Մեր քաղաքում ձմեռը նույնպես շատ հետաքրքիր է անցնում։ NEWS.am STYLE-ը կօգնի ինչպես քաղաքի բնակիչներին, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերին կողմնորոշվել, թե ուր գնալ՝ հաճելի ժամանակ անցկացնելու համար։ Ընդ որում՝ խոսքը միայն հանգստյան օրերի ու միայն համերգների մասին չէ: Այս խորագրի ներքո ներկայացնում ենք ցանկացած հետաքրքիր իրադարձություն, որը տեղի է ունենալու շաբաթվա ընթացքում քաղաքում: Այսպիսով, ինչի՞ն ենք ուշադրություն դարձրել այսօր եւ ի՞նչ եք խորհուրդ տալիս դիտել, լսել կամ ուր այցելել:
Փետրվարի 2-ին Երեւանի մնջախաղի պետական թատրոնում կարող եք վայելել «Սին/SIN» ներկայացումը։ Բեմադրություն, որի տեսարաններում տեղ գտած իրականությունը գալիս է փաստելու Կոկո Շանելի հայտնի խոսքերը. «Գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից եւ հոգուց,այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի»։ Հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր՝ Կարեն Խաչատրյան։ Դերասաններ՝ Մանվել Սարգսյան, Մերի Կիրակոսյան, Լուիզա Մելքոնյան, Լիլի Հակոբյան, Ռոզա Աղաջանյան, Համլետ Նահապետյան։
Փետրվարի 3-ին, ժամը 18:00-ին Լուսիկ Ագուլեցի Museum and Art Café-ում կարող եք աղի բլիթ ուտել, հաց պատրաստել եւ վայելել Hope For Coffee խմբի կատարումները։ Վարպետաց դաստ կանցկացնի փորձագետ, «Էրկանք» ընկերության հիմնադիր Տաթեւ Գրիգորյանը։
Փետրվարի 4-ին՝ Սուրբ Սարգսի տոնին, Թուֆենկյան Խարբերդ ռեստորանում կարող եք վայելել Տիգրան Ալավերդյանի դաշնամուրային հաճելի կատարումները։
Փետրվարի 4-ին «Genetic Code X Kamo Seyranyan & «Bert» Ensemble»՝ Կամո Սեյրանյանի նվագակցությամբ եւ «Bert» անսամբլի ինքնատիպ պարային կատարումներով:
Փետրվարի 5-ին Հին Արենի մյուզիք հոլլում ելույթ կունենան Ֆորշն ու Դավիթ Մուշեղյանը` երգելու խենթ աղջիկների, սիրո ու անվերջանալի գիշերվա մասին։ Երեկոն խոստանում է լինել ամենաջերմը։
Փետրվարի 6-ին Mezzo ակումբում կկայանա Ռուբեն Հախվերդյանի համերգը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը