«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Diesel-ի նոր հավաքածուն․ ազատություն, հաճույք, էքսպերիմենտներ, սեքս եւ պահպանակներ

18:26, 23 փետրվարի

Միլանի Նորաձեւության շաբաթվա ընթացքում Diesel-ի ցուցադրությանը ժամանած հյուրերը զարմացած եւ մի փոքր ցնցված էին պոդիումի վրա պահպանակների հսկա կույտից: Իտալական բրենդը ներկայացրել է իր 2023 թվականի աշուն/ձմեռ հավաքածուն՝ ավելի քան 200,000 տուփ Durex պահպանակների միջոցով՝ ակնարկելով թե՛ սեռական դրական վերաբերմունքի, թե՛ ծնելիության վերահսկման ընկերության հետ առաջիկա համագործակցության մասին:

«Զվարճացեք, հարգեք միմյանց, եղեք ապահով», - հայտարարել է ստեղծագործական տնօրեն Գլեն Մարթենսը:

Ամբողջ հավաքածուն շոշափում էր ազատության, հաճույքի եւ էքսպերիմենտի թեմաները։ Մոդելները շրջում էին պահպանակների զանգվածակույտի շուրջ՝ ուլտրակարճ գոտկատեղով ջինսերով, ժանյակավոր ներդիրներով ջինսե թափանցիկ ցանցով ու պատառոտված մետաքսե զգեստներով, որոնք միացված էին անվստահելի տեսք ունեցող շղթաներով: Ուղեկցող տեխնո երաժշտությունը դրոշմվում էր բացահայտ հառաչանքի հնչյուններով՝ ամրապնդելով այն հաղորդագրությունը, որ Մարթենսը ձգտում է փոխել սահմանները։

2020 թվականի հոկտեմբերին ստանձնելով ստեղծագործական տնօրենի պաշտոնը՝ բելգիացի դիզայներն առաջնորդեց Diesel-ը, որը վաղուց հայտնի էր իր սադրիչ մարքեթինգով ու շքեղ ջինսերի էսթետիկայով, դեպի ջինսե հագուստի ավելի փորձարարական օգտագործմամբ:

Այս հավաքածուուօմ գտագործվել են նեյլոնե կտորներ, որոնք պատված էին այլ տեսակի պլաստիկով ու ներկված արհեստական ​​մորթով, որպեսզի հեղուկ տեսք ունենան, բայքերների բաճկոններն այրված էին եւ վերածված կառուցվածքային տարրերի:

Եվ, իհարկե, Մարթենսը Diesel-ի դեկորացիայի դիզայնը վերածել է նորաձեւության շաբաթվա քննարկման թեմայի։

 Պահպանակների «սարը», ինչպես Diesel-ն է նկարագրել, դարձել է Մարթենսի օրոք եւս մեկ վիրուսային քայլ, որը խթանում է եւ՛ լեյբլի նոր հավաքածուն, եւ՛ անվտանգ սեքսը: Համապատասխան թեմայով հրավերներ են ուղարկվել Durex փաթեթների տեսքով, եւ ցուցադրությունից հետո մամուլի հաղորդագրությունում ասվում էր, որ Diesel-ն ապրիլին իր խանութներում 300,000 պահպանակ է բաժանելու ամբողջ աշխարհում:

Աղբյուրը՝ CNN


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել