88 տարեկանում մահացել է ֆրանսիացի մոդելավորող Պակո Ռաբանը։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նորաձեւության դիզայները մահացել է Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող Ֆինիստեր դեպարտամենտում։
Պակո Ռաբանը ծագումով բասկ է, իր սեփական՝ Paco Rabanne բարձր նորաձեւության տան հիմնադիրը:
Ծնվել է 1934 թվականի փետրվարի 18-ին Բասկերի երկրում։ Լայնորեն հայտնի է դարձել 1960-ական թթ.։ Իր առաջին հավաքածուն նա ներկայացրել է 1966 թվականին Փարիզում։
Նրա նորաձեւության կարիերան սկսվեց այն ժամանակ, երբ նա կատարելագործեց իր ոսկերչական հմտությունները Balenciaga-ում, Dior-ում եւ Givenchy-ում:
Ռաբանի մայրն իսպանական Balenciaga-ում դերձակության ղեկավար էր: Երբ սկսվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմը, նա մոր հետ մեկնեց Ֆրանսիա։ Այնտեղ նա սովորել է Գեղարվեստի դպրոցում ճարտարապետություն եւ ավարտել 1964 թվականին։ 1965 թվականին Պակոն սկսեց իր դիզայներական կարիերան տասներկու ժամանակակից հանդերձանքներից բաղկացած հավաքածուով, որը կոչվում էր «The Unwearables»: Հենց այդ ժամանակ նա ներկայացրեց իր առաջին պլաստիկից զգեստը։
Ռաբանը հայտնի է այնպիսի ֆիլմերի համար կոստյումների դիզայնով, ինչպիսին Barbarella-ն է: Նրա հանդերձանքները կրում էր Միլեն Ֆարմերն իր կենդանի համերգների ժամանակ։ Ֆրանսուազ Հարդին նույնպես Ռաբանի ստեղծագործության մեծ երկրպագու էր։ Բացի այդ, նրա երկրպագուների թվում էին Բրիջիթ Բարդոն, Օդրի Հեփբերնը, Էլիզաբեթ Թեյլորը եւ շատ այլ անհատականություններ, որոնց գրավում է ոչ տիպիկ բանը։
1968 թվականին նա սկսեց համագործակցել Puig-ի հետ՝ արտադրելու Paco Rabanne բույրերը, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում: Ընկերությունը 1976 թվականին Ֆրանսիայում օծանելիքի գործարան է կառուցել։ Ցավոք, Բրազիլիայում նրա ապրանքանիշը լավ չէր գործում, եւ 1980-ականներին դատարանը չեղյալ հայտարարեց գրանցումը: Տեղական դիստրիբյուտորներն ապրանքանիշի օծանելիքը մաքսանենգ ճանապարհով տեղափոխեցին Բրազիլիա, եւ Ռաբանից մոտ յոթ տարի պահանջվեց իր իմիջը վերականգնելու համար:
Բացի այդ, Պակո Ռաբանն այլ դիզայներների հնարավորություն է տվել սկսել իրենց կարիերան նորաձեւության ոլորտում: Դեւիդ Պեկը՝ Հյուսթոնում բնակվող դիզայներ, աշխատել է Ռաբանի հետ՝ նախքան իր համանուն գիծը սկսելը:
Ռաբանը բազմաթիվ տաղանդների տեր մարդ է, որոնցից մի քանիսը նրան հաջողություն են բերել, իսկ մյուսները՝ տխրահռչակ: Բացի սովորականից, նա հետաքրքրություն է ցուցաբերել պարանորմալ երեւույթների նկատմամբ։ Նա հայտնի դարձավ 1999 թվականին Փարիզի վրա ռուսական «Միր» տիեզերակայանի անկման կեղծ կանխատեսմամբ։
2005 թվականին նա առաջին անգամ ցուցադրել է իր նկարը Մոսկվայում կայացած ցուցահանդեսում։ Այն ժամանակ դիզայները յոթանասուներկու տարեկան էր, եւ տարիքը նրան անհանգստացնում էր։
Մինչ այդ նա ոչ մեկին չէր ցուցադրել իր նկարները, բացի նկարիչ Սալվադոր Դալիից՝ ավելի քան 28 տարի առաջ։ Գծանկարներից մեկում պատկերված է Բեսլանի ահաբեկչությունից ոգեշնչված տեսարան, դիզայները ցանկացել է, որ իր էսքիզների վաճառքից ստացված հասույթն ուղղվի Բեսլանի կանանց։
Կուլտային զգեստ
Paco Rabanne-ի հայտնի մետալիկ օղազրահ-զգեստներն առաջին անգամ հայտնվել են 1966 թվականին։ Հայտնի ու ազդեցիկ երկրպագուների շնորհիվ, որոնց թվում էին Ջեյն Ֆոնդան, Ֆրանսուա Հարդին եւ այլ աղջիկներ, զգեստները կուլտային կարգավիճակ ստացան։ Պակո Ռաբանի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը Օդրի Հեփբերնի օղազրահ զգեստն է, որում նա նկարահանվել է «Երկուսը ճանապարհին» ֆիլմում: Ճիշտ նույնը` կարճ թեւերով կիպ կպչուն, կարող եք գնել այսօր: Զգեստը եղել եւ մնում է կատարյալ միջոց ցանկացած երեկույթի համար:
Աղբյուրը՝ Reuters, Vogue, Scotsman
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն