Դերասան Բրյուս Ուիլիսի մոտ ճակատա-քունքային դեմենցիա է ախտորոշվել։ Այս մասին հայտնել է նրա ընտանիքը: Հայտարարության մեջ նշվում է, որ դերասանը «վերջապես հստակ ախտորոշում է ստացել՝ դա թեթեւացում է»։
67-ամյա Ուիլիսի մոտ անցյալ տարվա գարնանը ախտորոշվել է աֆազիա, որը խոսքի դժվարություններ է առաջացնում, սակայն հիվանդությունը զարգացել է, եւ նրան ավելի կոնկրետ ախտորոշում են տվել, ասել է ընտանիքը։
Նշվում է, որ ճակատա-քունքային տարբերակը 60 տարեկանից ցածր մարդկանց մոտ դեմենցիայի ամենատարածված ձեւն է։ «Այսօր այս հիվանդության բուժումը չկա, եւ մենք հուսով ենք, որ այս իրողությունը կարող է փոխվել առաջիկա տարիներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Ուիլիսը հայտնի դարձավ 1980-ականներին եւ 90-ականներին՝ նկարահանվելով «Die hard», «Վեցերորդ զգայարան», «Արմագեդոն» եւ «Pulp Fiction» բլոկբաստեր ֆիլմերում:
Նա նաեւ առաջադրվել է հինգ «Ոսկե գլոբուսի»՝ շահելով մեկը, ինչպես նաեւ երկու «Էմմի» մրցանակ։
Սակայն անցյալ տարի նրա ընտանիքը հայտարարեց, որ Ուիլիսը կհրաժարվի դերասանական կարիերայից, քանի որ աֆազիան ազդում է նրա կոգնիտիվ կարողությունների վրա:
Ընտանիքի նոր հայտարարության մեջ նրանք հույս են հայտնել, որ լրատվամիջոցների ուշադրությունը կբարձրացնի իրազեկվածությունը դերասանի վիճակի մասին: «Բրյուսը միշտ հավատացել է, որ կարող է օգտագործել ձեր ձայնն աշխարհում՝ օգնելու ուրիշներին եւ բարձրացնելու իրազեկվածությունը՝ կարեւոր խնդիրների մասին ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր:
Հայտարարությունը ստորագրել են Ուիլիսի ընտանիքի անդամները, այդ թվում՝ նրա կինը՝ Էմմա Հեմինգը, որից նա ունի երկու դուստր, ինչպես նաեւ նախկին կինը՝ Դեմի Մուրն ու նրանց երեք դուստրերը։
Համաձայն Մեծ Բրիտանիայի NHS կայքի՝ ճակատա-քունքային դեմենցիան հիվանդության «հազվադեպ» ձեւ է, որը հիվանդի մոտ առաջացնում է վարքի եւ խոսքի հետ կապված խնդիրներ:
Ախտանիշները ներառում են նաեւ դանդաղ կամ կաշկանդված շարժումներ, միզապարկի կամ աղիքների վերահսկման կորուստ (չնայած դա ավելի ուշ է տեղի ունենում) եւ մկանային թուլություն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ