«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Աֆիշա․ ու՞ր գնալ առաջիկա օրերին

11:35, 6 փետրվարի

NEWS.am STYLE-ը որոշել է օգնել քաղաքի բնակիչներին, ինչպես նաեւ մայրաքաղաքի հյուրերին կողմնորոշվել, թե ուր գնալ՝ հաճելի ժամանակ անցկացնելու համար։ Այս խորագրում ներկայացնում ենք ցանկացած հետաքրքիր իրադարձություն, որը տեղի է ունենալու շաբաթվա ընթացքում քաղաքում: Այսպիսով, ինչի՞ն ենք ուշադրություն դարձրել այսօր եւ ի՞նչ եք խորհուրդ տալիս դիտել, լսել կամ ուր այցելել:

Փետրվարի 7-ին Hin Areni Music Hall ակումբում Գոռ Սուջյանը հանդես կգա համերգով։ Կազմակերպիչները խոստանում են անմոռանալի, սրտառուչ եւ շատ զգացմունքային երեկո։

Տոմսերի արժեքը՝ սկսած 11 000 դրամից։

Փետրվարի 8-ին Kami club-ում ելույթ կունենա Կարինա Առուստամյանը եւ The Band-ը։

Տոմսի արժեքը՝ 5000 դրամ։

Փետրվարի 8-9-ը Երեւանի Կամերային թատրոնում կարող եք սուզվել 30-ականների մթնոլորտ։ Մի պահ կտրվեք իրականությունից եւ հայտնվեք բոլորովին այլ աշխարհում, որտեղ կանայք գեղեցիկ են, տղամարդիկ՝ առատաձեռն, խմիչքը անսահմանափակ, պարն ու երաժշտությունը՝ գլխապտույտ առաջացնող: Բարի գալուստ «Fe-Show»:

Դրես-կոդ. եթե ցանկանում եք մասնակցել «Fe-Show»-ին, ապա խորհուրդ է տրվում թատրոն գնալ 1930-ականների ոճի հագուստով եւ աքսեսուարներով:

Տարիքային սահմանափակում՝ 16+

Տոմսերի արժեքը՝ սկսած 8000 դրամից, որը ներառում է մեկ բաժակ գինի։

Փետրվարի 9-ից Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» լեգենդար ֆիլմի 25-ամյակի կապակցությամբ «Սինեմա Սթար»-ում դուք կարող եք կրկին սուզվել հերոսների ռոմանտիկ ու ողբերգական ճակատագրի մեջ։

Փետրվարի 9-ին «Kenats restobar»-ում փորձառու կատակերգուները կներկայացնեն իրենց լավագույն կատակներն ու կփորձարկեն նորերը։ Նրանց թվում են Սաշա Նիժեգորոդցեւը, Սպարտակ Թումասյանը, Տյոմա Պիտերսկին, Ազատ Անիբարյանը, Աշոտ Դանիելյանը։

Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ։

Փետրվարի 11-ին Հայկ Պետրոսյանը ելույթ կունենա Hin Areni Music Hall-ում՝ «Ջազնավուր» երաժշտական ​​ծրագրով։ Հայկ Պետրոսյանին ոգեշնչել է Շառլ Ազնավուրի «Ջազնավուր» երաժշտական ​​նախագծի ալբոմներից մեկը։ Կհնչեն Ազնավուրի բազմաթիվ հայտնի եւ սիրված երգեր։

Տոմսի արժեքը՝ սկսած 7000 դրամից։

Փետրվարի 11-ին Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ​​ռուսական դրամատիկական թատրոնում կարող եք դիտել ամերիկացի հայտնի դրամատուրգ Ռիչարդ Բաերի «Խառը զգացմունքներ» ներկայացումը։

Բեմադրություն՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյան, դեկորացիա՝ Արթուր Հարությունյան, զգեստներ՝ Ինեսսա Սեւունց, կոմպոզիտոր՝ Մարինա Բրուտյան, պարուսույց՝ Նունե Կիրակոսյան։

Ներկայացումը երկու տարեց, միայնակ մարդկանց մասին է։ Մեկը կորցրել է ամուսնուն, իսկ մյուսը՝ կնոջը։ Երկուսն էլ ցանկանում են նորից զգալ կյանքի համը։ Ու թեեւ ներկայացման ընթացքում հերոսները մեկ վիճում են, հետո հաշտվում, հիշում իրենց հանգուցյալ ամուսիններին, նրանք հասկանում են, որ պետք են միմյանց։ «Խառը զգացմունքներ» պիեսը սիրո մասին է․ այն մասին, որ ցանկացած տարիքում մարդուն պետք է հասկանալ, որ նա մենակ չէ։ Ներկայացումը լի է հումորով եւ միաժամանակ տխրությամբ։

Տոմսերի արժեքը՝ սկսած 1000 դրամից։

Փետրվարի 14-ին, Club 12-ում Project 12-ը ձեզ կուզեկցի վալենտինյան երաժշտական ​​աշխարհ։ Իրենց ելույթներով հանդիսատեսին լավ տրամադրություն հաղորդող արտիստների թվում կլինի նաեւ Brunette-ը, ով «Եվրատեսիլ 2023»-ին կներկայացնի Հայաստանը։

Փետրվարի 14-ին Srbuk-ը եւ DJ Special-ը հրավիրում են ձեզ զվարճանալու Mezzo ակումբում։

Փետրվարի 14-ին Dvin Music Hall-ում սիրո մասին կերգի Մեգի Գոգիտիձեն։ Հյուրերի համար զգացմունքային ելույթն անմոռանալի հույզեր է խոստանում։ Տոնական երեկոն կբացի Kami Friends-ը։

Տոմսերի արժեքը՝ սկսած 40000 դրամից։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search