«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Կհանդիպենք անտառի տնակում 2»-ի հերոսներ Գարիկն ու Գուգուն նոր սերիալում «փնտրում են հարսնացու» (ֆոտո)

14:05, 16 փետրվարի

«Կհանդիպենք անտառի տնակում» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանն առանձնահատուկ էր ոչ միայն գյուղական կյանքն ու բարքերը ներկայացնող հետաքրքիր պատմությամբ, այլեւ՝ վառ ու ինքնատիպ հերոսներով։ Նրանցից էին, օրինակ, Գարիկն ու Գուգուն՝ դերասաններ Հայկ Հովհաննիսյանի եւ Վարուժան Մարգարյանի կերպարները։ Քանի որ այս հերոսների պատմությունը, կարծես, կիսատ էր մնացել «Անտառի տնակում», ստեղծագործական կազմը որոշել է նրանց «երկրորդ հնարավորություն տալ»՝ ներառելով նոր արկածային հեռուստասերիալում։ «Մենք փնտրում ենք հարսնացու»՝ այսպես է կոչվում «Նոր Հայաստան» հեռուստաալիքի՝ 48 մասից բաղկացած սերիալը, որը կմեկնարկի հեռուստաընկերության գարնանային եթերաշրջանում։ Իսկ մինչ այդ, սերիալի սցենարիստ Անի Մաղաքյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել նախագծի սյուժեից ու խոսել հենց այդ երկու հերոսներին անդրադառնալու որոշման մասին․

326492609_1417661275699924_9071786643210470651_n.jpg (80 KB)

««Կհանդիպենք անտառի տնակում» նախագծի երկրոդ եթերաշրջանում շատ վառ կերպարներ էին Գարիկը եւ Գուգոն։ Նրանք գունեղ էին, հագեցած, դերասանների ու ռեժիսորի շմնորհիվ՝ նաեւ շատ կոլորիտային։ Երբ ավարտվեց երկրոդ եթերաշրջանը, հասկացա, որ բոլոր կերպարների պատմությունները հասել են իրենց հանգուցալուծմանը, իսկ Գարոն եւ Գուգոն դեռ ասելիք ունեն, ու ես, որպես հեռուստադիտող, մեծ հաճույքով կնայեմ նրանց առանձին պատմությունը։ Բացի այդ, կերպարների վրա մեծ աշխատանք էր տարվել եւ ափսոսացի այդքանով ավարտել ամեն ինչ։ Առաջարկեցի պրոդյուսերներին, ներքին վստահությամբ, որ չեն ցանկանա հատուկ անդրադառնալ այս կերպարներին, բայց առաջարկս հաստատվեց երկու ժամ անց»։  

Այս պատմությունը սկսում է Բազմաշեն գյուղում։ Որոշ դեպքերից հետո հայրը Գուգոյին երկու ամիս ժամանակ է տալիս՝ իր համար հարսնացու գտնելու։ Մնացած գործողությունները, դեպքերն ու իրադարձությունները զարգանում են Երեւանում, պատմում է սցենարիստը։

326572951_710743897380845_250395004226274649_n.jpg (80 KB)
 
«Յուրաքանչյուր սերիա նոր արկած է, նոր իրադարձություն։ Հերոսների ճանապարհին հանդիպում են թե լավ, թե վատ մարդիկ, ովքեր տարբեր կերպ ազդում են նրանց աշխարհայացքի վրա։ Շատ կարեւոր ասելիք ունենք՝ ազնվության, միմյանց հանդեպ հոգատարության, ընկերասիրության, անկեղծության ու սիրո մասին։ Սյուժեն շատ նուրբ սահմանագծի վրայով է անցնում, խնդիր ունեմ ոչ մի կերպ չվատաբանել քաղաքի բնակչին կամ հակառակը․ այս ամենի մասին խոսելու հիմնական նպատակը ընդունված տարանջատումները ջնջելն է, կարծրատիպեր կոտրելը»։ 

Թեեւ մեր օրերում էլ հաճախ կարելի է ականատես լինել դեպքերի, երբ ծնողները ստիպողաբար փորձում են ամուսնացնել երեխաներին, Անին նշում է՝ սցենարը գրելիս ոչ մի նման դեպք չի մտաբերել։ Սա օրիգիալ պատմություն է, որը բազում հետաքրքիր էմոցիաներ է խոստանում հեռուստադիտողին․

330498487_845753559857920_5256527990756797810_n.jpg (103 KB)

«Պատմությունն ամբողջովին հորինված է, հուսով եմ՝ հեռուստադիտողը հումորով կընդունի ամեն ինչ։ Գիտեմ, որ գյուղական համայնքների բնակիչները շատ նրբազգաց են իրենց վերաբերվող թեմաների հանդեպ, դրա համար փորձում եմ ամեն ինչ տալ չափի մեջ եւ հումորով»։ 

Հարցին՝ որքանո՞վ է ռիսկային դիտարկում հաջողված սերիալի հայտնի կերպարներին նոր նախագծով ներկայացնելը, սցենարիստը պատասխանեց,-«Ռիսկային է այնքանով, որքանով ցանկացած նոր նախագիծ։ Վստահ եմ, որ, որպես ինքնուրույն պատմություն, շատ է սիրվելու»։ 

Կունենա՞ արդյոք պատմությունը շարունակություն, թե ոչ, Անին դժվարացավ նշել,-«Ընթացքը ցույց կտա»,-հավելեց նա։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search