Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

STYLE-Beauty. Աստղիկ Սաֆարյանի գեղեցկության բանաձեւը (ֆոտո)

19:34, 6 փետրվարի

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը մաշկի խնամքով սկսել է զբաղվել 27 տարեկանից։ 36-ամյա երգչուհին նշում է՝ մինչ այդ դրա կարիքը չի զգացել։ NEWS.am STYLE-ի «STYLE Beauty» խորագրում Աստղիկը կիսվել է իր մաշկի առանձնահատկությամբ ու խնամքի գաղտնիքներով․ 

«Հատուկ խնամք չեմ արել, քանի որ կարիք չեմ զգացել, բացի դրանից  ունեմ շատ զգայուն մաշկ, դրա համար գերադասել եմ չկիրառել բաներ, որոնց հետեւանքով ավելի կակտիվացվեր մաշկիս զգայունությունը»։
Աստղիկը նշում է, որ իր մաշկը վստահում է կենսական կարեւորություն ունեցող ամենաանհրաժեշտ միջոցներից մեկին․

324949661_1252178085710597_5228682540852455968_n.jpg (111 KB)

«Միայն ջուր (ծիծաղում է․ հեղ․)։ Շատերը կարող են զարմանալ կամ չհավատալ, բայց իմ խնամքի հիմնական  պարագան միայն ջուրն է: Պարզապես, ամեն առավոտ եւ գիշեր՝ քնելուց առաջ, երբ մաքրում եմ դիմահարդարումս, վերջում անպայման մաքուր ջրով լվանում եմ դեմքս։ Շպարվելուց առաջ եւս գերադասում եմ միայն ջրով մաքրել դեմքս, հետո անել դիմահարդարումս։ Իսկ պրոֆեսիոնալ խնամքը վստահում եմ միայն մասնագետներին»։ 

Երգչուհին ասում է՝ մաշկի առանձնահատկություններով պայմանավորված՝ տարբեր կոսմետիկ միջամտություններից եւս հազվադեպ է օգտվում․

325560508_750325472919753_2460611075177311451_n.jpg (106 KB)

«Ինձ շատ դժվար է հարմար պրոցեդուրաներ ընտրելը, քանի որ ամեն տեսակի միջամտություն չեմ կարող իրականացնել։ Այդ պատճառով ընտրել եմ որոշակի պրոցեդուրաներ, հիմնականում՝ դեմքի չոր մերսում, ալմազային միկրոդերմաբրազիա եւ մաշկը թարմացնող ու երիտասարդացնող որոշակի թեթեւ միջամտություններ»։ 

325115459_755083645672314_3070117760958303361_n.jpg (46 KB)

Աստղիկը նշում է՝ հայտնի լինելը պարտավորեցնող է,-«Ճանաչված դեմքի համար կրում ես պատասխանատվություն։ Անշուշտ անպատասխանատվություն կլինի, օրինակ, եթե հերթական համերգիս կամ ֆոտոշարքիս օրերին անեմ մի պրոցեդուրա, որի հետեւանքով, միգուցե, այդ օրը ներկայանամ գրգռված մաշկով։ Բացի այդ, տարիքից ելնելով՝ ստիպված ես որոշակի երիտասարդացնող պրոցեդուրաներ անել, որպեսզի հնարավորինս երկար ժամանակ պահպանես այն տեսքդ, որով տպավորվել ես հանրության մեջ։ Մարդիկ միշտ սովոր են մեզ՝ հանրային կերպարներիս, տեսնել այդ նույն տեսքով եւ չեն հանդուրժի տեսնել քեզ, օրինակ, անխնամ, հակաէսթետիկ եւ ճերմակած վարսերով, հատկապես՝ եթերում եւ բեմում։ Երբեմն տպավորություն է, որ, կարծես, հանրային մարդիկ «իրավունք չունեն» ծերանալու (ծիծաղում է․ հեղ․)։ Ինչպես ասել է Ալլա Պուգաչյովան՝ «Իմ հանդիսատեսն այդպես էլ ինձ չներեց իմ ծերանալու համար»»։

326049264_570394301676192_2455656646088946570_n.jpg (68 KB)

Երգչուհին կողմ է արտաքին միջամտությունների, եթե դրանք արվում են չափի մեջ․

«Բոլոր ճանաչված եւ հանրային մարդիկ որոշ տարիքից սկսած երբեմն ստիպված են թեկուզ փոքր միջամտություն անել, որպեսզի պահպանեն իրենց երիտասարդ եւ էսթետիկ տեսքը բեմում եւ եթերում։ Պատասխանատվություն կա, ինչպես դրանք անելու, այնպես էլ դրանք չափի մեջ անելու հարցում։ Կարծում եմ՝ պետք է, պարզապես, դա անել  բնական տվյալները թարմացնելու սահմաններում։ Ես կողմ եմ ոչ թե շատ ավելացումներին, այլ նվազածը վերականգնելուն ։ Ամեն ինչ էլ գեղեցիկ է, հաճելի եւ ընդունելի, երբ դա արվում է ճիշտ ձեւով»։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Աստղիկ Սաֆարյանի ինստագրամյան էջից  


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search