Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը ոճի եւ գեղեցկության կուռք է: Այս գործում, անխոս, նշանակալի դեր ունեն Սինդիի մաշկի խնամքով ու դիմահարդարմամբ զբաղվող իրենց ոլորտի ամենահայտնի մասնագետներից՝ Քեւին Օքոյնը, Սոնյա Քաշուկը եւ հոլիվուդյան գեղեցկուհի Քրիստինա Ռադուն: Սա նշանակում է, որ նա բավականին գիտակ է սեփական մաշկը խնամելու գործում։ Իրականում, նա այնքան է հմտացել մաշկի խնամքի գործում, որ 2005 թվականին բժիշկ Ժան Լուի-Սեբայի հետ հիմնել եւ զարգացրել է մաշկի խնամքի իր սեփական հավաքածուն՝ «Meaningful Beauty»-ն: NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայտնի սուպերմոդելի գեղեցկության գաղտնիքներից մի քանիսը։
Նա հոգ է տանում իր մարմնի մասին ներսից
«Լավ տեսք ունենալ նշանակում է ճիշտ սնվել, բավականաչափ քնել եւ շատ ջուր խմել: Բացի այդ, դուք պետք է շարժվեք: Շաբաթը մի քանի անգամ մարզվում եմ, քայլում եւ հեծանիվ եմ վարում»:
Նա կարծում է, որ մաշկի խնամքը ներդրում է
«Այսպիսով, մաշկի խնամք եւ տոնային քսուք։ Դուք կարող եք գնել ոչ թանկարժեք սեւաներկ, ոչ թանկարժեք շուրթերի փայլ կամ եղունգների լաք, բայց այս ամենում իսկապես արժե ներդրումներ կատարել»,- ասել է Սինդին։ Սինդիի ֆավորիտներից են Light-Expert Click Brush By Terry հեղուկ հիմքը (50 եվրոյից սկսած) եւ Crème de la Mer շուրթերի բալզամը (75 դոլար):
Նա երբեք չափը չի անցնում հոնքերը հարցում
Vogue-ի համար տեսահոլովակում Սինդին գովել է ինքն իրեն երիտասարդության տարիներին հոնքերը շատ չհանելու համար: «Իմ դասերից մեկը, որը ես տվել եմ Կայային, դա այն է, որ մի՛ տարվիր հոնքերդ հանելով, հետո կզղջաք»:
Շիճուկ ամեն առավոտ
Հարցազրույցներից մեկում Սինդին պատմել է, թե ինչպես է բժիշկ Ժան-Լուի Սեբագը «սովորեցրել նրան, թե ինչպես պաշտպանել մաշկը ցերեկը եւ վերականգնել այն գիշերը»:
«Առավոտյան երեքից հինգ եւ երեկոյան մոտավորապես նույն քանակության միջոցներն իսկապես բավարար է իմ մաշկի համար»: Նա հատկապես սիրում է շիճուկ քսել, քանի դեռ իր «մաշկը մի փոքր խոնավ է», որպեսզի այն կարողանա ավելի խորը թափանցել մաշկի մեջ։ Նրա ներկայիս սիրելի շիճուկը Meaningful Beauty Activating Melon շիճուկն է ($76), հիմնական բաղադրիչը սեխի տերեւների ցողունային բջիջներն են, որոնք պարունակում են հիալուրոնաթթու եւ պեպտիդներ:
«Ես միշտ երեկոյան մաքրում եմ իմ դիմահարդարումը», - նշում է Սինդին՝ հավելելով, որ կրում է իր ապրանքանիշի ռետինոլով կրեմը։
19 տարեկանից նա երբեք դուրս չի եկել առանց արեւապաշտպան միջոցների:
«Ես 19 տարեկանում ֆոտոշարքի նկարահանումներին ներկայացա արեւայրուքով, եւ ինձ ասացին, որ նրանք չեն կարող ծածկել արեւահարված մասերը. այդ ժամանակվանից ես պաշտպանում եմ իմ մաշկն արեւից», - ասել է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է