Բրիտանացի աճպարար, բլոգեր Լուկա Գալոնեն, որը տարիներ առաջ աշխարհին զարմացրեց Britain's Got Talent նախագծին իր մասնակցությամբ, ինչով գրավեց նաեւ հանրահայտ Էլեն Դեջեներեսի ուշադրությունը, տեւական ժամանակ է՝ սիրահարված է Հայաստանին։ Այս մասին Լուկան հասցրել էր խոստովանել NEWS.am STYLE-ի հետ իր նախորդ զրույցի ընթացքում։ Անցած տարի Լուկան մի քանի ամիս անցկացրեց Երեւանում, այստեղ հիմնեց իր ընկերությունը, որի հաջողությունները նրան վերջնականապես տեղափոխեցին Երեւան։ Մեզ հետ նոր զրույցում բլոգերը, որի հետեւորդների թիվն Instagram-ում հասնում է մոտ 1,8 միլիոնի, պատմել է Երեւան տեղափոխվելու, իր հայաստանյան առօրյայի ու այստեղ իր բիզնեսի հաջողության մասին։
Լուկա, մեր նախորդ զրույցի ընթացքում նշել էիք, որ Հայաստանը Ձեզ համար երկրորդ տուն է դարձել։ Արդեն հաստատվե՞լ եք այստեղ։
Ես սիրում եմ Հայաստանը, եւ իմ ժամանակի մեծ մասն այստեղ եմ անցկացնում։ Երեւանում արդեն ունեմ բնակարան։ Ինձ դուր է գալիս այստեղի առօրյան, ընկերասեր մարդիկ, եւ քանի որ քաղաքը փոքր է, հեշտությամբ ես կարողանում մի վայրից մյուսը տեղափոխվել։ Շատ հարմարավետ է այստեղ։
Հայաստանի մասին հաճախ եք խոսում նաեւ ինստագրամյան Ձեր էջում։ Մեր դժվար օրերի մասին էլ պատմում էիք Ձեր հետեւորդներին․․․ Ինչպիսի՞ արձագանք էիք ստանում այդ հրապարակումներից հետո։
Ինձ միշտ տհաճ է տեսնել մարդկանց տառապանքը՝ աշխարհի որ մասում էլ դա լինի, բայց, իհարկե, ցավն ավելի ուժգին ես զգում, երբ խոսքը մի երկրի մարդկանց մասին է, որն այդքան մոտ ես ընդունում քո սրտին։ Նկատեցի, որ մամուլը շատ չէր խոսում Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունների մասին, այդպիսով որոշեցի ավելի լայն լսարանի համար կիսվել այդ ամենով։ Կարող եմ ասել, որ դա օգնեց ինֆորմացիան տարածելու հարցում։ Իմ հետեւորդներից շատերը ցնցված էին, բայց, ցավոք, ոչինչ չէին լսել այդ իրադարձությունների մասին։ Լավ է, որ, գոնե, սոցիալական մեդիայի միջոցով հնարավոր է տեղեկացնել մարդկանց։
Վստահ եմ՝ երեւանյան փողոցներում Ձեզ հաճախ են ճանաչում։ Ինչպիսի՞ արձագանքներ եք լսում փողոցով զբոսներիս։
Այո, Երեւանում ինձ հաճախ են ճանաչում, մարդիկ մոտենում ու բարեւում են, խնդրում են լուսանկարվել։ Ինձ միշտ էլ հաճելի է Երեւանի բարեհամբույր բնակիչներին հանդիպելը։
Посмотреть эту публикацию в Instagram
Այստեղ Ձեր բիզնեսն եք հիմնադրել։ Ինչպե՞ս են գործերն առաջ գնում։
Գործերս այստեղ լավ են, հետաքրքիր է Հայաստանում աշխատելը։ Զարմանալի է, բայց այստեղ կան մի շարք հրաշալի ընկերություններ, որոնք աշխատում են միջազգային շուկայի համար։ Հիմա մենք, օրինակ, համագործակցում ենք Soft Construct ընկերության հետ։ Շատ կարեւոր նախագծի շուրջ ենք աշխատում, որի շրջանակում խանութ կբացվի Դուբայում։ Իմ ընկերության՝ Distination Talent-ի թիմը՝ նախագծի մենեջեր Անժելա Կարապետյանը՝ Հայաստանից, եւ կոնտենտ մենեջեր Վերա Բոմբսթենդը՝ Նորվեգիայից, հրաշալի աշխատանք են տարել այս ամենը կյանքի կոչելու հարցում։ Մենք շատ ոգեւերված ենք, քանի որ մեկնելու ենք Դուբայ, որտեղ ես վարելու եմ բացման արարողությունը, ցուցադրելու եմ աճպարարական հնարքներ, որոնցից անպայման կլինեն տեսանյութեր։ Աննախադեպ իրադարձություն է սպասվում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն10:11, 11 մայիսի
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին09:00, 11 մայիսի
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում