Լեգենդար հունահայ դիզայներ Պատրիսիա Ֆիլդը, ով ստեղծել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի Քերի Բրեդշոուի եւ «Սատանան Պրադա է կրում» ֆիլմի Միրանդա Փրեսլիի կերպարները, հրապարակել է իր՝ «Պետը քաղաքում» հուշերը:
Գրքում նա պատմում է իր կարիերայի մասին՝ սկսած իր մոր քիմմաքրման ցանցում աշխատելուց մինչեւ նորաձեւության արդյունաբերության ամենաբեղմնավոր խաղացողներից մեկը դառնալը:

Հույն եւ հայ ծնողների ընտանիքում Քուինսում ծնված Ֆիլդն իր առաջին Pants Pub բուտիկը բացել է 24 տարեկանում՝ Նյու Յորքի համալսարանում փիլիսոփայություն եւ կառավարում սովորելուց հետո: «Ես ուզում էի ժամանակակից վայր, որը կսպասարկի երիտասարդ եւ նորաձեւ կանանց», - գրում է նա գրքում:
The Independent-ին տված հարցազրույցում Ֆիլդը պատմում է Փարիզ կատարած իր ուղեւորության մասին՝ Netflix-ի «Էմիլին Փարիզում» ֆիլմին ընդառաջ, որում նա խորհրդատու էր: «Ես գնացի ստուգելու փարիզյան շքեղությունը: Բոլորը միայն ջինսե, սպորտային տաբատներով ու մարզաշապիկներով էին։ Ես զանգահարեցի Դարեն Սթարին [շոուի ստեղծողին] եւ ասացի. «Փարիզյան շքեղությունը մահացել է», հառաչում է նա, մինչ կտրուկ ավելացնելը. «Չգիտեմ։ Ես պարզապես նախընտրում եմ ինքնությունը»:

Ոչ ոք ավելի լավ կարից գլուխ չի հանում, որքան Ֆիլդը: 82-ամյա կինը հայտնի է նրանով, որ ձեւավորել է հեռուստատեսության ամենահայտնի նորաձեւության խորհրդանիշներից մեկի՝ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի Քերի Բրեդշոուի զգեստապահարանը: Սառա Ջեսիկա Փարքերի մարմնավորած կերպարը դարձավ ակնթարթային ոճի կուռք, երբ 1998 թվականին HBO-ով տեղի ունեցավ սերիալի պրեմիերան։

Լինի դա Fendi ապրանքանիշի փայլերով պայուսակ, John Galliano-յի «թերթային» զգեստ Dior-ի համար, թե 5 դոլարանոց տուփ, Քերիի էկլեկտիկ եւ հաճախ բավականին խենթ հանդերձանքները պաշտամունքային կարգավիճակ են ձեռք բերել այն աստիճան, որ դարձել են յուրօրինակ կերպարներ կայուն հաստատված` ամսագրերի եւ նորաձեւության պատմության մասին գրքերի էջերում։ Չնայած սերիալն ավարտվել է մոտ 20 տարի առաջ, Ֆիլդի աշխատանքը դեռ պարբերաբար նշվում է սոցիալական ցանցերում:

Սերիալից հետո երկու տասնամյակների ընթացքում Ֆիլդը հաստատվել է որպես զգեստների դիզայներ, որը պատասխանատու է փոփ մշակույթի որոշ ամենահիշարժան կերպարների համար: «Ugly Betty»-ի ֆիլմում Բեթի Սուարեսը շքեղ զգեստապահարան ուներ: Եվ, իհարկե, նորաձեւության աստվածաշնչի խմբագիրն ու հազարավոր մեմերի հիմքում ընկած Միրանդա Փրիսթլին, որի համար Ֆիլդն առաջադրվել է «Օսկարի»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար14:20, 10 սեպտեմբերի
«Նույնիսկ շան կեղտն ավելի մեծ հարգանքի է արժանի». Իլոն Մասկը խիստ քննադատել է իր կյանքի մասին պատմող ֆիլմը