ԱՄԷ-ում տեղի է ունեցել «Աբրահամի ընտանեկան տան» բացումը, որը միջկրոնական համալիր է։ Այնտեղ գտնվում են մզկիթ, եկեղեցի եւ սինագոգ, հայտնում է CNN-ը։
Այն նախագծված է բրիտանացի հայտնի ճարտարապետ Դեւիդ Աջայեի կողմից։ Ներառում է մի քանի ճարտարապետական ոճեր, որոնք ավանդաբար օգտագործվում են ամբողջ աշխարհի մզկիթներում, եկեղեցիներում եւ սինագոգներում։ Կառույցը ոգեշնչված է երեք աբրահամական կրոններից եւ կոչված է արտացոլելու նրանց նմանությունները:
Իմամ Ալ-Թայեբ մզկիթը, որն անվանվել է սուննի իսլամի առաջատար հեղինակություն հանդիսացող Ալ-Ազհարի մեծ իմամի անունով, ուղղված է դեպի Մեքքա:
Պատուհաններն ունեն բարակ ճաղավանդակներ, որոնք նախատեսված են օդի շրջանառության համար՝ միաժամանակ վերահսկելով լույսը եւ պահպանելով գաղտնիությունը: «Մզկիթում… լույսը շրջապատում է քեզ, մինչեւ հասնես լռության ու ճկունության՝ դեմքով դեպի Մեքքա», - նշել է ճարտարապետը:
Ֆրանցիսկոս եկեղեցին նվիրված է 13-րդ դարի վանական Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզեցիին։ Այն կողմնորոշված է դեպի արեւելք՝ ծագող արեւը։
Առաստաղը փայտից է եւ վերաբերում է Նոյան տապանի աստվածաշնչյան եւ Ղուրանական պատմությանը։ Եկեղեցում «դուք լսում եք հոսող ջրի ձայնը», - ասել է Աջայեն: «Ինձ համար ջուրն ասոցացվում է քրիստոնեության հետ։ Եկեղեցին տապան է աշխարհում»։
Մովսես Բեն Մայմոն սինագոգը նվիրված է 12-րդ դարի հրեա փիլիսոփային, որը հայտնի է որպես ռաբբի Մայմոնիդես: Նա նաեւ բժիշկ էր, որի հիվանդների թվում էր Եգիպտոսի եւ Սիրիայի մահմեդական կառավարիչ Սալադինը:
Սինագոգն ԱՄԷ-ում կառուցված առաջին հրեական տաճարն է, եւ, ինչպես ամբողջ աշխարհի սինագոգների մեծ մասը, կենտրոնացած է Երուսաղեմում: Այն ոգեշնչված է հրեական Սուկկոտ տոնով, որը նշվում է ժամանակավոր կացարանների կառուցմամբ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ