ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելիին կթվա, թե դուք շատ եք փոխվել այն ժամանակահատվածում, երբ նա ձեզ չի տեսել: Ընդ որում, նրան կթվա, թե դուք փոխվել եք ոչ միայն արտաքինով, այլեւ բնավորությամբ: Դա, անկասկած, կփոխի ձեր հարաբերությունների ընթացքը, իսկ թե որ ուղղությամբ, դեռ պարզ չէ:
ՑԼԵՐ
Այսօր դուք կվստահեք ձեր սիրելիին 200 տոկոսով, անգամ եթե նա ոչնչով այդ վստահությունը վաստակած չլինի: Աշխատեք, սակայն, չափերը չանցնել այդ հարցում, որպեսզի հետագայում ինքներդ ձեզ չմեղադրեք անհեռատեսության համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր զգույշ եղեք եւ ոչ մի անկանխատեսելի եւ ռիսկային քայլեր մի արեք, անգամ եթե սիրելին կողմ լինի դրան: Այսօր ամենալավ օրը չէ` ռիսկի դիմելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր եւ ձեր սիրելիի համար ամենագլխավորը հավատալն է, որ առջեւում ձեզ երջանիկ ապագա է սպասվում: Ցանկացած կասկած այսօր կարող է շատ արագ դառնալ ձեզ համար հաստատ պնդման:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին բավականին չխոսկան կլինի այնքան, որ կհրաժարվի անգամ ձեզ հետ զրույցի բռնվել: Ինչեւէ, երբեմն պետք է հարմարվել որոշ բաների հետ:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր կցանկանաք հիշել անցած-գնացած բաների մասին: Աստղերը հուշում են սիրելիի ներկայությամբ չանել նման բան: Միգուցե դա նրան չհետաքրքրի, իսկ միգուցե հետաքրքրությունն այնքան մեծ լինի, որ խանգարի ձեր հուշերին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր կցանկանաք սիրելիին երջանկացնել, այդ իսկ պատճառով ստիպված կլինեք շարժել ձեր երեւակայությունը, հիշել, թե ինչ է նա սիրում եւ չի սիրում եւ ինչ ձեւով դա նրան մատուցել:
ԿԱՐԻճՆԵՐ
Օրը ձեզ համար ոչ լավն է, ոչ էլ` վատը: Չնայած, եթե ինչ-որ վատ բան չպատահի, ապա արդեն իսկ լավ է: Համենայնդեպս, այսօր ոչ ձեր, ոչ էլ ձեր սիրելիի համար ոչ մի վատ բան նախատեսված չէ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելին ձեզ հետ շփվելիս կընտրի ձեր ներաշխարհը չճանաչելով, այլ դրա վերաբերյալ միայն պատկերացում կազմելով շփման եղանակը: Մնում է հուսալ, որ այդ տարբերակը ճիշտ կլինի:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր աստղերը բարեհաջող օր են կանխատեսում փոքրիկ արշավների համար` ընտանիքի անդամների ուղեկցությամբ: Աշխատեք զերծ մնալ տնային հոգսերից եւ օրն անցկացնել հանգստանալով:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեզ սեր կխոստովանեն, որին դուք չեք սպասի եւ որը չեք ցանկանա լսել: Սակայն, արձագանքել պետք է այնպես, որ խոստովանողը հետագայում ուրիշներին խոստովանություններ անելու ցանկությունից չզրկվի:
ՁԿՆԵՐ
Այսօր խնդիրներ չեն լինի անձնական եւ ընտանեկան կյանքում: Ամեն ինչ հանգիստ եւ խաղաղ կլինի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում