Հայ առաքելական եկեղեցին այս տարի երիտասարդների եւ սիրահարների տոնը` Սուրբ Սարգիսը, նշում է փետրվարի 4-ին: Այս տոնը Հայաստանում նշել եւ նշում են նաեւ ժողովրդական ավանդույթներով։ Օրինակ, Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկներն աղի բլիթ են ուտում՝ սպասելով, որ երազում կտեսնեն իրենց ապագա փեսացուին։
NEWS.am STYLE-ը փորձեց տեղեկանալ, թե ինչպես են տոնում Սուրբ Սարգիսը հայ հայտնիները:
«Երբեւէ չեմ նշել, բայց իրականում սիրում ու հարգում եմ այդ տոնը, շատ հաճելի է, երբ մարդիկ դեռ հետեւում են ինչ-որ փոքր նյուանսների: Միեւնույն ժամանակ Վալենտինի տոնին էլ եմ շատ ադեկվատ վերաբերում: Բնականաբար նախապատվությունը տալիս եմ հայկական տոներին: Բայց, իմ կարծիքով, Հայաստանում ավելի տարաված է հենց Վալենտինի տոնը», - նշում է դերասանուհի Վիկտորյա Սահակյանը։
Վիկտորյան ինքն աղի բլիթ չի պատրաստել, բայց մի քանի անգամ խանութից գնել է: Սակայն, իր խոսքով՝ ոչ մի ասպետի երազում չի տեսել:
«Աղի բլիթ պատրաստել եմ հաղորդման շրջանակներում: Կերել եմ, բայց ոչ ոքի չեմ տեսել երազում», - ասում է երգչուհի Սրբուհի Սարգսյանը։
Սրբուկը հիշում է, որ տատիկն էր պատրաստում աղի բլիթ: Նա նաեւ մեզ հետ կիսվել է իրեն ծանոթ ավանդույթով՝ ըստ որի, միայն ամուրի կինը պետք է պատրաստի այն:
Իրականում այդ շատ տարածված կարծիքը, որ աղի բլիթ պետք է պատրաստի այրի կինը, չի փոխանցում տոնի խորհուրդը: Աղի բլիթ պատրաստել եւ բաժանել նշանակում է երջանկություն ու սեր փոխանցել։ Այդ լուրջ գործը պետք է իրականացնի ամուսնացած, երջանիկ կինը: Իսկ, եթե ամուսնացած կանայք չկան ձեր շրջապատում, ապա այդ արարողությունն իրականցնում է սիրահարված աղջիկը:
Այն հարցին, թե այս տարի արդյո՞ք պատրաստվում են ուտել աղի բլիթ, մենք ստացանք դրական պատասխան:
Իսկ դուք ու՞մ եք տեսել երազում:
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի