«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Շատ եմ ուզում, որ այս դժվար օրերն ավարտվեն ու վերադառնանք մեր հայրենիք»․ արցախցի երգիչ Միշան՝ շրջափակման մեջ գտնվող հարազատների ու կարիերայի այս փուլի մասին

14:07, 10 փետրվարի

Արցախցի երգիչ Միքայել Գրիգորյանը, որն առավել հայտնի է Միշա բեմական անվամբ, այս օրերին Մոսկվայում է։ «Փոքրիկ ղարաբաղցի» երգով ճանաչման հասած` այժմ արդեն 14-ամյա երգիչը հստակ քայլերով առաջ է շարժվում երաժշտական աշխարհում։ NEWS.am STYLE-ը Միշայի հետ զրուցել է առաջիկա նորությունների, ծրագրերի եւ, իհարկե, իր սրտում հատուկ տեղ զբաղեցնող հայրենիքի՝ Արցախի մասին։ 

«Քանի որ  շատ հաճախ հրավերներ էի ստանում Մոսկվայից՝ տարբեր մրցույթների, համերգների մասնակցելու, նաեւ այդ ընթացքում առաջարկ եմ ստացել երաժշտական լեյբլի հետ համագործակցելու, որոշեցի տեղափոխվել այնտեղ։ Բայց իմ աշխատանքը երաժշտական լեյբլի հետ չեղարկվեց, եւ ես այդ ընթացքում սկսեցի միայնակ ստեղծագործել։ Ընթացքում, խորհրդակցելով Լիրա Քոչարյանի հետ (երգչի պրոդյուսերն է․ հեղ․), որոշեցի աշխատել պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանի հետ, ում վաղուց ճանաչում էի»,-պատմում է պատանի կատարողը։ 

image-08-02-23-10-03-1.jpeg (272 KB)

Միշան իր քայլերը սկսել է 4 տարեկանից՝ «Արցախի ձայներ» խմբում։ Երգիչն այժմ խմբում լինելուն զուգահեռ՝ մտադիր է զարգացնել անհատական կարիերան։

«Ստեղծագործում եմ նոր բազում երգեր ձեզ համար, որոնց մասին շուտով կիմանաք։ Սպասեք նաեւ իմ մասնակցությամբ նոր նախագծերի»,-ասում է նա։ 

image-08-02-23-10-03-2.jpeg (104 KB)

Միշան ունի մրցութային հարուստ փորձ։ 2016 թ-ին երգիչը մասնակցել է «Նոր Ալիք» մրցույթի մանկական տարբերակին՝ իր՝ «Փոքրիկ ղարաբաղցի» երգով զբաղեցնելով երկրորդ հորիզոնականն ու արժանանալով ժյուրիի համակրանքին։ 2017 թ-ին փոքրիկ երգիչը Հայաստանը ներկայացրել է «Մանկական Եվրատեսիլ»-ին, որտեղ կատարել է «Բումերանգ» երգն ու զբաղեցրել 6-րդ հորիզոնականը, իսկ 2019 թ-ին, մասնակցելով «Մանկական Ձայնը» մրցույթի ռուսական տարբերակին, դարձել է հաղթող։ Հարցին՝ չի՞ պատրաստվում, արդյոք, նոր մրցույթների ու հաղթանակների, Միշան պատասխանեց․

«Առաջիկայում դեռ նպատակ չկա մասնակցելու մրցույթների, քանի որ ուզում եմ իմ ստեղծագործությունները ներկայացնել իմ սիրելի լսարանին, բայց ապագայում շատ եմ ուզում մասնակցել «Եվրատեսիլ»-ին՝ ներկայանալով իմ հեղինակած երգով»։

image-08-02-23-10-03-1-1.jpeg (132 KB)

Կարիերայի նվաճումներից ու մրցույթներից առավել այսօր երգչին հուզում է ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ հայտնված իր հայրենիքը՝ Արցախը։ Այնտեղ են հարազատներն ու ընտանիքի անդամները։ 

«Իմ տունը, իմ բնակության վայրը եղել է ու միշտ կմնա իմ  անկոտրուն Արցախը։ Այդ ցավը նաեւ իմն է, որը ես այսօր կիսում եմ արցախցիներիս հետ, բայց ես միշտ լավատես եմ եղել ու վստահ եմ՝ Աստծո օրհնությամբ ամեն ինչ կխաղաղվի։ Բոլոր հարազատներս՝ տատիկս, պապիկս, հորաքույրս, մորաքույրս, քույրս, եղբայրս, այնտեղ են։ Նրանք էլ ինձ պես կիսում են իմ լավատեսությունը։ Կարող եմ մորաքրոջս խոսքերը մեջբերել՝ «Թող այնքան անջատեն լույսը եւ գազը, որ հոգնեն այդ ձեւերից։ Մենք մեր տանն ենք, մեր հայրենիքում ենք»»,-ասում է նա՝ հավելելով,-«Շատ եմ ուզում, որ այս դժվար օրերը շուտ ավարտվեն ու բոլորս վերադառնանք մեր հայրենիք եւ ծառայենք մեր հայրենիքին»։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search