Գրասենյակային կոստյումները իշխում էին ամբողջ աշխարհում, գրեթե բոլոր դիզայներները ներկայացնում էին իրենց տեսլականը ժամանակակից գործարար կնոջ մասին: Մինիմալիզմը նկատվել է բազմաթիվ ապրանքանիշերի հավաքածուներում։
Valentino-յի փողկապներ։ Փայլերով վերարկու, ծաղկային զարդարանքով կոպիտ երկարաճիտ կոշիկներ։ Դիզայները հիշեցնում է՝ այլեւս չկա տղամարդկանց եւ կանացի զգեստապահարանների բաժանում։ Այնպես որ կարող եք համարձակորեն աքսեսուարներ վերցնել ձեր ամուսնուց կամ ընկերոջից եւ ինքներդ կրել դրանք։ Valentino-ի գունային սխեման սեւ-սպիտակ է՝ կարմիր ու նուրբ վարդագույնի հավելմամբ։ Այժմ գրասենյակ կարող եք գնալ նման լուքով։
Coperni-ն շարունակում է իր ցուցադրություններից շոուներ բեմադրել։ 2022 թվականի հոկտեմբերին նրանք հանրությանը զարմացրեցին հեղուկ զգեստով, իսկ այս տարի պոդիում բարձրացան ռոբոտներ, որոնք շփվել են մոդելների հետ։ Հավաքածուն ինքնին բավականին մինիմալիստական է: Կաշվե տաբատ, կարմիր զուգագուլպաներ, չոկեր։ Այստեղ նույնպես կան գրասենյակային դրես-կոդի էլեմենտներ՝ կոստյումներ շորտերով ու սպիտակ բլուզներով։
«Մենք շատ ֆրանսիական ենք, շատ հարմարվող, շատ հարմարավետ եւ շատ մատչելի», - բրենդի մասին ասում է գործադիր տնօրեն Արնո Վեյանը: Ով է հագնում մորթյա վերարկուները սանդալներով, իհարկե, ֆրանսիացի տիկնայք: Նրանց հեշտությամբ կարելի է գտնել փողոցում տաք բաճկոնով եւ բաց կոշիկներով:
Փետուրները դարձել են բազմաթիվ շոուների լեյտմոտիվը։ Դրանք երեւում են Coperni-ի, Loewe-ի եւ Valentino-յի մոտ։
Loewe-ն ներկայացրել է «փետրավոր» կոստյումներ։ Շապիկներ, տաբատներ՝ ամեն ինչ ամբողջությամբ կարված էր փետուրներից։ Մոդելների ձեռքին՝ շատ մեծ պայուսակներ, երկարաճիտ կոշիկներ։ Շատ զգեստներ՝ ասես ջրաներկի բծերով։
Chloé-ն իր հավաքածուներում շոշափում է էկոլոգիայի թեման։ Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Գաբրիելա Հերստն իր ստեղծագործությունները ներկայացնում է գլուխների տեսքով, որոնցից յուրաքանչյուրը պատմում է գլոբալ տաքացման դեմ պայքարի մասին։ Կաշվե, մետաքսե, մորթով կանայք մտնում են մարտի դաշտ։ Ո՞ւր է այստեղ բնության հանդեպ հոգատարությունը: Աշուն/Ձմեռ 2023-2024 հավաքածուի բոլոր նյութերն ընտրվել են մոլորակի վրա սահմանափակ ազդեցություն ունենալով: Օրինակ, կաշին գալիս է էթիկական եւ կայուն կաշեգործարանից, իսկ արեւային ակնոցները պատրաստված են 100% վերամշակված ացետատից: Դիզայների մուսան Արտեմիսիա Ջենտիլեսկին էր՝ բարոկկո դարաշրջանի իտալացի նկարչուհի։
Stella McCartney ցուցադրություն․ գործողությունների վայրը ձիարշավարան։ Մոդելների կողքին իսկական ձիեր են եղել։ «Իմ աշուն/ձմեռ 2023-2024 շոուն մարդկանց եւ կենդանիների միջեւ սիրո տոն է ու գործողությունների կոչ՝ հանուն մոլորակի բարօրության», - նկարագրում է Ստելլան: Նորաձեւության ցուցադրությունն անցկացվել է Ֆրանսիայի ամենահին ձիասպորտի կենտրոնում։
Կենդանիները ներկա էին ոչ միայն արենայում, այլեւ հագուստի վրա։ Ներկայացվել են ձիերի պատկերներով կոստյումներ, պայտի պատկերով սվիտեր-զգեստ։ Կային նաեւ կանացի համարձակ զգեստներ՝ ժանյակի եւ առանց ժանյակի, որոնք մերկացնում էին մոդելների կուրծքը։ Մուշտակներ՝ կենդանական պրինտով։ Ձեռքի պայուսակներ՝ շղթաներով։
Հավաքածուն կենտրոնացած է նաեւ բնության հանդեպ հոգատարության վրա. 89%-ը՝ էկոլոգիական նյութերից:
Balenciaga-ն պոդիում է վերադառնում անցյալ տարվա սկանդալից հետո։ Այժմ դա պարզապես հագուստի ցուցադրություն է: «Նորաձեւությունն այլեւս չի կարող դիտվել որպես զվարճանք, այլ ավելի շուտ որպես հագուստ պատրաստելու արվեստ», - ասում է Դեմնա Գվասալիան:
Մոդելները կրում էին քարիկներով երկարափեշ զգեստներ, ռոմանտիկ ծալքավոր հանդերձանք՝ նախկինում ապրանքանիշի համար ոչ բնորոշ, լայն ուսերով բաճկոններ՝ Balenciaga-յի ճանաչելի ձեռագրով, կաշվե թրենչներ։
Louis Vuitton-ը ցուցադրություն է կազմակերպել Musée d'Orsay-ում: Բազմաթիվ հանդերձանքներ սեւ ու սպիտակ, մոխրագույն երանգներով՝ էլեգանտ եւ գեղեցիկ: Գոտիներով բաճկոններ, սվիտերներ, մի շարք զգեստներ, ժիլետներով կոստյումներ եւ տրիկոտաժե շարֆեր՝ ուսերին գցված: Բրենդը ցանկանում էր մեզ ցույց տալ ֆրանսիական շքեղություն՝ ամենօրյա ու ոճային: Առանց ֆուտուրիզմի չի ստացվել. մի քանի մոդելների դեմքերին կրում էին լուսաշող դիմակ-ակնոցներ։
Schiaparelli-ն ներկայացրել է ready-to-wear առաջին հավաքածուն։ Թավշյա կոկտեյլային զգեստներ, ծածկված կարդիգաններ, սպիտակ վերնաշապիկներ, սեւ կաշմիրե բալակլավաներ, կաշվե կոստյումներ եւ երկարաթեւ վերնաշապիկ ջերսի զգեստներ: Մի քանի մեջբերում 30-40-ականների նորաձեւության ցուցադրություններից։ Օրինակ՝ հայտնի գլխակապը, որը կրել է անձամբ Էլզա Սկիապարելլին։ Գունային սխեման՝ սեւ ոսկեգույն, կաթնագույն, շագանակագույն: Ոսկեգույն դեմքերով ձեռքի պայուսակներ։
Անաստասիա Բարու
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ