«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ջուլիա Ռոբերթսին նման լինելն ինձ համար առաջնային չէ»․ Արփի Ալտոն՝ հայկական ու գերմանական արմատների, ամուսնու աջակցության ու իր երաժշտության մասին

22:05, 24 փետրվարի

Ձայնային յուրահատուկ տեմբրով գանգրահեր այս գեղեցկուհուն Հայաստանում սկսեցին ճանաչել  մոտ 3 տարի առաջ, երբ YouTube-ում նրա կատարմամբ հայտնի երգերը ստացան նոր շունչ ու մեկնաբանություն։ Մինչդեռ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Արփի Ալտո անունը վաղուց էր հայտնի շատերին։ Երգչուհին ջազային, դասական ու ժողովրդական կատարումներով հայտնվել է մի շարք բեմերում՝ փորձելով եվրոպացիներին մատչելի լեզվով խոսել Հայաստանի մասին։ Նրան նկատում են ոչ միայն տեմբրային առանձնահատկության, այլեւ «հոլիվուդյան արտաքինի» շնորհիվ։ Աշխարհում ոչ միայն խոսում են Արփիի ու «Սիրունիկը» ֆիլմի աստղ Ջուլիա Ռոբերթսի ակնհայտ նմանության մասին, այլեւ գրում, թե հայուհին հայտնի դերասանուհու դուստրն է։ Երգչուհուն որքան էլ հաճելի են հոլիվուդյան գեղեցկուհու հետ արտաքին համեմատությունները, նույնքան ցանկալի, որ իրեն առաջնահերթ ընկալեն իր անհատականությամբ ու ներկայացրած արվեստով։

Վերջերս, օրինակ, Արփին նոր տեսահոլովակ է ներկայացրել հին ու սիրված՝ «Նազան իմ յարը» երգի իր մեկնաբանությամբ։ 

NEWS.am STYLE-ը Արփի Ալտոյի հետ զրուցել է մյուս սպասվող նորությունների, ընտանիքի, Ջուլիա Ռոբերթսի հետ համեմատությունների եւ իր երաժշտության մասին։ 

Արփին հաճախ հարցազրույցներ չի տալիս, թեեւ առաջարկների պակաս չի ունենում։ Պատճառն, ըստ երգչուհու, հնարավորինս հանրային չդառնալն է։

«Հայաստանն ինձ համար տան ընկալում է։ Հնարավորինս աշխատում եմ այստեղ լինել ոչ ճանաչված, որ հանգիստ քայլեմ ու շփվեմ, ինչն ինձ մոտ բացակայում է դրսում։ Եվրոպայում, ԱՄՆ-ում այդ ուշադրությունն իմ հանդեպ ավելի ակտիվ է, իսկ այստեղ ցանկանում եմ հանգիստ դուրս գալ, հատկապես ընտանիքիս հետ․ այդպես ավելի հարմար է։  Այստեղ ինձ սկսեցին ճանաչել 2020-ից, բայց ավելի շատ սկսեցին խոսել այն մասին, որ Ջուլիա Ռոբերթսի նման եմ, ինչն ինձ համար երբեք առաջնային չի եղել, ինձ համար ավելի կարեւոր է, որ մշակութային տեսանկյունից ինձ գնահատեն»,-ասում է երգչուհին, որը սոցիալական ցանցերում էլ առանձնապես ակտիվություն չի ցուցաբերում։ Ասում է՝ նախընտրում է կենդանի շփումը հանդիսատեսի հետ։ 

image_6483441 (4).JPG (405 KB)

«Պրոֆեսիոնալ երաժիշտի համար, որը ներկայացնում է դասական, ջազային երաժշտություն, սոցիալական հարթակները առաջնային չեն, բայց քանի որ հիմա այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ դա է աշխատում, փորձում ենք տեղավորվել նաեւ այդ ձեւաչափում։ Ինքս, սակայն, նախընտրում եմ, որ ամեն բան լինի շոշափելի։ Ես փոփ երգչուհի չեմ, իսկ դասականի ու ջազի մեջ այդ ամենն ավելի պասիվ է»։

Հայաստանում Արփին շատ համերգներ չի ունենում։ Ակումբային ձեւաչափով հանդես գալ չի ցանկանում․ ասում է՝ եթե համերգ ծրագրի, այն կլինի մեծ ու մասշտաբային։ Ցանկանում է հանդես գալ այնպիսի ձեւաչափով, որ հանդիսատեսը գա հատուկ իրեն լսելու, ոչ թե ծնունդի կամ այլ առիթի համար։ Իսկ, ահա, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում համերգների պակաս չի ունենում․ ներկայացնում է ինչպես եվրոպացիներին մատչելի գործեր, այնպես էլ հայկական երաժշտություն։ 

image_6483441 (3).JPG (154 KB)

«Համերգային ծրագրերում անպայման լինում է նաեւ հայկական բաժին։ Ներկայացնում եմ, թե որտեղից եմ, որտեղից են արմատներս։ Շատերը, ցավոք, առաջին անգամ են իմանում Հայաստանի մասին։ Իսկ նպատակն այն է, որ մշակույթների համախմբման միջոցով ճանաչելի դարձնեմ նաեւ մերը։ Փորձում եմ իրենց հասանելի լեզվով խոսել մեր մշակույթի մասին»,-ասում է Արփին՝ հավելելով, որ ցանկացած ելույթ ստեղծվում է հատուկ հրավերների արդյունքում,-«Երբեք չեմ կարողացել ինքս գնալ դուռ ծեծել․ միշտ ինձ են գտել։ Բախտի բերմամբ՝ ճիշտ պահին միշտ հայտնվել եմ ճիշտ վայրում։ Հիմա այնքան շատ են համերգային հրավերները, որ, պարզապես, չեմ հասցնում երբեմն։ Փորձում եմ ինձ հետ տանել նաեւ ընտանիքիս անդամներին, սակայն ոչ միշտ է ստացվում»։ 

Երգչուհին ոչ միայն կատարում է հայտնի երգեր, այլեւ գրում իրենը։ Սակայն յութուբյան հարթակում նրա հեղինակային երգերն առայժմ մեծ տեղ չունեն։ 

«Սոցիալական հարթակներում մարդիկ ընկալում են այն, ինչն ավելի ծանոթ է իրենց, սակայն համերգային ծրագրերում հեղինակային երգերս եւս ընդգրկում եմ»,-նշում է նա, եւ անդրադառնալով յութուբյան cover-ներին՝ հավելում,-«Առհասարակ, ես չեմ համարում, որ ես cover եմ անում։ Cover-ն այն է, երբ վերցնում ես մեկի պատրաստի գործը եւ դրան ոչինչ չես ավելացնում, ընդամենը քո ձայնով երգում ես։ Իմ պարագայում ես իմ հայացքը, իմ մտածելակերպն եմ դնում դրա մեջ, հարգելով տվյալ երգի կատարողին՝ ես իմ մոտեցումն եմ ցույց տալիս դրանում։ Կարող եմ օրինակ բերել նաեւ Ֆրենկ Սինատրային, որին բոլորս շատ սիրում ենք, բայց ինքը օրիգինալ երգեր չի ունեցել։ Իր ձայնով, իր կատարմամբ նա այնքան ինքնատիպ է եղել, որ ոչ ոք իրեն չի ընկալում, որպես cover երաժիշտ։ Նա լեգենդ է, որը մնացել է երաժշտական պատմության մեջ»։

image_6483441.JPG (1.05 MB)

Արփիի կյանքում դեռ մանկուց մեծ դեր է խաղացել մշակութային ընտանիքը։ Մայրը ջազ-երաժիշտ Անահիտ Տեր-Պոտրոսյանն է, հայրը՝ Միքայել Տեր-Պետրոսյանը, նկարիչ-քանդակագործ է։ Տատիկը եղել է դաշնակահարուհի, պապիկը՝ ջութակահար։ Արփին երգում է 3 տարեկանից։ Այդ տարիքում արդեն դասական համերգների էր մասնակցում։ 7 տարի երգել է եկեղեցական երգչախմբում, ինչը նրա խոսքով՝ մեծ ազդեցություն է ունեցել իր հույզերի եւ ձայնի վրա։ 

Արփիի մայրն ազգությամբ գերմանուհի է, հայրը՝ հայ։ Հարցին ի՞նչ գծեր է ժառանգել այս երկու մշակույթների միաձուլումից, երգչուհին պատասխանեց․
 
«Գերմանական կողմից երեւի ժառանգել եմ պունկտուալությունը, չնայած, որ վերջերս գերմանացիներն էլ այդքան պունկտուալ չեն (ծիծաղում է)։ Կարծում եմ՝ արտաքնապես ունեմ որոշակի գծեր, որոնք հատուկ են գերմանացիներին։ Բնավորությանս մյուս գծերը շատ հայկական են։ Մայրս գերմանուհի է, հայրս հայ է, ես այստեղ եմ մեծացել»։

image_6483441 (7).JPG (1.80 MB)

Արփին չի սիրում խոսել քաղաքականությունից, միայն ասում է՝ ով էլ գնա ու գա, ինքը մնալու է Հայաստանի հետ։ Հայրենիքի ամենացավալի շրջանում՝ 2020 թ-ին, Գեղարդի վանքում երգչուհին կատարեց Կոմիտասի «Անտունին»։ Ասում է՝ այդ պահին այդպես է զգացել, ու չի էլ իմացել, որ ամուսինը տեսագրում է։ Այնուհետեւ ձայնագրությունը հայտնվեց համացանցում, որից հետո, երգչուհու խոսքով, բազում նամակներ է ստացել ոչ միայն հայերից, այլեւ՝ օտարերկրացիներից․

«Երբեք չեմ ձգտում պահը բաց չթողնել, փիառ լինել, բայց հաշվի առնելով այն լսարանը, որը ես ունեմ, ես կարող էի այդ ձեւով իրենց հասցնել իմ մեսիջը, տեղեկացնել այն մասին, ինչը մեզ մոտ է տեղի ունենում։ Եթե գոռամ, ինձ չեն լսի։ Եթե գրեմ, չեն ընկալի։ Բայց մեր մաքուր մշակոյթի միջոցով իմ հոգում եղած ցավը ներկայացնելը շատ կարեւոր էր։ Ես շատ քանակությամբ նամակներ, օգնության ճիչեր էի ստանում։ Ինձ համար շատ տխուր էր այն փաստը, որ թեեւ դրսի ժողովուրդը սրտացավ է, բայց ոչնչով չի կարող օգնել, քանի որ քաղաքականությունը մնում է քաղաքականություն։ Ես, առհասարակ, քաղաքականության հետ ոչ մի կապ չունեմ, բայց երկրիս համար միշտ սրտացավ եմ»։

Հայրենիքից բացի՝ երգչուհու ամենասիրելի թեման ընտանիքն է։ Զրույցի ընթացքում էլ հաճախ էր խոսում ամուսնու աջակցության եւ դրա կարեւորության մասին։

image_6483441 (5).JPG (315 KB)

«Մենք շատ վաղուց ենք միասին, դեռեւս ուսանողական տարիներից։ Ամուսինս երգարվեստի հետ կապ չունի, ինչի համար ես ուրախ եմ (ծիծաղում է)։ Նա զարդերի դիզայներ է։ Նա ինձ միշտ ուժ ու թեւ է տալիս, ինչը, ցավոք, հաճախ չի հանդիպում հայկական իրականության մեջ։ Այն աջակցությունը, որը ստանում եմ նրանից, ոչնչի հետ չեմ փոխի։ Երբեմն ստիպված եմ լինում առանց ընտանիքիս մեկնել հյուրախաղերի, որդուս ինքն է խնամում։ Որդիս շուտով 6 տարեկան կլինի։ Շատ բարդ է նրա խնամքն ու աշխատանքը համատեղելը, չնայած նա արդեն հականում է, ուրախանում է, որ մայրիկը համերգներ է ունենում, բայց կարոտն, իհարկե, խանգարում է»։

Երգչուհու առաջիկա շրջագայությունն ԱՄՆ-ում է։ Այնտեղ մեկնում է «Նաղաշ» խմբի հետ, որոնց մոտեցումը հայկական երաժշտական գործիքներին տպավորիչ է համարում։ Բացի համերգներից, Արփին ունի նաեւ այլ զբաղվածություն։ Առաջին անգամ ուժերը փորձելու է որպես դերասանուհի։ Այս շրջանում նկարահանվում է ֆրանս-շվեյցարական արտադրության մի ֆիլմում, որի փակագծերը, սակայն, այս պահին չի կարող բացել։ 

image_6483441 (6).JPG (380 KB)

«Նկարահանումն ընթացքի մեջ է։ Ունեմ եւս մեկ առաջարկ, որի շուրջ ներկա պահին մտածում եմ․ այդ մեկն ամերիկյան նախագիծ է։ Իրականում երբեք նպատակ չեմ ունեցել դերասանուհի դառնալու, հիմա էլ այդպիսի մտքեր չունեմ, բայց շատ հաճույքով եմ կատարում այդ աշխատանքը։ Ֆիլմում երգում եմ, ինչը հեշտացնում է գործս։ Գիտեմ, որ շատերը ցանկանում են հենց իմ կերպարը ցույց տալ՝ նմանեցնելով Ջուլիա Ռոբերթսին։ Ի դեպ, ոմանք էլ կարծում են՝ դիտավորյալ եմ միմիկաներս նմանեցնում նրան։ Եղել է դեպք, որ հարցրել են՝ որքա՞ն ժամանակ եք պարապում միմիկաների վրա (ծիծաղում է)։ Իրականում այդպես ստացվել է, այլ բան չկա»,-ասում է երգչուհին,-«Իհարկե, հաճելի է, որ նմանեցնում են նրան, բայց չէի ցանկանա դրա հաշվին ճանաչվել։ Նախկինում էլ, նույնիսկ, հիմա դեռ գրում են, թե ես նրա դուստրն եմ (ծիծաղում է)։ Դե, մարդկանց դուր են գալիս նման խոսակցությունները, ես էլ շատ չեմ նեղվում, բայց նախընտրում եմ, որ իմ մեջ իմ անհատականությունը տեսնեն»,-հավելում է նա։ 

Չնայած երաժշտական մեծ պաշարին՝ երգչուհին երբեք չի մասնակցել մրցույթների, չի էլ պատրաստվում։  

«Ես երբեք չեմ փորձում ապացուցել ինչ-որ մեկին, որ երգել գիտեմ։ Չեմ ուզում գոռալ, ասել՝ տեսեք ինչ ձայն ունեմ։ Երգում եմ հաճույքիս համար, իսկ մրցույթները ընկալում եմ, որպես մի տեղ, ուր գնում ես մի բան ապացուցելու»,-ասում է Արփին։ 

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Արփի Ալտոն


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել