Սեքսը համարվում է չափավոր ֆիզիկական ակտիվություն: Archives of Sexual Behavior-ում հրապարակված հոդվածում Ալմերիայի եւ Իսպանիայի Մուրսիայի համալսարանների հետազոտողները հավաքել են բոլոր ուսումնասիրությունները, որոնցում ուսումնասիրված էին սեռական ակտի հետ կապված ֆիզիկական ակտիվությունը:
Հետազոտություններում հիմնականում ներգրավված են եղել հետերոսեքսուալ զույգերը՝ սովորաբար ամուսնացած: Ակնհայտ է, որ սեռական հարաբերություններն արագացրել են սրտի բաբախյունը եւ վառել էներգիան։ Ուսումնասիրություններում, որտեղ մասնակիցները կրում էին թրեքերներ, սրտի զարկերը միջինում կազմում էին րոպեում 90-ից 130 զարկ եւ հասնում էին գագաթնակետին՝ րոպեում 145-ից 170 զարկ: Կանանց մոտ սրտի հաճախությունը հիմնականում ավելի ցածր է, քան տղամարդկանց մոտ:
Սեռական հարաբերության ընթացքում այրվող կալորիաների միջին քանակությունը նույնպես մեծապես տարբերվում էր՝ կախված դիրքից, սեռից եւ ավելի ոչ արտահայտված գործոններից, օրինակ՝ նրանք տանն են եղե՞լ, թե՞ լաբորատոր հսկողության տակ։ Մի ուսումնասիրության ժամանակ սեռական ակտիվության մեկ սեանսի ընթացքում էներգիայի ընդհանուր ծախսը կազմել է մինչեւ 130 կալորիա, մինչդեռ մեկ այլ փորձարկման մեջ այն կազմում էր մոտ 101 կալորիա տղամարդկանց համար եւ 69 կալորիա կանանց համար:
Այս չափումները ցույց են տալիս, որ «սեռական ակտիվությունը կարող է առաջացնել չափավոր կամ նույնիսկ բարձր ինտենսիվության ֆիզիկական հորդորներ», - ասել է Խոսե Մ. Մույորը, Ալմերիայի համալսարանի բժշկական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր, ով ղեկավարել է վերանայման ուսումնասիրությունը, հայտնում է Washington Post-ը:
Ինչ վերաբերում է սեռական դրվագների տեւողությանը, ապա դրանք նույնպես տարբեր են եղել։ Երիտասարդ առողջ զույգերի մի հետազոտության ժամանակ սեքսը տեւել է միջինը 32,38 րոպե, մինչդեռ մեկ այլ հետազոտության մեջ այն տեւել է ընդամենը մոտ 19 րոպե:
Բոլոր ուսումնասիրություններում համարվել է, որ տեւողությունը սկսվում է նախախաղով եւ ավարտվում տղամարդու օրգազմով: Արդյոք այս պարամետրերը համարժեք կերպով արտացոլում են երկու գործընկերների փորձը, մնում է վիճելի, բայց «մենք սահմանափակվում ենք յուրաքանչյուր ուսումնասիրության մեջ իրականացված մեթոդների ու արձանագրությունների նկարագրությամբ», - նշել է Մույորը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին