարաբերությունները ձեր այժմյան սիրելիի հետ։ Սակայն փորձեք չչարաշահել նրա բարությունը, միգուցե, նրա համար իրականում դժվար է ձեզ խորհուրդներ տալը։
ՁԿՆԵՐ
Ձեզ կթվա, թե ձեր սիրելին չարաշահում է ձեր բարությունը։ Մի թողեք, որ նա այդպես անի։ Պետք չէ մտածել, թե նրան այդքան օգնելով կկարողանաք ավելի գրավել նրա սիրտը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն