Ամերիկահայ ոսկերիչ Ալեքս Մոսը թողարկել է «Cathedral of Dreams» զարդերի նոր հավաքածուն։ Այն ոգեշնչված է քրիստոնեական եւ գոթական կերպարներով: Առկա են ադամանդներով պարուրված թագի, խաչերի, խաչելության, հրեշտակների եւ Հիսուսի դեմքի կերպարներ։ Դիզայների կողմից սիրված է կրոնական էսթետիկան։ Սրա պատճառը դաստիարակությունն է։ Մոսը դաստիարակվել է Հայ Առաքելական եկեղեցու կանոններով։ Այնուամենայնիվ, New York Time-ին տված հարցազրույցում Ալեքսը նշել է, որ ինքը «...ամենակրոնական մարդը չէ»։
Հայազգի ոսկերիչը նախկինում աշխատել է այնպիսի ռեփերների հետ, ինչպիսիք են Դրեյքը, ASAP Rocky-ն, Tyler The Creator-ը, Chief Keef-ը: Անցյալ տարի Մոսը ստեղծել է մոտ 170 անհատական պատվերներ։ Այժմ այդ ցուցանիշն իջել է մինչեւ 40-ի: Որոշ իրերի գները հասնում են մինչեւ վեց նշանոց թվերի:
Այժմ Ալեքսը նախատեսում է ընդլայնել իր բիզնեսը եւ սկսել զանգվածային արտադրություն։ Մինչ այժմ նրա մոտ աշխատում է 15 մարդ, որոնց նա անվանում է «ոսկերիչներ», իսկ ինքը՝ «զարդերի դիզայներ», որը ստեղծում է դրանք։ Ալեքսը նույնիսկ իրեն ինչ-որ կերպ համեմատել է Ralph Lauren-ի հետ, ով կայսրություն կառուցեց ոչ թե կարի փորձի, այլ ստեղծագործական տեսլականի վրա։
Քննարկելով իր ընկերության ապագան՝ Մոսը նշել է ընկերության հանձնառությունը՝ հետեւելու Chrome Hearts-ի հետագծին, որը տարիների ընթացքում վերածվեց ապրելակերպի ապրանքանիշի: Այս տեղաշարժը տեղի ունեցավ հայտնի երաժշտական արտիստների (Շեր) եւ մոդելների (Բելլա Հադիդ) շնորհիվ։ Նրանք օգնեցին հանրահռչակել ապրանքանիշի արծաթյա զարդերը, սպորտային վերնաշապիկներն ու շապիկները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
