«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Lady in black. Նաոմի Քեմփբելը, Ջիջի Հադիդ, Քենդալ Ջեններ եւ Էմիլի Ռատակովսկի Versace-ի ցուցադրությանը

20:23, 10 մարտի

Ջիջի Հադիդը, Քենդալ Ջենները եւ Էմիլի Ռատակովսկին փոթորկեցին Versace-ի վերջին աշուն/ձմեռ 2023 հավաքածուի պոդիումը՝ Արեւմտյան Հոլիվուդի Pacific Design Center-ում:

gigi_hadid_1_getty_.jpg (320 KB)

Ջիջի Հադիդն ապացուցեց, որ դեռեւս պոդիումի թագուհիներից է՝ հայտնվելով թափանցիկ կորսետով ատլասե զգեստով։ Արտաքին տեսքն ամբողջացրել էին հաստ մարգարտե վզնոցն ու արտահայտիչ դիմահարդարումը:

gigi_hadid2.jpg (268 KB)

Ավելի ուշ նա հայտնվեց բլեյզերով՝ սեւ ու սպիտակ կոճակներով, երկար կիսաշրջազգեստով, ձեռնոցով, կոկորդիլոսի կաշվից կոշիկներով ու համապատասխան պայուսակով:

Քենդալ Ջենների շքեղ անսամբլը համալրվել է հաստ վզնոցով, սեւ զուգագուլպաներով, փոքրիկ վարդագույն պայուսակով ու բարձրակրունկներով:

Ռատակովսկու կերպարը կարծես հարգանքի տուրք էր մատուցում «Breakfast at Tiffany's» ֆիլմի Օդրի Հեփբերնի խորհրդանշական կերպարին։ Նա ներկայացել է մինչեւ ծնկները հասնող սեւ զգեստով, որը համադրված էր ձեռնոցի եւ բարձրակրունկների հետ։ Ջենների պես նա ուներ վարդագույն պայուսակ, իսկ արտահայտիչ շպարն ընդգծում էր աչքերը։

Ցուցադրությունը «լուսավորել է» լեգենդար սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, ով անհամեմատելի տեսք ուներ սեւ քարերով կիպ զգեստով եւ մինչեւ արմունկը հասնող ձեռնոցներով։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել