Հոլիվուդյան աննախադեպ սյուժե ու աստղային կազմ․ ապրիլի 6-12-ը Երեւանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կցուցադրվի «Սանսեթ Բուլվար» լեգենդար մյուզիքլը, որը խոստանում է դառնալ այս գարնան ամենատպավորիչ իրադարձություններից մեկը։ Մյուզիքլում ներառված են ինչպես արտասահմանցի, այնպես էլ հայ դերասաններ, իսկ գլխավոր հերոսուհուն մարմնավորում է լեգենդար Թամարա Գվերդծիթելին։ Մյուզիքլում իր մասնակցության համար անչափ ոգեւորված է նաեւ հայկական թատրոնի ու կինոյի դերասանուհի Անի Լուպեն։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անին պատմել է այնտեղ իր դերակատարման, Հայաստանում այս ժանրի զարգացվածության մակարդակի եւ սիթքոմներում չնկարահանվելու պատճառի մասին։
Դերասանուհին, որը մասնագիտացել է հենց մյուզիքլի ժանրում, նշում է, որ առանձնակի պատասխանատվությամբ ու էնտւզիազմով է մոտենում իր առջեւ դրված հանձնարարությանը․
«Մասնակցել եմ քասթինգին եւ անցել, ինչի համար շատ ուրախ եմ։ Հաճելի է աշխատել այս ժանրում պրոֆեսիոնալ կազմի հետ։ Մյուզիքլում դերասաններն ունենում են տարբեր կերպարներ։ Այստեղ ես ունենալու եմ 3 կերպար՝ մարմնավորում եմ աստղաբանին, երիտասարդ Նորմային եւ պարուհուն։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս երեքն ունեն տարբեր բնավորություններ, եւ ես աշխատելու շատ բան ունեմ կերպարներն ուսումնասիրելու եւ խաղալու համար»։
Մյուզիքլում հայ դերասաններից մասնակցում են նաեւ Սերգեյ Դանիելյանը, Արամ Կարախանյանը, Արթուր Մանուկյանը, Անահիտ Կիրակոսյանը, Վարուժան Մարգարյանը եւ թատերական աշխարհում հայտնի այլ անուններ։
«Կուզեի անդրադառնալ նաեւ բեմադրող կազմին, որոնցից յուրաքանչյուրն իր գործի վարպետն է․ ռեժիսորն Անտոն Բորիսովիչ Մուզիկանտսկին է, դիրիժորը՝ Մարիամ Բարսկայան, պարերի բեմադրիչը՝ Վասյա Չերնեկովը, լիբրետոյի թարգմանիչ՝ Դարյա Ասկյանովա։ Գլխավոր դերում հանդես է գալիս աշխարհահռչակ Թամարա Գվերդծիթելին, կան նաեւ այլ դերասաններ Մոսկվայից»:
Անին ասում է՝ աշխատելով այս կազմի հետ՝ հասկացել է, որ Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որոնք կարող են մյուզիքլ բեմադրել, -«Կառանձնացնեմ Նաիրի Ստեփանյանին եւ Գեւորգ Դավիթյանին։ Այս ժանրը, ցավոք, այստեղ զարգացած չէ, եւ այս հնարավորությունը, որն ինձ ընձեռեց Skyfist պրոդյուսերական ընկերությունը, ինձ համար շատ մեծ ուսուցողական պրոցես է։ Ես շատ բան եմ սովորում մյուզիքլի մասնագետներից»։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողության մյուզիքլում Անի Լուպեն եւս ներառված էր։ Դերասնուհին կարեւորում է իր մասնակցությունն ամանորյա այդ տոնակատարությանը․
«Հենց Նաիրի Ստեփանյանն էր ռեժիսորը, որի հետ աշխատելը մեծ հաճույք էր։ Այդ միջոցառումն ինձ համար կարեւոր էր, քանի որ այդ ժանրում ես այդպես էլ չկարողացա այստեղ դրսեւորվել, եւ ամանորյա այդ ելույթն, ինչ-որ տեղ, հագեցրեց այդ ծարավը»։
Ժամանակին դերասանուհին ավելի լայն ճանաչում ձեռք բերեց «Ազիզյանները» սիթքոմում իր մասնակցությամբ, որտեղ մարմնավորում էր Հայկ Մարությանի հերոսի՝ Գառնիկի կնոջը՝ Ռուզանին։ Այժմ Անիին հեռուստաէկրաններին չենք տեսնում։ Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված իր եթերային բացակայությունը, նա պատասխնեց,-«Ժամանակի խնդիր է․ չեմ հասցնում, բայց առաջարկներ եղել են։ Պարզապես, այս շրջանում շատ զբաղված եմ»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Անի Լուպեն
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները