Լեոնարդո Դի Կապրիոն եւ Քիմ Քարդաշյանը հարցաքննվել են ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության եը Արդարադատության դեպարտամենտի դատախազների կողմից՝ մալազիական 1Malaysia Development Bhd (1MDB) ընկերության հետ կապված յուրացումների հետաքննության առնչությամբ:
Ըստ Bloomberg Businessweek-ի՝ Դի Կապրիոն 2018 թվականի ապրիլին գործակալներին ասել է, որ իր հարաբերությունները գործարար Յո Լոուի հետ սկսվել են գիշերային ակումբում։ Դերասանը Լոուին ներկայացրել է որպես «գործարար աշխարհի Մոցարտ»։
Ինչպես գրում է հրատարակությունը՝ Լոուի կապերը Դի Կապրիոյի եւ այլ հայտնի մարդկանց հետ նոր քննության տակ են հայտնվել, քանի որ դատախազները պատրաստվում են հիփ-հոփի լեգենդ Prakazrel “Pras” Michél-ի քրեական դատավարությանը: Նա մեղադրվում է 2012 թվականին Բարաք Օբամայի ԱՄՆ նախագահական արշավին արտասահմանյան գումարներ փոխանցելու եւ Լոուի ու Չինաստանի կառավարության համար լոբբինգ իրականացնելու մեջ:
Դի Կապրիոյի պոտենցիալ վկաների ցուցակում հայտնի դեմքերից են Օբաման, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը եւ հյուրանոցային մագնատ Սթիվ Ուինը, ինչպես նաեւ Քիմ Քարդաշյանը:
Ռեալիթի հեռուստաաստղը ՀԴԲ-ին պատմել է 2019 թվականի փետրվարին, թե ինչպես է Լոուի հետ ծանոթացել Լաս Վեգասում երեկույթի ժամանակ: Նա իր այն ժամանակվա փեսացուին՝ Քրիս Համֆրիսին, 100,000 դոլար է տվել իրենց հարսանիքի հրավառության համար:
Քարդաշյանը խոսել է նաեւ արտասովոր դրամական փոխանցման մասին։ Նրա խոսքով՝ ինքը եւ մյուսները, այդ թվում՝ «Ուոլ Սթրիթի գայլը» համապրոդյուսերներ Ռիզա Ազիզն ու Ջոյ Մաքֆարլենդը, Լոուի հետ եղել են Լաս Վեգասի խաղատանը: Առանձին սենյակում բակարա էին խաղում։ Առավոտյան ժամը 5-ին Քարդաշյանը պատրաստվում էր մեկնել, բայց ընկերը նրան ասել է, որ մնա:
Խաղի ընթացքում Քարդաշյանը հայտարարել է, թե ինչ խաղադրույքներ կատարել, եւ ի վերջո Լոուն մեծ գումար է շահել։ Քիմը փորձել է շահումները հանձնել Ջո Լոուին, բայց նա ասել է, որ պահի։ Այն ժամանակ դրանք արժեին 350,000 դոլար: Քիմը ՀԴԲ-ին պատմել է, որ երբ նա մետեցել է խաղատան վաճառասեղանին գումարը կանխիկացնելու համար, իրեն 250.000 դոլար են փոխանցել «100 դոլարանոց թղթադրամներով լի աղբի տոպրակի մեջ»: «Քարդաշյանը փողով լի աղբի տոպրակը դրել է իր ձեռքի ուղեբեռում եւ Southwest Airlines ավիաընկերության չվերթով մեկնել է Լոս Անջելես», - գրել են ՀԴԲ գործակալները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը