Քարդաշյան-Ջեններ ընտանիքի նվիրումը բարեգործությանը հաճախ անտեսվում է, սակայն հարկ է նշել, որ ընտանիքը մեծ ուշադրություն է դարձնում դրան: Ընտանիքի անդամները դա ցույց են տալիս իրենց անձնական նվիրատվությունների, ինչպես նաեւ իրենց հիմնած տարբեր բարեգործական կազմակերպությունների միջոցով, որոնց նպատակն է աջակցել ու օգնել կարիքավորներին: Այս մասին գրում է The Thing-ը։
Այնուամենայնիվ, երկրպագուները կարծում են, որ միլիարդավոր դոլարների ընդհանուր կարողությամբ Քարդաշյան-Ջեններ ընտանիքը բավարար չափով նվիրատվություններ չի անում։

Երբ խոսքը գնում է հայտնի ընտանիքի մասին, հարցն այն չէ, թե արդյոք նրանք փող ունեն, այլ այն, թե ով է նրանցից ամենահարուստը։
KKW Beauty-ի եւ SKIMS-ի հաջողության շնորհիվ Քիմ Քարդաշյանի կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը: Քայլի Ջեններն այնքան էլ հեռու չէ իր միլիարդատեր քրոջ կարգավիճակից, քանի որ նրա կարողությունը, ըստ տեղեկությունների, կազմում է մոտ 700 միլիոն դոլար:
Քարդաշյան-Ջեններ ընտանիքը չէր լինի այն, ինչ կա այսօր, եթե չլիներ Քրիս Ջենների գաղափարներն ու ներգրավվածությունը։ Նույնիսկ, եթե նրանց ընտանիքի ապրելակերպը բոլորովին այլ էր մինչեւ համաշխարհային ճանաչում ձեռք բերելը, այնուամենայնիվ Քրիս Ջենները մասնակցում է իր երեխաների բիզնեսի մեջ:

Քանի որ նա հաճախ է խոսում իր դերի մասին բիզնես կայսրությունում, որը ղեկավարում են իր երեխաները, Քրիսն իրեն հռչակել է «momager»՝ յուրաքանչյուր բիզնեսից մաս է ստանում։
Երկրպագուները չեն կարծում, որ Քարդաշյանները բավականաչափ գումար են նվիրաբերում
Նույնիսկ եթե նրանք միլիոններ են ներդնում տարբեր նպատակների համար, նրանց բանկային հաշիվներն ամեն օր ավելանում են բիզնեսի, ինչպես նաեւ գովազդային գործարքների շնորհիվ: Քանի որ նրանց հարստությունը շատ հանրային է, ընտանիքը հաճախ քննադատվում է աճուրդներից թանկարժեք իրեր գնելու կամ երեխաներին միլիոն դոլարանոց զգեստապահարանով փայփայելու համար:
Մինչ շատ երկրպագուներ քննարկում են ընտանիքի տպավորիչ կապիտալը, մյուսները կենտրոնացել են իրական բարեգործության վրա: Ի պաշտպանություն Քիմ Քարդաշյանի՝ որոշ երկրպագուներ նշել են մի քանի ուղղություն, որոնք տարիներ շարունակ Քիմի ուշադրության կենտրոնում են եւ նա նվիրաբերություններ է անում։

Չնայած երկրպագուների դժգոհությանը, Քարդաշյան-Ջեններ ընտանիքը երկար տարիներ հայտնի է իր բարեգործությամբ։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ կենտրոնացել է այն ամենի վրա, ինչն իրենց ամենաշատն է հետաքրքրում՝ սկսած խմելու ջրից մինչեւ կարիքավոր համայնքների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումը:
Քրիս Համֆրիսի հետ 72-օրյա անհաջող ամուսնությունից հետո Քիմ Քարդաշյանն իր հարսանեկան նվերների կրկնակի արժեքը՝ 200,000 դոլար նվիրաբերեց Dream Foundation-ին։ Նա նաեւ 1 միլիոն դոլար է նվիրաբերել կարիքավոր հայ համայնքներին աջակցելու համար։
Բարեգործությանը մասնակցել է նաեւև Քորթնի Քարդաշյանը՝ իր երեխաներին՝ Մեյսոնին ու Պենելոպային, բերելով նվիրատվության կենտրոն, որտեղ նրանք նվիրել են իրենց թանկարժեք խաղալիքները։

Քլոե Քարդաշյանն ու Քենդալ Ջեները նույնպես նվիրատվություններ են արել բարեգործական կազմակերպություններին եւ նույնիսկ օգնել են մաքրել լողափի աղբը։ Քայլի Ջենները եւս մասնակցել է 600 հազար դոլարի դրամահավաքին՝ օգնելու նապաստակի շրթունքներով երեխաներին:
Հաղորդվում է, որ նրանք հիմնադրել են Քարդաշյան Ջեններ ընտանիքի հիմնադրամը, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունը եւ միջոցներ տրամադրել տարբեր պատճառներով, այդ թվում՝ կարիքավոր երեխաների բարեկեցության ու քաղցկեղի հետազոտության համար: Թեեւ դրա մասին շատ բան հայտնի չէ, Քարդաշյան-Ջեններ ընտանեկան հիմնադրամը կրում է Քրիս Ջեններ անունով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:46, 4 սեպտեմբերի
Ջենիֆեր Անիստոնի մտերիմ շրջապատը չի վստահում նրա նոր ընկերոջը. «Նա օպորտունիստ է թվում»12:22, 4 սեպտեմբերի
Նույն տարիքի զգեստը. 30-ամյա Քենդալ Ջենները նվաճել է Վենետիկը իր ծննդյան տարվա զգեստով11:37, 4 սեպտեմբերի
375,000 դոլարանոց փայլեր. Ամալ Քլունին գրավել է Վենետիկի կինոփառատոնի ցուցադրությունը Tom Ford-ի զգեստով և Cartier-ի զարդերով11:19, 4 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը 13 րոպեանոց ծափահարությունների է արժանացել Վենետիկի կինոփառատոնում10:55, 4 սեպտեմբերի
«Նրանք արդեն այստեղ են». Սանդրա Բուլոքն ապշեցրել է մարդկանց այլմոլորակայինների մասին խոստովանությամբ. «Ես տեսել եմ նրանց նավերը»10:25, 4 սեպտեմբերի
ԱՄՆ նախկին աշխատանքի նախարարի շուրջ սկանդալ. ստրիպտիզ ակումբ, թիկնապահի հետ «անպատշաճ մտերմություն» և գիշերներ նույն սենյակում09:00, 4 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 3 սեպտեմբերի
Առեղծվածային միլիարդատեր և կուբայական սիգարներ. ինչպես հանցավոր կայսրությունը գրեթե ոչնչացրեց լեգենդար Cohiba ապրանքանիշը22:21, 3 սեպտեմբերի
Միլիոնատերերը՝ կրկին դպրոցական նստարանին. Ինչու են հարուստները սովորում հասկանալ իրենց հավաքածուի նկարները21:18, 3 սեպտեմբերի
Ես մեղավոր չեմ, պատճառը օվուլյացիան է. գիտնականները գտել են Chanel և Louis Vuitton գնելու կենսաբանական արդարացումը20:22, 3 սեպտեմբերի
«Լռիր և վերցրու իմ փողերը». Dyson-ի 499 դոլար արժողությամբ ատամի խոզանակը անսպասելիորեն վիրուսային հիթ է դարձել19:36, 3 սեպտեմբերի
Միլիարդատերը լքեց նրան հանուն նոր կնոջ, հիմա նախկին ընկերուհին նրանից պահանջում է 400 միլիոն դոլար «խախտված խոստումների» համար