Բաժանում, սիրո հուշեր ու կրկին միացում։ Վահագ Ռաշը ներկայացրել է «Իմ թափառական» (Միայն դու չտխրես) երգը եւ տեսահոլովակը։ Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գեւորգյանն է։ Գլխավոև հերոսներին մարմնավորում են Անի Խաչիկյանն ու Սեբու Թորիկյանը։
«Իմ թափառական» երգի հեղինակը Ռուբեն Հախվերդյանն է։ Վահագ Ռաշը նշում է, որ դրան որոշել է անդրադառնալ համավարակի շրջանում՝ հետեւորդների խորհրդով։
«Համավարակի ժամանակ, երբ օնլայն հարթակներում կենդանի համերգներ էի կազմակերպում, իմ հետեւորդներից մեկը առաջարկեց կատարել Հախվերդյանի հենց այս երգը, այն ինձ համար շատ անծանոթ թվաց, քանի որ հենց հեղինակը երբեք չէր կատարել։ Սակայն երբ լսեցի Նարինե Հարությունյանի կատարումը, միանգամից տեղափոխվեցի մանկության տարիներ` տատիկ պապիկիս տուն ... Երգը քաղցր հուշ է այդ տարիներից ու շատ հարազատ էր, սակայն չգիտեի, որ հեղինակը հենց Ռուբեն Հախվերդյանն է։ Որոշեցի խոսել հեղինակի հետ ու ստանալ թույլտվություն այն կատարելու համար, ստանալով նրա համաձայնությունը սկսեցինք գործիքավորման պրոցեսը, որը կատարեց իմ լավ ընկեր` Վահան Նահապետյանը։ Երգը վերջնական տեսքի բերեց հնչյունային ռեժիսոր Սերգեյ Գասպարյանը»։
Տեսահոլովակը նկարահանվել է Երեւանում։ Այնտեղ կտեսնեք զույգի ճանապարհը՝ սիրուց մինչեւ բաժանում, բայց, բարեբախտաբար, վերջաբանը լուսավոր է։
«Ռեժիսոր Մարիամ Գեւորգյանի հետ քննարկեցինք և որոշեցինք, որ այն պետք է ունենա հոլովակ` սիրային ու աշնանային մոտիվներով։ Մարիամը երբ ներկայացրեց սյուժեն, հենց առաջին կերպարը, ով անցավ մտքովս` Անի Խաչիկյանն էր։ Տղայի կերպարին Մարիամը ընտրեց` Սեբու Թորիկանին։ Իսկ թե ինչ ստացանք վերջնական արդյունքում, թող գնահատի մեր սիրելի ունկնդիրը»,-ասում է երգիչը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով