Լոնդոնի հեղինակավոր Մեյֆեր թաղամասում բացվել է իսկական հայկական «Lusin» ռեստորանը։ Ըստ Armenian Weekly-ի՝ այն գտնվում է քաղաքի ամենաշքեղ եւ էքստրավագանտ վայրերից մեկում։ «Lusin»-ը ռեստորան է, որն առաջատար դիրք է զբաղեցնում հայկական խոհանոցի, խմիչքների եւ մշակույթի ոլորտում:

«Lusin»-ի գործառնությունների ղեկավար Մոհամմադ Ռաշվանին պնդում է, որ Լոնդոնում հայկական ռեստորան բացելը դժվար էր, բայց առաքելությունն արժեր:

«Չնայած հայկական սնունդը ներկայումս տարածված չէ Լոնդոնում, այն կհարուցի մարդկանց հետաքրքրությունը՝ բացահայտելու այս դարավոր մշակույթն ու խոհանոցը։ «Lusin»-ը կցուցադրի հայկական խոհանոցի գեղեցկությունը Լոնդոնում իր ոգեշնչող հարուստ մթնոլորտի միջոցով, որը հյուրերին տանում է գաստրոնոմիական ճանապարհորդության՝ նշելով հին ավանդույթները»:

«Lusin»-ի ճաշացանկը, որը ստեղծվել է ֆրանսիացի Michelin-ի աստղերի շեֆ խոհարար Մարսել Ռավինի կողմից, նորարարական է եւ բարդ:
Համեղ ուտեստներն ու զարմանահրաշ ինտերիերը, անկասկած, ձեզ կտանեն Հայաստանի հենց սիրտը: ««Lusin»-ի դիզայնի նպատակն էր ստեղծել հայկական ռեստորան, որը եզակի է, ոգեշնչող եւ հարուստ միջավայր, որն արտացոլում է հայկական մշակույթի իսկական ավանդական փորձը ժամանակակից ձեւով՝ դարձնելով յուրաքանչյուր հյուրի այցն անմոռանալի», - նկարագրում է Ռաշվանին։
Ոգեշնչված հայկական ճարտարապետությամբ եւ հիմնական ավանդույթներով՝ ռեստորանը դիզայնի մեջ օգտագործում է նյութեր ու գույներ, որոնք մարմնավորում եւ ճառագայթում են հայկական մշակույթը: «Ամենաակնառու հատկանիշը բացառապես Հայաստան բերված տուֆն է՝ լինի դա հայկական խաչքար հիշեցնող փորագրված սյուն, թե պատերի երեսպատում։ Խնամքով ընտրված լամպերն ու կահույքը նախատեսված են հայկական մշակույթի ջերմությունը պատկերացնելու եւ ընդգծելու համար: Դիզայնը շատ վավերական է, բայց ժամանակակից, լավ տպավորություն է թողնում»,- պարզաբանում է Ռաշվանին։

Ռեստորանը կարեւոր ու առանցքային քայլ է Լոնդոնում հայկական մշակույթի ինտեգրման եւ երկրի մասին ոչ հայերին իրազեկելու գործում: Հիմնարկությունը տարածք ստեղծեց Լոնդոնի հայ համայնքի համար, ինչի համար Ռաշվանին ասում է. «Հայ համայնքն այժմ ունի մի տեղ Լոնդոնում, որտեղ նրանք կարող են իրենց զգալ ինչպես տանը: Շնորհիվ այն փորձառության եւ զգացողության, որը մենք բերել ենք «Lusin», որն արտացոլված է ոչ միայն տնական իսկական ուտեստների, այլեւ տաք ու ժամանակակից ինտերիերի մեջ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 2 սեպտեմբերի
«Հարստությունը վերածվել է կենդանաբանական այգու». Ինչու է էլիտար տուրիզմը սկսում ապստամբել «Սպիտակ լոտոսի» դեմ22:22, 2 սեպտեմբերի
Անապատի շշուկը և թավշյա ուդ. Maison Francis Kurkdjian-ը թողարկել է նոր հիպնոսացնող բույր21:19, 2 սեպտեմբերի
«Ես ուղղակի ուզում էի իմանալ՝ արդյոք ես ուժեղ եմ». Միլիարդատերը առանց անզգայացման ատամների միջամտության է դիմել՝ իրեն ստուգելու համար20:24, 2 սեպտեմբերի
Միշլենյան աստղեր ունեցող ռեստորանների հարուստ հյուրերը զանգվածաբար գողանում են դանակներ, մոմեր և զուգարանի թղթերի բռնակներ19:25, 2 սեպտեմբերի
Հուանգի էֆեկտը. Ու՞մ հետ է Nvidia-ի գործադիր տնօրենը ճաշում, և ինչու են բաժնետոմսերը կտրուկ աճում հաջորդ օրը16:55, 2 սեպտեմբերի
Միջնադարյան գոբելենը՝ ֆալոսների առատությամբ, թաքցնում է սեքս–սկանդալը, որը կարող է վերաշարադրել եվրոպական պատմությունը16:16, 2 սեպտեմբերի
Հանթեր Բայդենը հայտարարել է, որ «48%–ով նույնասեռական է»15:23, 2 սեպտեմբերի
Հնագետները «լիովին վստահ» են, որ գտել են կորուսյալ քաղաքը, որտեղ Հիսուսը հրաշքներ է գործել14:33, 2 սեպտեմբերի
Karl Lagerfeld–ի նոր գովազդային արշավի կուլիսներում. Փերիս Հիլթոնը և նրա չիխուահուան՝ «այկոնիկ արքայադուստր» մականունով14:15, 2 սեպտեմբերի

13:40, 2 սեպտեմբերի
Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»13:29, 2 սեպտեմբերի
Հին վիրավորանքները չեն մոռացվել. Ինչպես է թագավորական ընտանիքը արձագանքում Սասեքսների ժամանմանը